Month: May 2019
Թեսթ 9
Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
– Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
– Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
– Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:
Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.
– Ես եկա˜…
Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:
– Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:
Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:
– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:
Լիլին վազելով եկավ.
– Ես եկա˜…
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
խնդիր
փորցում
ընդամենը
բախտ
2.Ի՞նչ է նշանակում մագլցել բառը:
ա/արագ վազել
բ/ծառեր տնկել
գ/ճյուղերը կոտրել
դ/բռնելով բարձրանալ
3.Դուրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները
հրաշալի հիանալի
ցատկոտելով թռչկոտելով
ուժգին ուժեղ
բարկանալ զայրանալ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ պատմություն – ածանցավոր
բ/ շատախոս – բարդ
գ/ սովորական – ածանցավոր
դ/ փոքրիկ – պարզ
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր
տարբերակում է սխալ նշված:
ա/իրավիճակ – ածական
բ/պատուհան – գոյական
գ/որովհետև – շաղկապ
դ/վեց – թվական
6.Տեքստից դուրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական:
մայր
գնդակ
ցանկապատ
ճաղ
7.Տեքստից դու´րս գրիր փակագծերի մեջ դրված բայերը և համապատասխանեցրու´ տեքստին.
լինել լինում
չստանալ չստացան
ընկնել ընկավ
սովորեցնել կսովորեցնեմ
8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.
Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:
ա/գնդակը
բ/Սարգիս
գ/քեռու
դ/պատուհանը
9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:
Գիտունի հետ քար քաշիր, սուտը աշխարհը կքանդի
Լեզուն չլիներ, խրատն ինչ կանի չարին
Անձրևն ինչ կանի քարին, ագռավները աչքերը կհանեին
Մինչև ճիշտը գա, անգետի հետ փլավ մի կեր
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Դավիթը փոր□ում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.
ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:
բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:
գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:
դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:
- Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.
ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.
- Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
- Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
- Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
- Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:
բ. Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:
Տեքստից ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Հարևանի բակից վերցնել գնդակը։
- Ինչի՞ց ես իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ փոխվեց:
Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
Եղեգնուհին
- Գրի՛ր ուռկան, ապարանք, ընծա, բղուղ, երդիկ բառերի հոմանիշները:Ուռկան – Ցանց, ակնորցացանց, թոռ, թարփ
Ապարանք – Պալատ, արքունիք, դղյակ
Ընծա – նվեր, պարգև, հրիտակ
Բղուղ – կճուճ, ծափ, ծափկիկ, դորակ
Երդիկ – երդ, երդիս
- Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:Թագ-ավոր թագ – արմատ ավոր – ածանց
Թագ-ուհի թագ – արմատ ուհի – ածանց
խար-դախ-ություն խար/դախ – արմատները ություն – ածանց
- Թագավորի նաժիշտները եկան գետի մոտ: Գտի՛ր այս նախադասության ենթական և ստորոգյալը:նաժիշտները – ենթակա եկան – ստորոգյալ
- Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:ուռկաններ, ձկներ, ավազաններ, ձկնորսներ
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:հեշտ – ածական
Եղեգնուհին (մաս 2 և 3)
2Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։
3Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։
- Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:Եղեգնուտ – եղեգնով պատված տեղ
Բոշա – գնչու
Չոլեչոլ – դաշտից դաշտ
Շուշաբանդ – ապակեպատ
Նաժիշտ – սպասավոր
Խարդախություն – խորամանկություն, խափեբանույուն
ուռկան – ձուկ որսելու ցանց
ընծա – նվեր
ճարահատյալ – անհույս
եղելություն – իրականում եղած մի բան - Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:Թագավոր – Թագ – արմատ / ավոր – ածանց
Թագուհի – Թագ – արմատ / ուհի – ածանց
Խարդախություն – խար – արմատ / դախ – արմատ / ություն – ածանց - Ուռկան, ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:Ուռկաններ, ձկներ, ավազաններ, ձկնորսներ
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:հեշտ – ածական
Թեսթ 7
Էքզյուպերի
Փոքրիկ իշխանը (հատված)
Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
– Սա ի՞նչ առարկա է:
– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
– Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
– Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
– Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…
Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:
– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.
– Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:
– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:
– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:
– Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.
– Բայց ո՞ւր կարող է գնալ:
– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.
– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.
– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դարձավ
խորհրդավոր
գաղտնիք
փորձեցի
- Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող
բ/ ընդհանուր
գ/ընդհանրապես
դ/ հատ-հատ
- Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
Ուղիղ – թեք
պարզ – բարդ
գեղեցիկ – տգեղ
երկար – կարճ - Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:
ա/ մեղմորեն – ածանցավոր
բ/ ինքնաթիռ – բարդ
գ/ մանչուկ – ածանցավոր
դ/ տուն – ածանցավոր
- Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
ա/ հարց – հարց
բ/ նկար – նկարներ
գ/ գառ – գառներ
դ/ մոլորակ – մոլորակներ
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Ո՞րն է սխալ.
ա/երկար – ածական
բ/ մոլորակ – գոյական
գ/ ինքնաթիռ – գոյական
դ/ փոքրիկ – թվական
- Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
տեսնել տեսավ
ընկնել ընկավ
կապել կապես
տխրել տխրեց
- Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա նա
ստորոգյալ օրորում էր
- Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:- Սա ի՞նչ առարկա է:
– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես: - Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան:Լրացրո՛ւ:
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: - Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:գեղեցիկ
զրնգուն - Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում
գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ
13․ Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
– Սա ի՞նչ առարկա է:
- Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.Ուր խելքին փչի
- Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Եթե անընդհատ նույն բանը անես, կյանքում շատ հաջողություն չես ունենալու։
Հովհաննես 20
Դատարկ շիրիմ
2 Նա վազելով եկավ Սիմոն Պետրոսի և Հիսուսի սիրած մյուս աշակերտի մոտ և ասաց «Նրանք հանել են տիրոջը շիրիմից և մենք չգիտենք, թե ուր են տարել նրան»։
Հիսուսը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն
Հիսուսը հայտնվում է իր աշակերտներին
Հիսուսը հայտնվում է Թովմասին
25 Դրա համար մյուս աշակերտները նրան ասացին, «Մենք տեսել էնք Տիրոջը» բայց նա ասաց նրանց, «Մինչև ես չտեսնեմ մեխի հետքերը նրա ձեռքերին և մատս դնեմ այնտեղ, որտեղ մեխերն էին, մատս դնեմ նրա կողքին, ես չեմ հավատա։»
Հովհաննեսի ավետարանի նպատակը
31 Բայց սրանք գրված են, որ դու կարողանաս հավատալ, որ Հիսուսը Փրկիչն է, Աստծո Որդին է և որ հավատալով, դու կապրես իր անունով։
Թեստ 6
Էքզյուպերի
Փոքրիկ իշխանը (հատված)
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Եղբայր
հարյուր
Պատվածքը
հեքիատ
- Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ գեղեցիկ – սիրուն
բ/ շատ – առատ
գ/կախարդական – մոգական
դ/ մեծ – հսկա
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ սիրտ – պարզ
բ/ բարեկամ – բարդ
գ/ գեղեցկություն – պարզ
դ/ անգետ – ածանցավոր
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/ խաղեր
բ/ պատուհաններ
գ/ թվեր
դ/ իշխան
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ – ածական
բ/ տխուր – գոյական
գ/ գառնուկ – գոյական
դ/ մոլորակ – գոյական
- Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
հասկանալ հասկանում ենք
ճանաչել ճանաչում են
հիշել հիշում եմ
վախենալ վախենում եմ
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
ենթակա իշխանիկը
ստորոգյալ ապրում էր
- Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Մեծահասակները թվեր շատ են սիրում:
Քանի՞ եղբայր ունի: - Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան:Լրացրու՛:
Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
Մեծահասակները շատ են սիրում թվեր։
- Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը:
- Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.
ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում
բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին
գ/ բարեկամներին շուտ էին մոռանում
դ/հեղինակի սիրտը ճմլվում էր
- Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.
ա/ ճիշտ հարցեր էին տալիս
բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա
գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում
դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
- Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերին:
Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: