Ճապոնիայի պատմական ռադիոմարզումը

Ռադիո Թայսոն կամ ռադիոմարզումը հետաքրքիր և կարևոր տեղ ունի ճապոնական պատմության և հասարկության մեջ։ Երբ իմ ճապոնացի մայրը դաշնամուրի ուրախ ու զրնգուն երաժշտության տակ առաջին անգամ կարծես խաղ անելով սկսեց դոփել իր ոտքերը և թափահարել իր ձեռքերը վեր ու վար, ես չէի էլ պատկերացնում նրա թեթև պարի պատմական և մշակութային կարևորությունը։

Ռադիո Թայսոյի մարզումը այսօրվա մշակույթում
Ժամանակակից ռադիո Թայսոն անպայման ամեն օր ժամը 6։30 հեռարձակվում է Ճապոնիայի Հեռարձակման Ընկերության ալիքով։ Տղամարդու մեղմ, բայց զվարթ ձայնը սկսում է անընդմեջ վարժությունները՝ հրահանգելով լսողներին ցատկել առաջ ու հետ, պտտել իրենց ազդրերը և ձգել իրենց հոդերը դաշնամուրի ուրախ (մի քիչ էլ անճաշակ) երաժշտության ռիթմի տակ։ Ճապոնիայի Հեռարձակման Ընկերությունը հաղորդում է նույնիսկ դրա տեսողական տարբերակը, ուր ցուցադրվում են նաև նստած վարժություններ այն մարդկանց համար, ովքեր չեն կարող կանգնել։ Իր գաղափարով թաիչիի և յոգայի նման՝ այս վարժությունները նախատեսված են կարգավորել արյան հոսքը, ակտիվացնել և նախապատրաստել միտքը ողջ օրվա համար։

Ռադիո Թայսո վարժությունների շարքի պատմական նշանակությունը

Ի հակադրություն իմ առաջին արձագանքի՝ ռադիո Թայսոն պետք է շատ լուրջ ընդունել։ Այն առաջին անգամ սկսել է գործել Ճապոնյաում 1928թ․՝ տոնելու և հիշելու կայսր Աքիհիտոյի թագադրությունը (ով հիմա իր թագավորական իշխանության 88-րդ տարում է)։ Ոգեշնչված նմանատիպ ամերիկյան վարժություններով՝ ռադիո Թայսոն նախագծված էր առողջ և կայտառ պահել ճապոնացի զինվորներին, ինչպես նաև տանը գտնվող կանանց և երեխաներին։

Հետաքրքիր է սակայն, որ 1945թ․ Ճապոնիայի պարտությունից հետո ռադիո Թայսոն արգելվեց Ճապոնիան զավթած ուժերի կողմից՝ համարելով, որ այն չափից դուրս ռազմականացված է և հետ կբերի վերջին խորտակված տասնամյակի հիշողությունները։

Այնուամենայնիվ հենց որ նախնական վարժությունները փոփոխման ենթարկվեցին և դարձան մի քիչ ավելի խաղային, Ճապոնիայի Հեռարձակման Ընկերությունը նորից կյանքի կոչեց այս ավանդույթը 1951թ․․․ և այն առ այսօր դեռ նույնքան սիրված է։ Շատ դպրոցներ պահանջում են երեխաներից, որ նրանք մասնակցեն վաղ առավոտյան վարժություններին։ Այն նաև մեծ իրադարձությունների նախերգանքն է, ինչպես նաև հաճախ օգտագործվում է աշխատավայրում որպես թիմային կառուցման լուրջ միջոցառում: Մարմինն առավոտյան ամբողջովին արթնանում է ենթադրաբար մոտ 3 ժամում, բայց ռադիո Թայսոյի հետ այդ ժամանակը էապես կրճատվում է,  քանի որ շարժումներից արյան շրջանառությունն ավելանում է դեպի ուղեղը և մկանները։

Վարժությունը մեր առօրյայում
Երբ աշխատում էի Սաիթամայի ամառային ճամբարում, ուր Ռադիո Թայսոն պարտադիր էր այնտեղ բոլոր մնացողների համար, չնայած ես սկզբում դժկամությամբ էի դեսուդեն ցատկում վաղ առավոտյան, ես աստիճանաբար սկսեցի գնահատել ձգումները և աստղի նման վեր թռնելը։ Ճապոնացի բոլոր երեխաները իմ շուրջը անգիր գիտեին դրանք և մի քանի շաբաթ հետո ես կամաց-կամաց սկսեցի հասկանալ ամենօրյա կյանքում դրա անբաժանելի գործառույթը։

Վարժություններ օրը ճիշտ սկսելու համար
Եթե դու սովոր չես ռադիո Թայսոյին, այն քեզ կարող է թվալ  պատմության մեջ արմատացած մի անհեթեթ ռեժիմ և պարզապես մշտապես առկա ճապոնական կարգ ու կանոնի զգացումի և միասնության շարունակություն։ Սակայն գործնականում, այն իսկապես արթնացնում է քեզ և իսկապես ակտիվ և արդյունավետ ես զգում քեզ ամբողջ օրը։

