Մայրենի․ 6 փաստ Հովհաննես Թումանյանի մասին

1․ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ․ փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։

Դսեղ գյուղը

2․ Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը «Հոգուս հատորն» էր։ Այն գրել է 12 տարեկանում՝ նվիրելով իր դասընկերուհուն։

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,

Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

3․ Հովհաննես Թումանյանը հաճախել է իր հորեղբոր Գրիշկա բիձու դպրոցը, բայց քանի որ դպրոցի կրթությունը շատ անկանոն էր, նա դուրս է եկել այդ դպրոցից և գնացել Սահակ վարժապետի դպրոց։ Սրանից հետո դպրոցը հաճախ է փոխել։

4․ Հովհաննես Թումանյանի 4 որդիներն էլ զոհվել են երիտասարդ տարիքում։ Մեկը զինվոր է եղել և զոհվել Հայ-Թուրքական պատերազմի ժամանակ 1918 թվականին։ Մյուս 3 որդիները զոհվել են Ստալինյան բռնությունների ժամանակ։

5․ Հովհաննես Թումանյանը ամենաշատ տպագրված և թարգմանված Հայ հեղինակն է։

6․ Հովհաննես Թումանյանի վերջին բանաստեղծությունը «Վերջին խոսք»-ն էր։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։

Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։

Գնա՛, հանգիր այն դաշտերում,

Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով։

Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ

Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն։

Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՛վ քուրդերի լուծը տանել,

Ե՛վ քեզ օրհնել, փառաբանել։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով։

———————————————————————————————

Վիքիպեդիա
blognews.am

Հայոց լեզու 14․03․22․ Վ-Ֆ ամփոփում

1․ ասֆալտ, ասֆալտապատել, Աֆրիկա, Ավղանստան
2․ Կավահող, կավագործ, կավիճ, նավային
3․ ասֆալտ, լսվող Ֆ-ն գրվում է ֆ տառով
4․ տավիղ + ա + հար + ուհի = տաղվահարուհի
5․ 
6․ գիր + ավոր = գրավոր

Ուժ, Ձգողության երևույթը․ ծանրության ուժ, Առաձգականության ուժ, Մարմնի կշիռ

«Խնդիրների լուծում Գ․ Մխիթարյան Մաս 1» էջ 39

Տարբերակ 1

I. (2) Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով մարմինը (Երկրի ձգողականության
հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա:

Պատ․՝ 3

II. (2) Ծանրության ուժ կոչվում է այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմնին:

Պատ․՝ 1

III. (2) Առաձգականության ուժկոչվում է այն ուժը, որով դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա:

Պատ․՝ 2

IV. (2) Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա.

Տիեզերանավին պահում ուղեծրի վրա պահում է ծանրության ուժը։

Պատ․՝ 1

V. (2) Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը.

Շարժվող մարմնի վրա եթե այլ մարմին չի ազդում, արագությունը չի փոխվում։

Պատ․՝ 1

Տարբերակ 2

I. (2) ինչպե՞ս է կոչվում F1

Ֆիզիկա․ Մարմնի կշիռ

1. Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա։

2. Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է։

3. Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը, և որտե՞ղ է այն կիրառված:

Մարմնի կշիռը ուղղված է դեպի երկիր։ Այն կիրառված է, երբ մարմինը կախոցից կախում ենք կամ հորիզոնական հենարանի վրա դնում ենք։

4. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P = mg

5. Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը մարմնին ձգում է, և մարմնի կշիռը այն ուժն է, որով մարմինը ազդում է հենարանի կամ կախոցի վրա ծանրության ուժի հետևանքով։
Ծանրության ուժը հաստատուն է, իսկ մարմնի կշիռը փոխվում է մարմնի զանգվածից կախված։

6. Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները:

Մարմնի կշիռը վեկտորական մեծություն է, զանգվածը՝ սկալյար։
Մարմնի կշիռը չափում ենք նյուտոնով, իսկ զանգվածը՝ գրամով, միլիգրամով, կիլոգրամով և այլ զանգվածի չափման միավորներով։

Ֆիզիկա․ Դեֆորմցիա, առաձգական ուժ, Հուկի օրենք, ուժաչափ

1. Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա։

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2. Դեֆորմացիայի օրինակների քննարկում:

3. Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:

Առաձգական դեֆորմացիան այն դեֆորմացիան է, որում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի ձևը և չափերը լրիվ վերականգնվում են։ Օրինակ՝ պողպատե զսպանակի սեղմելը և ձգելը, ռետինե գնդակի սեղմելը, ներքնակի վրա պառկելը և այլն։

Պլաստիկ դեֆորմացիան այն դեֆորմացիան է, որում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը իր ընդունված ձևը և չափերը լրիվ կամ մասմամբ պահպանում է։ Օրինակ` պլաստիլինի սեղմելը, թղթի ծալելը և այլն։

4. Որ ուժն են անվանում ծանրության ուժ:

Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը մարմիններին ձգում է։

5. Ինչպես է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից:

Fծ = mg
ծանրության ուժ = զանգված * տիեզերական ձգողության ուժ

6. Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է, որը առաջանում է մարմնի մեջ, երբ մենք այդ մարմինը ձգում ենք։ Այդ ուժը հավասար է այն ուժին, որը մարմնի վրա ազդում է և այն ուղղված է ուժի հակառակ կողմը։

7. Հուկի օրենքի ձևակերպում։

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

8. Հուկի օրենքն արտահայտող բանաձևը։

Fառ = kx

9. Ինչ կառուցվածք ունի ուժաչափը։

10. Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը։

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա։

Աշխարհագրություն․ Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը տնտեսության ամենակարևոր ոլորտներից է։ Այն կենտրոնացված է բուսական և կենդանական ռեսուրսների արտադրության և վաճառքի վրա։ Այն ունի շատ ոլորտ, բայց մենք խոսելու ենք երկու ամենակարևոր ոլորտների մասին՝ անասնապահությունը և բուսաբուծությունը։

Գյուղատնտեսությունը բոլոր երկրների համար շատ կարևոր է, որովհետև այն ապահովում է ռեսուրսներ, որոնք հարկավոր են մարդու կյանքի և սնվելու համար։ Ամեն երկիր ունի իր գյուղատնտեսության մասնագիտացումը, օրինակ ֆրանսիայում՝ գինեգործությունը և կաթնարդյունաբերությունը։ Հայաստանում դա բուսաբուծությունն է և այգեգործությունը, Հոլանդիայում՝ անասնապահությունը և ծաղկեբուծությունը։

Անասնապահություն

Անասնապահությունը գյուղատնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկն է։ Այն հիմնված է կենդանիների (կովեր, հավեր, ոչխարներ, խոզեր և այլն) պահելու և վաճառքի վրա, ինչպես նաև կենդանիների արտադրանքների՝ մսի, ձվի, կաթի, կաշվի, բրդի և ապրանքների վաճառքի շուրջ։ Անասնապահության ոլորտներից են կաթնարդյունաբերությունը, մսի արդյունաբերությունը, մեղվապահությունը, բրդի և կաշվի արտադրությունը և այլն։

Բուսաբուծություն

Բուսաբուծությունը գյուղատնտեսության այն ոլորտն է, որը զբաղվում է բույսերի և ծառերի մշակմամբ։ Բուսաբուծության մեջ լինում է մրգերի, բանջարեղենների, սերմերի, ծիլերի, սնկերի, ջրիմուռների, խոտի, և ծառերի մշակումը և վաճառքը։ Մարդիկ և կենդանիները բույսերը օգտագործում են որպես սնունդ (ուտելիք և թթվածնի աղբյուր)։ Բուսաբուծության ոլորտները բաղկացած են այգեգործությունից, բանջարաբուծությունից, անտառաբուծությունից, ծաղկաբուծությունից և այլն։

Հեղինակներ՝ Դավիթ Ապիտոնյան, Յուրա Սահակյան, Արամ Կարապետյան, Մաքսիմ Սահրադյան