սխալ | ճիշտ | ||
1 | իմ համար/մոտ/վրա/նման/հետ/պես | ինձ համար/մոտ/վրա/նման/հետ/պես | |
2 | ամսեկան | ամսական | |
3 | օրեկան | օրական | |
4 | ավելնորդ | ավելորդ | |
5 | կապնվել | կապվել, | |
6 | խաբնվել | խաբվել | |
7 | շնորհակալ եմ բոլորիցդ, ձեզնից | շնորհակալ եմ բոլորին/ձեզ | |
8 | սիրահարվել մեկի վրա | սիրահարվել մեկին | |
9 | բուն դա կենդանի է | բուն կենդանի է | |
10 | խոսքս ընկերոջս է վերաբերվում | խոսքս ընկերոջս է վերաբերում | |
11 | հույսով եմ | հուսով եմ | |
12 | դեպի հետ | հետ | |
13 | դեպի առաջ | առաջ | |
14 | երկու կապիկներ ծառ են բարձրանում | երկու կապիկ ծառ են բարձրանում | |
15 | իմ երկու թութակը | իմ երկու թութակները | |
16 | Նրան ասա, որ նրան սպասում են | նրան ասա, որ իրեն սպասում են | |
17 | Մաշտոցը հանդիսանում է մեր առաջին ուսուցիչը | Մաշտոցը մեր առաջին ուսուցիչն է | |
18 | ձեր անունն ինչպես է | ձեր անունն ինչ է | |
19 | Հաղթանակի հաջողությունը կայանում է վստահության մեջ | Հաղթանակի հաջողությունը վստահության մեջ է | |
20 | կանչել են, որպեսզի գնամ | կանչել են, որ գնամ | |
21 | խոսքի | ենթադրենք/օրինակ/դիցուք | |
22 | խոսացած | խոսած | |
23 | ըստ ինձ | ըստ իս | |
24 | ասենք թե՝ | ասենք՝ | |
25 | սաղ | լրիվ, ամբողջ, ողջ, կենդանի | |
26 | փողոցի վրա հանդես է | փողոցում հանդես է | |
27 | դա իմ դուրս է գալիս | դա ինձ դուր է գալիս |
սխալ էի օգտագործում 1-ը, 3-ը, 7-ը, 10-ը, 11-ը, 14-ը, 23-ը, 24-ը, 25-ը,
սխալ | ճիշտ | |
1 | խոսքը գնում է ընկերոջ մասին | խոսքը ընկերոջ մասին է |
2 | պետք է ասել, պետք է նշել, ուզում եմ տեղեկացնել | ի դեպ, ի միջիայլոց |
3 | այսինչի կողմից ասվել է | այսինչն ասել է |
4 | նա մի կողմից ծուլանում էր, մյուս կողմից փորձում ավարտել | նա ծուլանում էր, միաժամանակ փորձում ավարտել — կամ — թեև նա ծուլանում էր, բայց փորձում էր ավարտել |
5 | քեզ մոտ կստացվի | դու կհաջողես, հաջողության կհասնես |
6 | նուռը իրենից ներկայացնում է սննդարար միրգ | նուռը սննդարար միրգ է |
7 | ինչո՞ւմն է բանը | ի՞նչ է պատահել, ի՞նչ կա, ի՞նչ է եղել |
8 | հարցը բարձրացնել | հարցը քննարկել/շոշափել/արծարծել/բարձրաձայնել/վեր հանել |
9 | ակնոցներս տուր | ակնոցս տուր |
10 | ակնոց/ձեռնոց/գլխարկ հագնել | ակնոց/ձեռնոց/գլխարկ կրել/դնել |
11 | դասել շարքը/թիվը/կարգը | դասել շարքին/թվին/կարգին |
12 | նպատակ հետապնդել | նպատակ ունենալ, նպատակադրվել |
13 | անհայտ կորած | անհետ կորած |
14 | ծանոթացա թանգարանի հետ | ծանոթացա թանգարանին |
15 | էլ ավելի | ավելի |
16 | լայն հասարակություն | հասարակության շատ շերտեր/խավեր |
17 | պարտվել մեկին | մեկից պարտվել |
18 | ճաշ պատրաստել | ճաշ եփել |
19 | դասը պատրաստել | դասը սովորել |
20 | գնի թանկացում | գնի բարձրացում, գնի աճ, ապրանքի թանկացում |
21 | ինձ հրավերք է ուղարկել | ինձ հրավեր է ուղարկել |
22 | անգլերեն լեզու | անգլերեն |
23 | մեղանչեցի հանուն հանգիստ խղճի | մեղքս քավեցի/ապաշխարեցի/,մեղքս խոստովանեցի հանուն հանգիստ խղճի |
24 | հոգեբարձու | հոգաբարձու |
25 | այսօր առավել, քան երբեք | այսօր առավել, քան երբևէ |
26 | չոր գինի | դառը գինի |
27 | ծնունդդ շնորհավոր | ծննդյանդ տարեդարձը շնորհավոր |
28 | չեմ ուզում կրկնվել | չեմ ուզում կրկնել |
29 | սառեցի/ սառչեցի | սառա |
30 | հանգեց | հանգավ |
31 | հագցրեցի | հագցրի |
32 | բարետես արտաքինով աղջիկներ | բարետես աղջիկներ |
սխալ էի օգտագործում 5-ը, 9-ը, 10-ը, 14-ը, 18-ը, 25-ը, 27-ը, 29-ը, 31-ը,