310․ Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի
բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։
311․ Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։
312․ Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
բ) Գիշերը ծագել է արևը։
գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։
դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։
318․ Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական փորձը:
Հանում են կարմիր խնձոր։
Հանում են դեղին խնձոր։
Հանում են կանաչ խնձոր։
323․ Տրված թվերը բաժանվում են 9-ի։ Որոշե՛ք, թե ինչ թվանշաններ
պիտի գրված լինեն աստղանիշերի տեղում.
3528, 2187, 1197, 3465։
328․ Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։ Նավակը, որի սեփական արագությունը 17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի ուղղությամբ և 4 ժ՝ հոսանքին հակառակ։ Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։
լուծում․
1) (17 + 2) * 3 = 57
2) (17 – 2) * 4 = 60
3) 60 + 57 = 117
ՏՆԱՅԻՆ․
313․ Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
անհնար.
ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ
մեկը։
բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։
գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
չեմպիոն։
դ) Աքաղաղը ձու է ածել։
ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։
զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։
է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։
ը) Անկոչ հյուր է եկել։
թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։
319․ Քանի՞ ելք ունի այն պատահական փորձը, երբ միաժամանակ
նետվում է երկու մետաղադրամ:
Երկուսն էլ չեն ընկնում զինանիշ։
Մեկը ընննում է զինանիշ։
Երկուսն էլ ընկնում են զինանիշ։
322-ա․ Կատարե՛ք գործողությունը.
ա) 23199 : 57 + 4 1/2 * 5 2/3 * 2 = 411 3
13 1/2 13 1/2
326. Եռանկյան կողմերի երկարությունները համեմատական են 6, 7, 9
թվերին։ Գտե՛ք եռանկյան կողմերի երկարությունները, եթե
նրանցից ամենափոքրն ունի 12 սմ երկարություն։
լուծում․
1) 12 : 6 = 2
2) 7 * 2 = 14
3) 9 * 2 = 18
327․ Գտե՛ք ստվերագծված պատկերի մակերեսը
(տե՛ս նկ. 41)։