Հայոց լեզու․ Գործնական Քերականություն․ Ապրիլի 26

1․Ուրիշի ուղղակի խոսքը գտի՛ր. Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Փորձի՛ր պարզել, թե ե՛րբ է ուղղակի խոսքը չակերտների մեջ գրվում:
 Ա. Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգումի մորթիով պճնված՝ նա բազմել  էր շատ հասարակ, բայց այնուամենայնիվ փառահեղ իր գահին:
Ահա և հպատակը,– բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
«Այդ ինչպե՞ս ճանաչեց,-անցավ Փոքրիկ իշխանի մտքով,- չէ՞ որ ինձ առաջին անգամ է տեսնում»:
Փոքրիկ իշխանը մտածում էր.«Այսքան բարձր սարից այս ամբողջ մոլորակը և նրա վրայի մարդկանց կտեսնեմ»: Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն: «Ինչ տարօրինակ մոլորակ է,- մտածեց Փոքրիկ իշխանը,- բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով»:
Բ. «Բոլորը բնության օրենքներին են ենթարկվում, նույնիսկ երբ նրան են հակադրվում, նրա հետ են գործում նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկանում են նրա դեմ գործել»,- ասել է Գյոթեն:
Գյոթեն գրել է․ «Բնության պսակը սերն է: Միայն սիրո միջոցով են մոտենում նրան»:
Գ. Շվեյցարական Ալպերում ճանապարհորդներին ծաղիկները չքաղելու կոչ են անում: Այդ կոչերն արված են՝ ազգային հոգեբանությունը հաշվի առնելով: Ֆրանսերեն մակագրությունն ասում է. «Ծաղիկներով հիացե՛ք, բայց մի՛ սպանեք նրանց»: Կոչն անգլերեն հնչում է որպես քաղաքավարի խնդրանք. «Խնդրում ենք ծաղիկները մի՛ քաղեք»: Գերմաներեն արգելքը կտրուկ է .«Մի՛ քաղեք ծաղիկները»:

2Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր «Այս ինչ հրաշալի տաճար է, և ինչ հարուստ պատմություն ունի»:

Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «Ե՞րբ եք ուտելիք բերելու, տիկին»:

Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Նա գրեց «1գ զանգված ունեցող արույրի ջերմաստիճանը 1 oC-ով բարձրացնելու համար պահանջվում է 0.38 Ջ»:

 Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «Այս անտառում արջեր կան»:

Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Այս ինչի՞ մասին են այսպես կատաղած վիճում»:

Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում․ «Կարծես ինչքան մոտենում եմ, այնքան հեռանում է ծիածանը»:

Սպասումից ձանձրացած՝ մտածում էր․ «Ինչու՞ որոշեցի ինքնաթիռի փոխարեն գնացքով գնալ»:

Գրքում մի նախադասություն էր ընդգծված․ «Երջանիկ է այն մարդը, որը երջանկությունը գտնում է աշխատանքի մեջ»:

3Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ`

Ամեն ինչ արվեստ է: Բեն
1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:
2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը:
3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:
Ֆրանց Կաֆկա

1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:»:
2. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով։»,- ասել է Ֆրանց Կաֆկան:
3. «ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի:- ասել է Ֆրանց կաֆկան,- Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»:

Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա

1. Ֆրանց Կաֆկան ասել է. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում»:
2. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում»,- ասել է Ֆրանց Կաֆկան։
3. «Իսկական հակառակորդն,- ասել է Ֆրանց Կաֆկան,- անսահման արիություն է ներշնչում»:

Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը: Բեն

1. Բենն ասել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը»:
2. «Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը»,- ասել է Բենը:
3. «Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը:- ասել է Բենը,- Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը»: