Բնագիտություն․ 4.6. Կայծակ

Կայծակ: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը:
Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է: Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, առանձին շինություններին, միայնակ ծառերին, կենդանիներին և մարդկանց:
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելի օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:

Հարցեր՝

1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Բնագիտություն․ 4.7. Հաստատուն մագնիսներ

Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, դրանք կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ մագնիսներ:
Մագնիսները լինելով իրարից հեռու, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել: Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:

Երկաթի, նիկելի և մի քանի այլ մետաղների համաձուլվածքներից պատրաստում են ուժեղ մագնիսական հատկություններով օժտված մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները: Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը լայն է: Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, բարձրախոսներում, հեռախոսներում: Կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, կենցաղում, բժշկության մեջ:
Ծանոթ ենք կողմնացույցին: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր է, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով: Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն: Այդ պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական Հյուսիսային բևեռի կողմը:

Լրացուցիչ նյութ հաստատուն մագնիսի մասին

Հարցեր

1. Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիսներ:

Մարմիններ, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները։

2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասը, որտեղ մագնիսական ազդեցությունն ամենաուժեղն է։

3. Ինչպե՞ս են մագնիսները փոխազդում միմյանց հետ:

Հարավային և հյուսիսային բևեռները իրար ձգում են, իսկ նույնանուն բևեռները իրարից վանվում են։

4․ Փոքրիկ տեսադաս կամ տեսանյութ պատրաստիր:

Մաթեմատիկա 14.04.21

1021-ա,գ․ Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք
նրա ամբողջ մասը.

ա) 91/10 = 9,1
գ) 3214/100 = 32,14

1022-ա,գ․ Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք
նրա կոտորակային մասը.

ա) 83/100 = 0,83
գ) 998/1000 = 0,998

1023-ա,գ,ե,է․ Անվանե՛ք տասնորդական կոտորակի բոլոր կարգերը.

ա) 456,23 = 45623/100
գ) 0,8921 = 8921/10000
ե) 31,7452 = 317452/10000
է) 0,69344 = 69344/100000

1031-բ․ Կատարե՛ք գործողությունները.

բ) (3/8 – 3 9/11) * 2 – 1/4 = -7 3/22

1032-ա,գ․ Լուծե՛ք հավասարումը.

ա) 2x = 1
1 : 2 = 1/2
x = 1/2
գ) 4x = 20
20 : 4 = 5
x = 5

ՏՆԱՅԻՆ․

1021-բ,դ․ Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք
նրա ամբողջ մասը.

բ) 2/100 = 0,02
դ) 5677/10 = 567,7

1022-բ,դ․ Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք
նրա կոտորակային մասը.

բ) 2675/10 = 267,5
դ) 65782/100 = 657,82

1023-բ,դ,զ,ը․ Անվանե՛ք տասնորդական կոտորակի բոլոր կարգերը.

բ) 1,456 = 1456/1000
դ) 10,656 = 10656/1000
զ) 204,3005 = 2043005/10000
ը) 1245,38 = 124538/100

1030․ 10, 11, 25, 39, 45, 100, 200, 205, 397 թվերից առանձնացրե՛ք այն
թվերը, որոնք բաժանվում են 5‐ի։

10, 25, 45, 100, 200, 205

1031-ա․ Կատարե՛ք գործողությունները.

ա) (3/7 – 1 1/6) * 8 + 4/7 = -3 10/29

1032-բ,դ․ Լուծե՛ք հավասարումը.

բ) 3x = 4
4 : 3 = 4/3
x = 4/3
դ) 8x = 7
7 : 8 = 7/8
x = 7/8

Բնագիտություն․ 4.4. Մարմինների էլեկտրականացում

1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը:

Էլեկտրականացված մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում։ Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում:

Մարմինների էլեկտրացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով։ Այն կազմված է ձողից և դրան փակցված երկու թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը կպցնում են ձողին, թերթիկները, նույնը լիցքերով լիցքավորվելով, հեռանում են միմյանցից:

2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Եթե այդ մարմինը շփելուց հետո այլ մարմիններին ձգում է, այդ մարմինը էլեկտրականացված է՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:

3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական:

Թղթով կամ մետաքսով շփելուց ստացված լիցքերը պայմանականորեն անվանել են դրական (+)

Իսկ բրդով կամ մորթիով շփելուց ստացված լիցքերը՝ են բացասական (-)

4. Տեսանյութ պատրաստիր և կատարիր փորձ մարմինների էլեկտրականացման մասին:

Բնագիտություն․ 4.3. Ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նավթ, բնական գազ, քարածուխ, տորֆ, փայտ:

2. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:

Որովհետև առանց ջերմային էներգիայի, կենդանի օրգանիզմները չեն աճում։

3. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Բնագիտություն․ 4.5. Էլեկտրական հոսանք

1. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքի տեղափոխությունը կոչվում է էլեկտրական հոսանք:

2. Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս: Կարող ես պատմել տեսանյութի տեսքով:

Ջրի մոտ էլեկտրական հոսանքից օգտվելուց զգույշ լինել։
Չկպնել մետաղներին, որոնց միջով էլեկտրականություն է անցնում։

3. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ:

էլեկտրականության հաղորդիչով անցնում է լիցքը։
էլեկտրական հաղորդիչներ են՝ մետաղները, կենդանիների մարմինները, խոնավ գետինը, գրաֆիտը։

Մաթեմ բ 09.04.21. Տրամաբանությունը զարգացնող խնդիրներ

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է
հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

4

• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:

8 թոռնիկ

• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո
շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում
լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա
վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

39-երրորդ

• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո
խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի:
Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6
մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ
խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

=

• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ
գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս
հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:

• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա
ինչ օր էր հունվարի 27-ը:

հինգշաբտի

• Ինչպե՞ս կարող են 3 մարդ 3 ժամում անցնել 60 կմ մի մեքենայով, եթե
մեքենայում տեղավորվում են միայն երկու մարդ, նրա արագությունը 50
կմ/ժ է, իսկ հետիոտների արագությունը 5 կմ/ժ:

մարդ 1-ը 10 կմ քայլում է։ մարդ 2-ը մարդ 3-ի հետ քշում է 50 կմ և մարդ 2-ը մարդ 3-ին թողում է։ Մադ 3-ը վերջն է քայլում։ մարդ 2 գնում է հետ մարդ 1-ի մոտ և մարդ 1-ի հետ գնում է մարդ 3-ի մոտ։

• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:

Մաթեմատիկա 09․04․21

1006. Մանրակը մշակելիս նրա զանգվածը 500 գրամից նվազեց մինչև
450 գ։ Քանի՞ տոկոսով նվազեց մանրակի զանգվածը։

լուծում․
500 : (500 – 450) = 10
100 : 10 = 10

պատ․ 10%-ով

1016-ա,գ,ե,է. Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը.

ա) 372/10 = 37,2
գ) 13/1000 = 0,013
ե) 4567/10 = 456,7
է) 129/100 = 1,29

1017-ա,գ,ե,է. Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով.

ա) 3,87 = 387/100
գ) 137,56 = 13756/100
ե) 1,001 = 1001/1000
է) 3,5978 = 35978/10000

1029-գ. Կատարե՛ք գործողությունները.

գ) 195584 ։ 1024 + 827541 ։ 643 =
= 191 + 1287 = 1478

ՏՆԱՅԻՆ․

1016-բ,դ,զ,ը․ Դիրքային գրառումով գրե՛ք տասնորդական կոտորակը.

բ) 813/100 = 8,13
դ) 3/100 = 0,03
զ) 932/1000 = 0,932
ը) 513/10000 = 0,0513

1017-բ,դ,զ,ը․ Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով.

բ) 16,99 = 1699/100
դ) 0,003 = 3/1000
զ) 37,1 = 371/10
ը) 74,0938 = 740938/10000

1029-ա․ Կատարե՛ք գործողությունները.

