1. Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:
Մի պղնձե ձողի երկայնքով մոմով ամրացնում ենք լուցկու մի քանի հատիկ։ Եթե պղնձե ձողի մի ծայրը տաքացնենք, մոմը սկսվում է հալվել և հետո լուցկու հատիկները ընկնում են։ Նաև կարելի է նկատել, որ ամենամոտիկ լուցկու հատիկը միշտ առաջինն է ընկնում։
2. Բացատրել, թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսային շարժմամբ և փոխազդեցությամբ:
Ջերմահաղորդումը տեղի է ունենում, որովհետև մարմնի տաք մասնիկները (որոնք ունեն ներքին էներգիա) շարժվում են, փոխազդում սառը մասնիկների հետ և դրա հետևանքով նրանց էներգիա տալիս։
3. Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր։
Լավ ջերմահաղորդիչներ են․ արծաթը, պղինձը, երկաթը և կապարը։
Վատ ջերմահաղորդիչներ են․ ջուրը, օդը, փայտը, հողը, կավը և պլաստիկը։
4. Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ։
Օդը վատ ջերմահաղորդիչ է, որովհետև միջամոլեկուլային տարածքը ավելի մեծ է, և դրա հետևանքով մոլեկուլային հարվածները հազվադեպ են լինում։
5. Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները։
Վատ ջերմահաղորդիչները նաև լինում են լավ ջերմամեկուսիչներ։ Բաժակները սարքում են կավից և հախճապակուց, որպես տաք խմիչքները (օրինակ՝ թեյը և սուրճը) տաք մնան և սառը խմիչքները (օրինակ՝ ջուրը և մրգի հյութը) սառը մնան։
6. Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա։
Կոնվեկցիան այն ջերմահաղորդումն է, որը կատարվում է հեղուկի և գազի հոսանքների միջոցով, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերը անհավասարաչափ տաքացման։
7. Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:
Կոնվեկցիան ջերմությունը փոխանցում է նյութի տեղափոխության հետևանքով, իսկ ջերմահաղորդականության պրոցեսում նյութի տեղափոխություն տեղի չի ունենում։
8. Ինչպե՞ս է գոյանում ամպը:
Ամպի գոյացումը սկսում է արևից։ Պարզ եղանակին արևը տաքացնում է գետինը, և միաժամանակ տաքացնում է մթնոլորտի երկրամերձ շերտը։ Կոնվեկցիայի շնորհիվ տաքացած օդը սկսում է բարձրանալ։ Բարձրանալուն զուգընթաց՝ տաք օդը ընդարձակվում է, և դա բավականաչափ արագ է լինում, քանի որ նաև վեր է բարձրանում շատ արագ: Արագ ընդարձակվելիս վեր բարձրացող օդը աշխատանք է կատարում ոչ թե շրջապատից ստացած էներգիայի, այլ իր ներքին էներգիայի հաշվին։ Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում է, այդ օդը սկսում է սառչել, և եթե նաև բավականաչափ խոնավ է, ապա, որոշ բարձրությունից սկսած, գոլորշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանր կաթիլներ, և գոյանում է ամպ։
9. Ինչպե՞ս է առաջանում քամին:
Քամին էլ է առաջանում կոնվեկցիայի ջերմափոխանակման հետևանքով։ Բացատրենք, օրինակ, առափնյա վայրերում մեղմաշունչ քամու՝ զեփյուռի առաջացման պրոցես։ Ցերեկով արևը ցամաքը ավելի արագ է տաքացնում, քան ջուրը, և հետևանքով ցամաքի վերևի օդը ավելի տաք է լինում, քան ծովի վերևի օդը։ Ցամաքի վրա տաք օդը, ընդարձակվելով, բարձրանում է վեր։ Նրա տեղը զբաղեցնում է ծովից եկող սառ օդը։ Այդպես է առաջանում զեփյուռը։ Գիշերը, ընդհակառակը, գետինն ավելի արագ է սառչում, քան ջուրը, որի հետևանքով ծովի օդի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան ցամաքինը, և զեփյուռը փչում է ցամաքից դեպի ծով։
10. Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:
Հեղուկները և գազերը տաքացնում են ներքևից, որովհետև երբ հեղուկի կամ գազի մի մասը տաքացնում ենք, այդ մասը գնում է վերևը։ Հեղուկները և գազերը ներքևից տաքացնելիս հեղուկի կամ գազերը տաքացրած զանգվածը գնում է վերև և սառը զանգվածը տաք զանգվածի տեղն է վերցնում։
11. Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում: Ինչու՞։
Կոնվեկցիան հնարավոր չէ պինդ մարմիններում, որովհետև պինդ մարմինների նյութի տեղափոխում չկա։
12. Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:
Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի առանձնահատուկ տեսակ է։ Նրա դրսևորումներից են լույսը, ռադիոալիքները, և այլն։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և՜ նյութական միջավայրում, և՜ նյութից առանձին։
13. Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:
Էլեկտրամագնիսկան ալիքը այն էլեկտրամագնիսական դաշտն է, որը, նյութից առանձնանալով, տեղափոխվում է տարածության մեջ։ Էլեկտրամագնիսական ալիքը, մեխանիկական ալիքի նման, կարող է էներգիա տեղափոխել։ Էլեկտրամագնիսական ալիքը, նյութից առանձնալով, վերցնում է այդ նյութի ներքին էներգիայի որոշ մասը։ Երբ այդ էլեկտրամագնիսական ալիքը մի այլ մարմնի է հանդիպում, այդ էլեկտրամագնիսական ալիքը մասամբ կլանվում է, մասամբ՝ անդրադառնում, իսկ մասամբ կարող է անցնել մարմնով։
14. Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերել օրինակներ:
Ճառագայթային ջերմափոխանակումը ջերմահաղորդումն է ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ։ Եթե տաք արդուկը օդում պահենք և մեր ձեռքը արդուկից մի քիչ ներքև պահենք, մենք արդուկի ջերմությունը կզգանք։ Օդը վատ ջերմահաղորդիչ է, և կոնվեկցիան դեպի վեր է գնում, ապա այս ոչ՝ ջերմահաղորդականություն է, ոչ՝ կոնվեկցիա։ Այդ ջերմությունը մեր ձեռքին է հաղորդվում ճառագայթային ջերմափոխանակմամբ։
15. Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝ սև, թե սպիտակ: Բերել մի քանի օրինակներ:
Սև մարմիններն են ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը, որովհետև սև գույնը սպիտակ լույսի բոլոր ալիքները կլանում է, և սպիտակ գույնը սպիտակ լույսի բոլոր ալիքները արձակում է։
Երբ մենք ամառվա ժամանակ սև շորով դուրս ենք գնում, կարող ենք նկատել, որ ավելի շատ ենք շոգում, քան սպիտակ շորով։
16. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:
Տեսակարար ջերմունակությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը բնութագրում է մարմնի ջերմային հատկությունները։
17. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը բնութագրում է մարմնի ջերմային հատկությունները։
18. Ի՞նչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
1 Ջ/(կգ * oC)
19. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:.
c = . Q .
……m(t2 – t1)
որտեղ
c = տեսակար ջերմունակություն
Q = մարմնին հաղորդած ջերմաքանակ
m = մարմնի զանգված
t1 = մարմնի սկզբնական ջերմաստիճան
t2 = մարմնի վերջնական ջերմաստիճան