Այնպես որ, լարեք ձեր զարթուցիչը 6:20-ի վրա և ես խոստանում եմ, որ առաջին մի քանի անգամ դեպի վար ձգումներից հետո դուք ձեր առավոտները կսկսեք զգալ թարմ ինչպես մարգարտածաղիկը (այս ծաղիկը խորհրդանշում է նոր սկիզբ)։

 

Թեսթ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ
    անգամ
    երբեք
    դարձավ
  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած
    բ/կամակոր
    գ/հակառակ կողմով
    դ/բոլորին հակառակ

 

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ -լավ
    սովորական – անսովոր
    պարզ – բարդ
    երկար – կարճ
  1. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

  1. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

երկար                                         մորուք
———————————       ————————————

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է  ձանձրացնել
    բ/չէր կարողանում  կարողանալ
    գ/դնեն  դնել
    դ/դարձավ  դառնալ

 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա – սըտվեր, ամպերը, նամականիշները
    ստորոգյալ – ունի, չեն գրում, չեն խմում

 

 

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    կաղամբ
  2. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Այդ տղան հակառակ էր ապրում։
  3.  Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

 

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը գնաց մի սարի գագաթ, իր համար տուն սարքեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո աշխատում գտնել դրանց պատասխանները:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչ՞ու պատը տուն ունի։ Որ պատը ընկերներ ունենա։
    Ինչ՞ու խելքը մարդ ունի։ Որ մարդնել անխելք չլինին։
    Ինչ՞ու է լույսը արև տալիս։ Որ լույսը լուսին չունենա։
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
    Ինչ՞ու էջը գիրք ունի։
    Ինչ՞ու շորը մարդ ունի։
    Ինչ՞ու դասարան դպրոց ունի։

Անտարկտիդայի

Անտարկտիդան վերջին հայտնագործված մայրցամաքն է, քանի որ գտնվում է նավարկության համար դժվար հասանելի տեղում։ Այն հայտնագործվել է Ավստրալիայից հետո (1821 թվականին) ռուս ծովագնացներ Բելինսհաուզենի և Լազարևի շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ, որի ընթացքում նրանք մոտեցան Անտարկտիդայի ափերին:

Անտարկտիդան նվաճել է նորվեգացի Ամունդսենը։ Նա իր չորս ընկերների հետ Անտարկտիդայի միջով գնում էին 4 սահնակով, որոնք քաշում էին 52 շուն։ Յուրաքանչյուր 8 կմ-ի վրա նա ձյունե սյուներ է սարքում, ինչպես նաև՝ ուտելիքի և վառելիքի պահեստ։ Գնալով սահնակների բեռը թեթևանում էր և առաջ շարժվելը հեշտանում։ 1911թ. դեկտեմբերի 14- ին Ամունդսենը իր ընկերների հետ հասավ Հարավային բևեռ և այնտեղ բարձ­րացրեց նորվեգական դրոշը: Երեք օր մնալուց հետո Ամունդսենի ջոկատը բարեհաջող հետ է վերադառնում:

Անտարկտիդան հիմա սարցապատ է, սակայն ընդերքը ուսումնասիրելիս պարզվել է, որ առաջ այն ծածկված է եղել փարթամ բույսերով։

Իմ աշխարհը

Իմ աշխարհում կան մեծ քաղաքներ որտեղ երեխաները դուրսը խաղում են իրար հետ, ձմռանը ձնագնդիկ են խաղում ու ձնեմարդ սարքում, ամռան վազում իրար հետևից ու ուրիշ խաղեր խաղում։ Մեծ կանաչ անտառներ էլ կան։ Ամռանը անտառը կանաչ են տերևները, կապույտ են լճերը և դեղին արևը աշխարհին լուսավորում է: Ձմռան անտառները ձյունով ծածկված են, ձմեռելող կենդանիները գնում են իրենց տներում քնում են, և անտառը շատ սառն է։ Ամենտեղ մի բան էլինում։

Չինաստան, Հնդկաստան

Առաջադրանք

Ժամանակակից քարտեզի վրա գտիր Հնդկաստանը և Չինաստանը, և դուրս գրիր մի քանի խոշոր գետերի և քաղաքների անուններ:

Չինաստանում է գտնվում Եվրասիայի ամենաերկար գետը՝ Յանցզին։ Չինաստանի երկրորդ երկար գետն է Հուանհեն, որը թարգմանաբար նշանակում է դեղին գետ։ Չինաստանի մայրաքաղաքը և տարածքով ամենամեծ քաղաքը Պեկինն է, իսկ Շանհայը ամենախիտ բնակեցված և ամենահարուստ քաղաքն է իսկ։

Հնդկաստանի սուրբ գետն է Գանգեսը իր Բրահմապուտրա վտակով։ Յուրաքանչյուր հնդիկ պետք է լողանա Գանգեսում ու քանի որ այստեղ հաճախ են ջրհեղեղները, ամեն տարի այստեղ բազմաթիվ մարդիկ են մահանում։ Հնդկաստանի մյուս խոշոր գետի՝ Ինդոսի հետ է կապված Հնդկաստան պետության անունը։

Հնդկաստանի մայրաքաղաքը Դելին է իսկ ամենամեծ քաղաքը և Հնդկաստանի ամենահարուստ քաղաքը Մումբայն է

առաջադրանքներ տանը

Անգիր սովորիր Ե. Չարենցի «Ինչքան աշխարհը սիրես…» բանաստեղծությունը:

 

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

1. Կանաչով ներկած բառերի հոմանիշները գրի՛ր:

ճահճուտ – ճահիճ, տղմուտ
անհունի – անսահման, անեզր, անծայր, անվերջ, անտակ
հիանալ – սքանչանալ, զմայլվել, հափշտակվել, գերվել, դյութվել, կախարդվել, հմայլվել, հրապուրվել
գանգատ – բողոք, տրտնջանք, դժգոհություն, գանգատանք
թախիծ – վիշտ, կսկիծ, տխրություն, տրտմություն
հրճվանք – ցնծություն, ուրախութլուն, բերկրանք, խնդություն

2. Կապույտով ներկած պարզ բառերը դարձրո՛ւ բարդ:

անուշ – անուշահամ, անուշաբույր, մեղմանուշ
աշխարհ – բնաշխարհ, ջրաշխարհ, մարզաշխարհ, աշխարագրություն

Մարտի 6 Առաջադրանքներ դասարանում և տանը

1.Տրված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ կամ փոքրիկ պատմություն հորինի՛ր:

Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ:

Մենք ավտոմեքենայով գնացինք նավահանգիստ և նավ բարձրացանք։ Որոշել էինք նավարկել դեպի հարավ՝ դուրս գալու օվկիանոս։ Քիչ անց տեսանք, որ նավթ տեղափոխող մի նավ վթարի էր երթարկվել, օ՜ֆ։ Նավթը ասֆալթի նման ծածկել էր ջրի մակերեսը, ու՜ֆ, որոշեցինք հետ վերադառնալ

2.Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:

Հարավ, ավտո, ասֆալտ:

Հարավ, հարավային, հարավարևելյան, հարավարևմտյան

Ավտո, ավտոմեքենա, ավտոմոբիլ, ավտոշուկա, ավտոդպրոց

Ասֆալտ, ասֆալտապատ,

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ: (գիրկ, գիրք) 
Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) 
հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) 
հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

4. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) 
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) 
Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) 
Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

5.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

6. Կարմիրով ներկած բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր – խանգարիր, անդհատիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն – գախնի պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ – դադարեց, ավարտվեց:
Օդանավի իջնելը – վայրեջքը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին – զվարճանալ, բարկրել, ցնծալ ու լիաթոք ծիծատսմ:
Եղնիկի ձագը – երեխան,  մորն էր փնտրում:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք․ «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Ավստրալիայի հայտնագործումը

1642-թ հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը մոտենում է Ավստրալիայի ափերին, նավարկում է նրա շուրջը և հայտնագործում այն։ Սակայն հոլանդացինները աշխարհագրական այս հայտնագործությունը գաղտնի են պահում և Ավստրալիան աշխարհին հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո, անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապարհորդությունների արդյունքում։ 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը և հայտնագործում Ավստրալիան։ Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է  աճում երկրագնդի հսկա ծառերից Էվկալիպտը:

Հետաքրքիր փաստեր Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի մասին

Արդյո՞ք դուք գիտեք, որ

  1. Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ երկիրը Կանադան է։
  2. Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, գտնվում է հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում։
  3.  Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար գետը Միսիսիպին է՝ իր խոշոր վտակ Միսսուրիով։

կամ որ

  1. Հարավային Ամերիկայի ամենամեծ երկիրը Բրազիլիան է։
  2. Հարավային Ամերիկայի ամենաերկար գետը Ամազոնն է, որը նաև աշխարհի ամենաջրառատ գետն է։
  3. Աշխարհի ամենաերկար լեռնաշղթան՝ Անդերը (7000կմ), ձգվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափեզրով։

կամ էլ

  1. Աֆրիկայի ամենամեծ երկիրը Ալժիրն է։
  2. Աֆրիկայի ամենամեծ կղզին Մադագասկարն է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում։
  3. Աշխարի ամենաերկար գետը՝ Նեղոսը գտնվում է Աֆրիկայում։
  4. Աշխարի ամենամեծ անապատը՝ Սահարան գտնվում է Աֆրիկայում։ «Սահարա» բառը արաբերեն նշանակում է անապատ։
  5. Աֆրիկայի ամենամեծ լիճը Վիկտորիան է, որը աշխարհի երկրորդ ամենամեծ լիճն է։

Տնային

2.Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդա՛լ սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Ձյունապատ – Ձյուն+ա+պատ, բարդ բառ,
մանկական մանկ+ական, ածանցավոր բառ
աստղային – աստղ+ային, ածանցավոր բառ
անհուն – ան+հուն, ածանցավոր բառ
ձյունոտ – ձյուն+ոտ, ածանցավոր բառ
իրիկնամուտին – իրիկուն+ա+մուտ, ածանցավոր բառ
աչեր – աչքեր
մրմունջը – մեղմ ցածր ձայն
անուրջը – երազ, արտաանություն