ա) 501760 ։ 448 + 8981 ⋅ 65 =
= 1120 + 583765 = 584885

1030․ 10, 11, 25, 39, 45, 100, 200, 205, 397 թվերից առանձնացրե՛ք այն
թվերը, որոնք բաժանվում են 5‐ի։

10, 25, 45, 100, 200, 205

Շարժական և անշարժ տոներ

Եկեղեցական տոնները լինում են շարժական և անշարժ։

Անշարժ եկեղեցական տոներն են՝ Սուրբ ծնունդ, Մկրտություն,

Անվանակոչություն, Տէարնընդառաջ և այլն։

Սուրբ Զատիկը շարժական տոն է։ Սուրբ Զատիկը ընկնում է Մարտի 22-ի և Ապրիլի 25-ի միջև, Բայց միայն կիրակի օրերին։

Մաթեմատիկա․ 08․04․21

988-ա,գ,ե․ Արտահայտությունը գրե՛ք տասնորդական կոտորակի տեսքով.

ա) 3 * 10 + 6 * 1/10 = 306/10
գ) 10 + 1/100 = 1001/100
ե) 100 + 10 + 1/10 + 1/100 = 11011/100

989-ա,գ,ե․ Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ մասը.

ա) 27/10 = 2 + 7/10
գ) 639/10 = 63 + 9/10
ե) 17384/100 = 173 + 84/100

990-ա,գ,ե․ Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.

ա) 53/10 = 5 + 3/10
գ) 121/10 = 12 + 1/10
ե) 6557/100 = 65 + 57/100

995-ա,գ․ Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի
տեսքով.

ա) 3 մ 20 սմ = 3 2/10 մ
գ) 25 մ 8 դմ 3 սմ = 25 83/100 մ

1004-ա,գ․ Գտե՛ք քանորդը.

ա) -7 1/5 : (2/3) = -36/5 * 3/2 = -108/10
գ) 8 : (-12 1/2) = 16/2 * -2/25 = -38/50

1006․ Մանրակը մշակելիս նրա զանգվածը 500 գրամից նվազեց մինչև
450 գ։ Քանի՞ տոկոսով նվազեց մանրակի զանգվածը։

լուծում․
1) 500 : (500 – 450) = 10
2) 100 : 10 = 10

պատ․ 10%-ով

ՏՆԱՅԻՆ․

988-բ,դ,զ․ Արտահայտությունը գրե՛ք տասնորդական կոտորակի տեսքով.

բ) 8 * 10 + 7 * 1/100 = 8007/100
դ) 5 * 100 + 4 * 10 + 2 * 1/10 = 5402/10
զ) 6 * 10 + 9 * 1/100 + 7 * 1/1000 = 60097/1000

989-բ,դ,զ․ Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ մասը.

բ) 3/10 = 0 + 3/10
դ) 865/100 = 8 + 65/100
զ) 69933/1000 = 69 + 933/1000

990-բ,դ,զ․ Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.

բ) 67/10 = 6 + 7/10
դ) 234/100 = 2 + 34/100
զ) 81132/1000 = 81 + 132/1000

995-բ,դ․ Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի
տեսքով.

բ) 1 մ 5 դմ = 1 5/10
դ) 18 մ 1 դմ 6 սմ 2 մմ = 18 162/1000

1004-բ,դ․ Գտե՛ք քանորդը.

բ) -4 7/9 : (-3 5/6) = -43/9 * -6/23 = 258/207
դ) -5 6/7 : (2 3/4) = -41/7 * 4/11 = 164/77

1007․ Գիտնականները տեղանքի բարձրության չափումներն սկսեցին
ծովի մակերևույթից +200 մ նշագծից։ Աշխատանքի ընթացքում
նրանք սարքերը տեղադրում էին տարբեր տեղերում։ Ընդ որում
բարձրության փոփոխություններն էին՝ +5 մ, –3 մ, +20 մ, +50 մ,
–6 մ, –10 մ։ Ծովի մակերևույթից ի՞նչ բարձրության վրա էին
գտնվում գիտնականներն աշխատանքի վերջում։

լուծում․
1) 200 + 5 = 205
2) 205 – 3 = 202
3) 202 + 20 = 222
4) 222 + 50 = 272
5) 272 – 6 = 266
6) 266 – 10 = 256

պատ․ 256 մ ծովի մակերևույթից