1. Ինչ է ջերմաքանակը։
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։
2. Ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Ջոուլ (Ջ), կիլոջոուլ (կՋ), մեգաջոուլ (ՄՋ)
3. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ, թե եռման ժամանակ:
Եռման համար ավելի շատ ջերմաքանակ է պահանջվում։
4. Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից։
Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է ոչ միայն նյութի տեսակից, այլ նաև ջերմաստիճանի փոփոխությունից և մարմնի նյութի տեսակից։
5. Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:
Մարմնի այն հատկությունը, որը բնութագրում է ջերմունակությունը, կոչվում է տեսակարար ջերմունակություն։
6. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:
Տեսակարար ջերմունակությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությունը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը։
7. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս այն ջերմաքանակը, որը հարկավոր է 1 կգ զանգվածով նյութի ջերմությունը փոփոխել 1 oC-ով։
8. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակությունը չափվում է Ջ/կգ * oC:
9. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
c = Q/m(t2 – t1)
c = նյութի տեսակարար ջերմունակություն
Q = մարմնին հաղորդած ջերմաքանակ
m = մարմնի զանգված
t2 = մարմնի վերջնական ջերմաստիճան
t1 = մարմնի սկզբնական ջերմաստիճան
10. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքանակը։
Տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը որոշվում է հետևյալ բանաձևով․
Q1 = cm(t2 – t1)
Որտեղ․
Q = մարմնի ստացած/կորցրած ջերմաքանակ
c = նյութի տեսակարար ջերմունակություն
m = մարմնի զանգված
t2 = մարմնի վերջնական ջերմաստիճան
t1 = մարմնի սկզբնական ջերմաստիճան
t1 < t2
Սառելիս մարմնի կորցրած ջերմաքանակը որոշվում է հետևյալ բանաձևով․
Q2 = cm(t2 – t1)
Որտեղ․
Q = մարմնի ստացած/կորցրած ջերմաքանակ
c = նյութի տեսակարար ջերմունակություն
m = մարմնի զանգված
t2 = մարմնի վերջնական ջերմաստիճան
t1 = մարմնի սկզբնական ջերմաստիճան
t1 > t2
11. Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը։
Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն։ Այդ ընթացքում տաք մարմինների տվախ Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է։
12. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ, և գազ։
13. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
Ջրի ագրեգատային վիճակները սառույցն են, ջուրը, և ջրի գոլորշին։
14. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
պինդ մարմինը պահպանում և իր ջևը, և՝ ծավալը, հեղուկը պահպանում է ծավալը, բայց ձևը փոխվում է և ընդունում անոթի ձևը, և գազը ունի ո՜չ սեփական ծավալ, ո՜չ էլ ձև։
15. Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում մոլեկուլները ազատ շարժվում են։
Հեղուկներում մոլեկուլները ազատ շարժվում են և իրար կպած են մնում թույլ միջմոլեկուլային ուժերի շնորհիվ։
Պինդ մարմինների մոլեկուլները չեն շարժվում և մնում են կպած և՝ միջմոլեկուլային ուժերի, և՝ կապերի շնորհիվ։
16.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
Հալումը բյուրեղային նյութի անցումն է պինդ վիճակից հեղուկ վիճակի։
17.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:
Պնդացումը բյուրեղային նյութի անցնումն է հեղուկ վիճակից պինդ վիճակի։