Պինգվինները

Պինգվինները մարդկանց բարեկամներն են։ Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է։ Նրա մարմինը ձգված է, ճկուն։ Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։

Ամերիկայի հայտնագործումը մաս․ 1

Միջին դարերում Հնկաստանը և Չինաստանը հարուստ երկրներ էին, որտեղից վաճառականները թանկարժեք ապրանքներ էին բերում։ Սակայն այդ երկրներ տանող ճանապարհները դարձել էին վտանգավոր, մի կողմից՝ դժվար բնական պայմանները՝ անապատներ, լեռներ ու կիրճեր, իսկ մյուս կողմից՝ ծովահեններն ու ավազակները։ Այդ պատճառով շատերը փորձում էին գտնել ավելի կարճ ու ապահով ճանապարհ։ Դրանց մեջ էր նաև Քրիտափոր Կոլումբոսը։ Կոլումբոսը ընդունում էր երկրի գնդաձևությունը և համոզված էր, որ Եվրոպայից դեպի արևմուտք անընդհատ շարժվելով կհասներ Ասիայի արևելյան ափերը։ Կոլումբոսը համոզում է Իսպանիայի Իզաբելա թագուհուն աջակցել իր համարձակ ծրագիրը։

Եվ ահա, 1492-թվականին օգոստոսի 3-ին Կոլումբոսը, 3 նավով և 90 հոգանոց անձնակազմով շարժվում է դեպի արևմուտք։ Մեկուկես ամիս հետո նավաստինները նկատում են կանաչ տարծություն, կարծում են, թե դա ցամաքն է, սակայն պարզվում է, որ դա Սարգասյան անափ ծովն է իր կանաչ ջրիմուռներով։ Երկարատև նավարկությունից հոգնած նավաստինները պահանջոում են Կոլումբոսից վերադառնալ Իսպանիա, սակայն Կոլումբոսին հաջողվում է հանգստացնել նրանց և շարունակել ճանապարհը։ Հոկտեմբերի 12-ին առջևից ընթացող նավից նավաստինները տեսնում են ցամաքը՝ մի գեղեցիկ կղզի։ Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն «Սուրբ Փրկիչ» Կոլումբոսին թվում էր, թե իր երազանքն իրականացել է․․․

Յոթ ագռավ

Այս հեքիաթում կար մի մարդ, որը յոթ տղա ուներ, բայց ուզում էր աղջիկ ունենալ։ Երբ աղջիկ ունեցան, հայրը միամիտ իր տղաներին անիծեց և նռանք դարձան ագռավներ։ Այդ աղջիկը մեծացավ և գնաց իր եղբայրներին օգնելու։ Աղջիկը գնաց արևի մոտ, լուսնից հասավ աստղներին։ վերջում նա իր եղբայրներին գտավ ապակե սարում, ազատեց կախարդանքից իրենց, և բոլորով վերադառցան իրենց տուն։

Լավ հեքիաթ էր․ բայց ես չէի ուզում սա կարդալ։

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

2. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր անծանոթ  բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հողմ – ուժեղ քամի
գահ – թագավորական աթոռ
հալածական – հալածված

  1. Գրի՛ր բառամիջում օ ունեցող յոթ բառ:

Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ:

այսօր
երկարօրյա
կօգնի
կեսօր
շաբաթօրյա
ականջօղ
ամենօրյա

Ես այսօր մնացել եմ երկարօրյա։

Մայրիկս խոստացավ, որ կօգնի ինձ անել տնային աշխատանքս։

Այսօր կեսօրին ես գնացել եմ տատիկիս տուն։

Քույրիկս սիրում է ականջօղեր կրել։

Սիրում եմ շաբաթօրյա հանգիստը։

Ինձ դուր է գալիս իմ նոր դպրոցը, բայց ոչ իմ ամենօրյա տնային աշխատանքը։

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել.

2․ դուրս գրել անծանոթ բառերը և բացատրել։

զրնգալ – զանգի կարճ, հնչեղ ձայն հանել
կուսական – բնական վիճակում գտնվող
զուր – առդյունք չտվող
զիլ – բարձր ու սուր
պատրանք – անիրական երազանք

3․ գրիր  պատրանք, մութ, քաջ և կուսական բարերի հոմանիշները

պատրանք – խաբկանք, խաբերություն
մութ – մթին, խավար
քաջ – քաջարի, խիզախ, համարձակ, արի
կուսական – մաքուր, անաղատ

4․Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:

հեղինակը նկարագրում է մի անիրական միբան, պատրանք։

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

  1. Բանաստեղծության մեջ շատ է ձայնը, ավելի քիչ՝ շարժումը, գույներ կան։ Բանաստեղծության մեջ լսում եմ շաչոց, ճիչ, պառաված ձայն, ժիր երգ, ջրի աղմուկ և անտառի արձագանքը դրան։
  2. Հեղինակը այս բանաստեղծությունը վերնագրել է «Համերգ», որովհետև նկարագրում է բնության երգը։
  3. Կետերի փոխարեն գրիր է կամ ե:
    Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
    Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
    -Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
    Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
    -Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
    -Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
    Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
    Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
    Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
    Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թ. սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
    Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին»։

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

 

Բացատրել հետևյալ բառերը

  1. Շաչել – սուլոցի նման սուր ձայն հանել։
  2. Ունկնդիր – մարդ, որ լսում է խոսողին։
  3. Մտախոհ – մտազբաղ, մտքերի մեջ սուզված։

 

Գրել հետևյալ բառերի հոմանիշները

  1. Ժայռ – ապառաժ, քերծ, վեմ։
  2. վտակ – գետակ, առու, առվակ։
  3. ժիր – աշխույժ, կենսախինդ, առույգ, կայտառ։
  4. ծերունի – ծերուկ, ծեր տղամարդ, ալևոր՝ զառամյալ մարդ։
  5. զվարթ – կենսուրախ, ուրախ,, կենսաղինդ, ժպտուն։
  6. կայտառ – անլեզու, անխոսում, անասուն, անձայն, լուռ։
  7. հավեռժական – մշտական, հավի, տենական, մշտնջենական։

 

Գրել հետևյալ բառերի հականիշները

  1. անհանգիստ – հանգիստ, խաղաղ, հանդարտ։
  2. ընկնել – վեր կենալ, ելնել, բարձրանալ։
  3. ծերունի – երիտասարդ։
  4. ժիր – թույլ, ծույլ, ալարկոտ, դանդաղաշարժ
  5. զվարթ – տխուր, մռայլ։

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

Երևան, երազ, եկեղեցի,  ելակ,  էներգիա,  երկինք, արևելք, զարկերակ, կարդում էի, գրում  ես, քայլում էինք, նվագում են, ընթերցում էինք, լողում են,  նայում էիր:

  1. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ  ե-ն կարդացվում է  է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

 

Իմ ուսումնական հունվարը

Այս տարի ես Ստոկհոլմի Միջազգայն դպրոցից տեղափոխվել եմ Մխիթար Սեբաստացի Հյուսիսային դպրոց։ Իմ առաջին ամիսը Հյուսիսային դպրոցում շատ հետաքրքիր անցավ։

Ես անցել եմ մի քանի առարկաներ դպրոցում․ մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և այլն։ 

Ես հունվարին ընդգրկված էի «Էկո զինվորներ» նախագծային խմբում։ Մենք «Էկո զինվորներս» մաքրել ենք դպրոցի շրջակայքը աղբից, դասավորել ենք ըստ տեսակների աղբը, և բերել ենք աղբի մշակման գործարան։ Այցելել ենք նաև գինե գործարան և գազանանոց։

Դիջիտեք ստուգատեսին ներկայացրել եմ իմ պատրաստած տեսանյութը Գալապագոս կղզու հսկա կրիաների մասին։

Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար փորձ եմ կատարել սև պղպեղով, ջրով և օճառով։

Մարզական ստուգատեսի համար այցելել ենք սահադաշտ երկու անգամ։