Թեստ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Տնօրեն
    Երգել
    Վերադարձա
    առաջին
  2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.ա/ ստիպված
    բ/բարձրաձայն
     գ/ թախանձագին
    դ/ սառնասրտորեն
  3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.ա/ մենակ     միայնակ
    բ/  սաստիկ   խիստ
    գ/ նոր           արդի
    դ/ փոքր        պուճուր
  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

  1. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
   դ/ դերասանուհին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

  1. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

Տանել                               տանում էր
Թողնել                             թողեց
Հայտարարել                   հայտարարեցի
արտավել                         արտասվում

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա     մայրիկս

ստորոգյալ       տանում էր

 

  1. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:- Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և
    (արտասվել) ահա:
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:
  3. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար:Իր առաջին ելույթի համար Չապլինը պարտական է իր մորը12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:

    Երբ նրա մոր ձայնը խզվեց և ստիպված հեռացավ բեմից

    13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

  1. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

ինքը լրագիր է վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել է տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց վստահ էր, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան էր դառնալու:

Թեստ 4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դժբախտ
շաբաթվա
փորձել
համբերություն

2. Գրի´ր տրված բառերի հականիշները.

ա/ դժբախտ     բախտավոր
բ/ ատելի       սիրելի
գ/ հիվանդ       արողջ
դ/անհետանալ        հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:

ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Թոմը պառկած մտածում էր։
Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.

ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Հիվանդ Թոմ։

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը      մորաքույր
բ/ միտք անել       մտածել
գ/ ման գալ        զբոսնել
դ/ որոշում կայացնել    որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Դպրոցի պատճառով։

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ.

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որ դպրոց չգնա։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև

ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

 

Իմ ուսումնական գարունը

Ամեն երեկո քնելուց առաջ ես գիրք եմ կարդում։ Արձակուրդի նախորդ շաբաթվա չորեքշաբթի երեկոյան գիրքը պատահմամբ մտավ աչքս և վնասեց այն։ Սկզբում ինձ թվում էր, որ շուտ կանցնի, սակայն բժիշկն ասաց 1 շաբաթ պետք է բուժում ստանամ։ Ես 3 օր աչքերս չէի կարողանում բացել և ամբողջ օրը պառկած էի։ Մայրիկս էր ինձ կերակրում, ինձ համար գիրք կարդում և իմ ձեռքը բռնում որ ես տեղից տեղ շարժվեմ։ Երբ աչքս վնասվեց, ես զայրացած ասեցի, որ այլևս գիրք չեմ կարդալու։ Բայց երբ աչքս բուժվեց, ես ավարտեցի այն գիրքը, որ իմ աչքը վնասել էր՝ Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» անգլերեն լեզվով։ Շատ հետաքրքիր գիրք էր։

Հետո ես թարգմանեցի ընկեր Հայկուհու ուղարկած հոդվածը անգլերենից հայերեն, մասնակցեցի ընկեր Հայկուհու կազմակերպած հանդիպմանը, որտեղ նա խոսում էր շրջակա միջավայրը մաքրելու մասին։ Լավ ժամանակ անցկացրեցի իմ քույրերի և եղբոր հետ, և արձակուրդի վերջին օրը մենք ընտանիքով դուրս եկանք զբոսնելու, շատ հաճելի օր անցկացրեցինք և իմ համար ամենահաճելին՝ սուշի կերանք։

Պարարտանյութեր

Պարարտանյութերը կարևոր են, որ բույսերը աճեն և լավ բերք տան։ Պարարտանյութերը պետք է ճիշտ օգտագործել՝ հաշվի առնելով դրանց, ինչպես նաև հողի և բույսի հատկությունները։

Պարարտանյութը ունի 3 տեսակ՝, օրգանական` գոմաղբ, հանքային և բակտերիոլոգիական:

Գոմաղբը պատրաստելու համար այն պետք է փռել ծղոտի վրա, հետո ծածկել ծղոտով մինչև ուտելիքի մնացորդները քայքայվեն, գոմաղբը չորանա, և մուգ գույն ստանա։ Այն օգտագործվում է գարնանը կամ աշնան։ Գոմաղբը ունի այն բոլոր սննդանյութերը, որոնք պետք են բույսին։

Թմկաբերդի առումը

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենագոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

թառել – նստել բարձր տեղում

պարծենալ, – հպարտանալ, գոռոզանալ, ուրիշներին ասել որ դու ավելի լավն ես։

գոռոզ – ինքնահավան, մեծամիտ, ամբարտավան

անսասան – չսասանվող, անհաղթելի

հավլունի – առասպելական մեծ սուր գերբնական հատկություններով

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • – Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

– Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

– Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

սուրբ

ավելորդ

  1. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քիմք                                                                հաճույք

Քաղ                                                                 հան

Ակն                                                                 թարթ

շուրջ                                                               կայք

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան      սանդուղք

բ/ սիրուն       գեղեեցիկ

գ/ բղավել      գոռալ

դ/ դաշտ      արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան

բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

  1. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

բոլոր                        բոլորել

գեղեցիկ                         գեղեցկանալ

ափսոս                           ափսոսել

կատակ                       կատակել

  1. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

Ջելսոմինոն

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար

«Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար:

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

բարի ոգի, սուրբ ոգի

չար վհուկ, չար կախարդ

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Որ կարող է գոռալով ծառը թափահարել և տանձերը թափել։

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Որովհետև մի քանի մարդ մտածում էր, որ Ջելսոմինոն բարի է և լավ բաների համար կօգտագործի իր շնորհքը, իսկ մյուսները մտածում էին, որ նա չար կախարդ է և վատ բաներ կանի։

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում
    երբ
    պատշգամբը
    ակնթարթի
  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ  ջինջ
բ/լուռ  լռիկ
գ/ակնդետ  անթարթ
դ/ընտանի  մտերիմ

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ – դ
բ/խելքը գլխին – գ
գ/կողը հաստ – բ
դ/ճաշը եփել – ա

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

 

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վեռջալույս

խորասույզ

աղմկահույզ

լուսամուտից

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ – պատվեր

բ/մալինա – ազնվամորի

գ/կենգուրու – ագեվազ

դ/ստարտ – սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    բարեկամ
    եղնիկ
    որսորդ
    Պատշգամբ
  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
    Խե՜ղճ եղնիկ…
  3. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    Իմ ընկերը ինձ մեծ, արագ, եղնիկ է տվել։
  4. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  5. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
    անտառին, մոր ու հորին, ընկերներին, և բնությանը։
  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև մտածում էր որ եղնիկն էլ զգայուն հոգի ունի

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Ծառերը օրորվում են ուժեղ քամուց, կայծակը խփում էր գետնին, ամպրոպը պրյթում էր։ Կենդանիները վախից թաքնվեցին իրենց բներում։
  2. Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: