Պատմություն
Անցած տարի ես պատմությունը լավ չէի հասկանում, բայց այս տարի սկսել եմ հասկանալ տեքստերը և սովորել։
Մայրենի
Տարվա ընթացքում մայրենիի առարկայից բավականին աշխատանք էի անում, բայց հետո սկսեցի ավելի քիչ աշխատել։ Ես մայրենիի աշխատանքները դեռ մի քիչ լավ եմ անում, բայց այդքան հեշտ չէ իմ համար։
Մաթեմատիկա
Տարվա ընթացքում մաթեմի դասերից համարյա բոլորը արել եմ։ Իմ ամենասիրած առարկաներից մեկը մաթեմն է։ Լավ եմ մաթեմից, իմ արած տնայիններից կեսից ավել մասը դասարանում արել և վերջացրել եմ։
Ֆիզկուլտ
Իմ ֆիզկուլտի համար ես ընտրել եմ նետաձգություն: Ես միայն նետաձգություն ընտրեցի, որովհետև հրաձգությունը արդեն 20 երեխա էր ընտրել, և արդյունքով հրաձգություն չկարողացա ընտրեի։ Լավ է, որ նետաձգություն ընտրեցի, սիրում եմ նետաձգությունը և լավ եմ նետաձգությունից։
Ընտրություն
Ընտրության համար ընտրել եմ մաթեմ, բայց մյուս տարի ես ոնց-որ նետաձգություն եմ ընտրելու։ Մաթեմը սիրում եմ, բայց ես ընտրության ժամին շատ չեմ անում։ Բացի ֆլեշմոբներից մենք շատ աշխատանք չենք անում։
Անգլերեն
Ես անգլերենից շատ լավն եմ, և սիրում եմ անգլերենի դասը։ Իմ համար պարզ են նախադասությունները, բայց պետք է մի փոքր սովորեմ քերականության մասին, որ ժամանակները բաները իմանամ։
Բնագիտություն
Իմ համար հետաքրքիր է բնագիտությունը, բայց դժվար։ Իմ մայրիկի և հայրիկի օգնությամբ կարողանում եմ առաջադրանքները անել և դասը հասկանալ, բայց իմ համար սովորելը դժվար է։ Ես առաջ էլ այդքան լավ չէի սովորում, ընդամենը գրում և կարճացնում էի դասը և կարդում։
Մաթեմատիկա առանց բանաձև
Բոլոր աշխատանքները չէի անում, բայց ես անում էի։ Ես լավ եմ անում մաթեմ բ-ի առաջադրանքները, և մի քիչ ավելի հետաքրքիր ու կարևոր առաջադրանքներ էինք անում։