Եռանկյունների մասին

Եռանկյունն այդքան բարդ չէ։ 3 կողմ և երեք անկյուն։ Նրա ներքևի կողմը կոչվում է հիմք։ Անունը դրանից է (եռ-անկյուն > երեք-անկյուն)։ Ընդհանուր առմամբ 3 տեսակ եռանկյուն կա․ հավասարասրուն, հավասարակողմ, և անհավասար կողմերով։

Հավասարասրուն եռանկյունն ունի 2 հավասար կողմ և 2 հավասար անկյուն։ Հավասարասրուն եռանկյունը կարող է լինել բոյով, կարող է լինել երկար, ի վերջո պետք է 2 հավասար կողմ ունենա որ հավասարասրուն լինի։
Image result for հավասարասրուն եռանկյուն"
Հավասարակողմ եռանկյան բոլոր կողմերը ունեն նույն երկարությունն։ բոլոր անկյունները հավասար են (60°)։ Երբ եռանկյուն բառն ես լսում, կմտածես հավասարակողմ եռանկյան մասին։ Հավասարակող°մ եռանկյան անունը եկել է դրանից որ նա հավասար կողմեր ունի (հավասարակողմ > հավասար-ա-կողմ > հավասար-կողմ)։
Image result for հավասարակողմ եռանկյուն"
Անհավասար կողմերով եռանկյունների 3 կողմերն ունեն տարբեր երկարություններ և 3 անկյունները հավասար չեն իրար, կողմերի նման։

triangle 1

Եռանկյան պարագիծը գտնելու համար պետք է բոլոր կողմերի երկարությունները վերցնել և գումարել իրար (A + B + C = P)։ Հիմա գտնում ենք մակերեսը։ Հիմքի երկարությունը և եռանկյան բարձրությունը չապի, հետո բազմապատկի եռանկյան բարձրությունը հիմքի երկարության հետ։ Ու արդյունքը, բաժանի 2-ով։ Հիմա ցույց տամ։ Ասենք հիմքի երկարությունը 80 է և եռանկյան բարձրությունը 25։
1) 25 * 80 = 2000
2) 2000 : 2 = 1000սմ²

Եռանկյան անկյունների գումարը ամեն անգամ 180 է։ Ես գիտելիքով կարելի է ավելի հեշտ գտնել եռանկյան անկյունների չափը։ Եթե եռանկյունը եռանկյունով կտրես, կստանաս 5 եռանկյուն։ 4 փոքր և 1 մեծ։
triangle 2

___________________________________
Լինկեր։

նկարների համար

Գիտելիքի համար

Քառակուսու (և ուղղանկյան) մասին

Քառակուսին հավասարակողմ ուղղանկյուն է։ Քառակուսու անկյունները բոլոր 90° են` ուղղանկյան նման։ Քառակուսու անկյունագծերը հավասար են։ Նրանք կիսվում են հատման կետով։ Այն կեսերը հավասար են։

square 1

Քառակուսու անունը եկել է նրանից, որ այն ունի 4 կողմ։ Եթե 2 անկյունագծով կիսես քառակուսին, կունենաս 4 հավասարասրուն եռանկյուն։ Եթե անընդհատ մեջտեղով կտրես փոքր եռանկյունները, ճանճից փոքր եռանկյուն կարող ես ստանալ։ Եթե +-ով անընդհատ կտրես քառակուսին, նույն բանը կլինի, բայց փոքր քառակուսիններով։

square 2square 3

Մակերեսը գտնելու համար քառակուսու և ուղղանկյան երկարությունը և լայնությունը բազմապատկում ես իրար հետ։ Պարագիծը գտնելու համար ուղղանկյան կամ քառակուսու լայնությունը և երկարությունը բազմապատկում ես 2-ով, և այդ թվերը գումարում ես իրար։

square 4

Ուղղանկյունը 4 կողմով և հավասար անկյուններ (90°) ունեցող պատկեր է։ Կարող է հավասարակողմ լինել, բայց այդ պատկերը ուղղակի կոչվում է «քառակուսի»։ Քառակուսու նման, եթե +-ով անընդհատ կտրես ուղղանկյունը, կլինի նույն բանը, բայց փոքր ուղղանկյուններով։ Ուղղանկյան հակադիր կողմերը նույն երկարությունն ունեն։

Ուսումնական ձմեռ

Արձակուրտներին ամբողջ՝ ընտանիքով գնացել ենք Դիլիջան Նոր տարվա համար։ Իմ 2 տատիկները և իմ զարմիկներից երկուսը մեզ հետ եկել էին։ Մենք մնում էինք մի հյուրանոցում՝ առանձին տնակում։ Այդ հյուրանոցում կար մի ռեստորան, որտեղ էլ բոլորով նշեցինք ամանորյա գիշերը։ Մենք պարեցինք, համեղ ուտելիք կերանք, և դիտեցինք հրավառություն։ երբ վերդարձանք տնակ, գտանք մեր նվերները։ իմ նվերներից ամենաշատը հավանեցի «Գեկոբոտը»։ Այն սարքովի ռոբոտ է, որը կարողանում է բարձրանալ պատերով (այժմ դեռ այն հավաքում եմ)։ նաև կարող ես այլ 6 ռոբոտներ սարքել։ ղ

Դիլիջանում բավականին շատ խաղացել եմ զարմիկներիս հետ։ Վերադարձին բոլորով գնացել ենք Պարզ լիճ։ Ես ամռանն էլ էի գնացել, և այդ ժամանակ ավելի մարդաշատ էր։

Ես ձմեռվա արձակուրդներին կարդում եմ «Ծիպիլին, Տիմբական, և ծիծաղը» վերնագրով գիրքը։ Շատ լավ գիրք է և արդեն մեկ օրում հասել եմ 3րդ գլուխը։

Ահա մի քանի նկար ինտեռնետից

«Գեկոբոտ»-ի․

Image result for geckobot

Ծիպիլին, Տմբական, և ծիծաղը

Image result for ծիպիլին, տիմբական, և ծիծաղը