Քիմիա․ 27․02․22․ Հարցեր և առաջադրանքներ

1) Որո՞նք են բնական գիտություններ։

Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն

2) Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը։

Քիմիան ուսումնասիրում է նյութերի հատկությունները, նրանց բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին փոխարկելու գործընթացը, քանակական և որակական փոփոխությունները։

3) Նկարեք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իրեր։

4) Թվարկեք ձեզ ծանոթ մի քանի նյութ, որոնք նավթից են անջատվում։

բենզին, դիզել, կերոսին

5) Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա ու ստացվում է բնական հումքի վերամշակումից:

ա) նավթ
բ) ոսկի
գ) ջուր
դ) գինի

6) Հետևյալ նյութերից ո՞րը համ չունի։

ա) մրգահյութ
բ) աղաջուր
գ) անձրևաջուր
դ) կաթ

7) Հետևյալ եղանակներից ո՞րի օգտագործումն է անօգուտ `շրջապատող աշխարհը ճանաչել ցանկանալիս ։

ա) դիտում
Բ) չափում
Գ) փորձ 
դ) բախտագուշակում

8) Հետևյալ նյութերից ո՞րն է հնարավոր տարբերել հոտով։

ա) կերակրի աղ
բ) խմելու ջուր
գ) սուրճ
դ) ալյուր

9) Քիմիական լաբորատորիայում անծանոթ նյութը կարելի է՝ 

ա) համտեսել
բ) լցնել ձեռքի ափին
գ) դիտել` առանց սրվակը բացելու
դ) փորձանոթում տաքացնել

10) Հետևյալ նյութերից ո՞րն է արտադրվում քիմիայի օգնությամբ։

ա) ավազ
բ) ջուր
գ) փայտ
դ) օճառ

Մաթեմատիկա մարտի ֆլեշմոբ

1. Տեղափոխելով լուցկու մեկ հատիկ` ստացի՛ր ճիշտ հավասարություն:

2. Երկու թվերի տարբերությունը 90 է, դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

90 : 3 = 30
30 * 4 = 120

պատ․ 30, 120

3. Գտի՛ր այն բնական թվերի քանակը, որոնք 8-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույն թիվն է ստացվում։

պատ․ 9, 18, 27, 36, 45, 54, 63

4. 8 փուչիկ գնելու դեպքում Կարենին 200 դրամ պակասում է, իսկ 5 փուչիկ գնելու դեպքում 1000 դրամ ավելանում է։ Որքա՞ն պետք է վճարել 6 այդպիսի փուչիկի համար։

8x – 200 = 5x + 1000
8x – 5x = 1200
x = 1200 : 3
x = 400
6x = 400 * 6
6x = 2400

պատ․ 2400 դրամ

5. Արշավի վեց մասնակիցներից քանի՞ ձևով կարող ենք ընտրել 1 առաջապահ և 1 հետապահ:

պատ․ 30 ձև

6․ Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։6․ Տրված 6 քարտերը դասավորիր այնպես, որ ստանաս 5-ի պատիկ հնարավոր ամենամեծ թիվը, որի հազարավորների կարգում գրված թվանշանը 2 անգամ մեծ է տասնավորների կարգում գրված թվանշանից։

պատ․ 9681074325

7. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:

3 * 333 + 3 : 3 = 1000

8. Խանութում կարտոֆիլը տեղավորեցին 5 կիլոգրամանոց և 3 կիլոգրամանոց տոպրակների մեջ: Պարզվեց, որ բոլոր հինգ կիլոգրամանոց տոպրակները միասին նույն զանգվածն ունեն, ինչ բոլոր երեք կիլոգրամանոց տոպրակները միասին: Ամեն տեսակից քանի՞ տոպրակ կար, եթե տոպրակների ընդհանուր քանակը 24 է։

5x = 3y
x + y = 24
x = 24 – y
5(24 – y) = 3y
120 – 5y = 3y
8y = 120
y = 120 : 8 = 15
x = 24 – y = 24 – 15 = 9

9. Լուծելով թվաբանական ռեբուսը, նշի՛ր Ա, Բ, Գ տառերի փոխարեն թաքնված թվանշանները: ԱԲ+ԲԳ+ԳԱ=ԱԲԳ

Ա = a, Բ = b, Գ = c,
a, b և c միանիշ թվեր են
10a + b + 10b + c +10c + a = 100a + 10b + c
11a + 11b + 11c = 100a + 10b + c
0 = 89a – b -10c
b + 10c = 89a
a = 1
b + 10c = 89
b = 9
c = 80 : 10 = 8

10. Հաշվի՛ր պատկերի մակերեսը:

15 * 30 + 10(25 – 15) + 10(25 -15) : 2 =
450 + 10 * 15 + 5 * 15 =
450 + 150 + 75 =
675

պատ․ 675սմ2

Փետրվարի կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել կանաչ էվգլենայի արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Կանաչ էվգլենան կազմված է կորիզից, քլորոֆիլլից, կծկուն վակուոլից, և ֆլաջելլումից։

Նրանք ապրում են քաղցրահամ ջրերում և օվկիանոսներում։

2․ Ի՞նչպես է բազմանում կանաչ էվգլենան։

Կանաչ էվգլենան կիսման միջոցով է բազմանում․ Կիսման ժամանակ կորիզը ձգվում է և կիսվում, և այդ ընթացքում օրգանոիդները ձևավորվում են։

3․ Ներկայացնել հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

4․ Ի՞նչպես է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան։

5․ Գրել պոլիփիդրայի արտաքին կառուցվածքը և բազմացումը։

Մայրենի․ Անտեսանելի մարդը

«Անտեսանելի մարդը» վեպը առաջին անգամ հրատարակվել է 1897 թվականին։ Այն համարվում է Հերբերտ Ուելլսի լավագույն ստեղծագործություններից մեկը, և դրանով դարձավ գիտա-ֆանտաստիկ գրականության հայրերից մեկը։ Գրքում խառնված են զվարճալի, ողբերգական և հետաքրքական հատվածները։ Այն մի փայլուն գիտնականի պատմությունն է, ով բացահայտում է անտեսանելիության գաղտնիքը, սակայն նրա բացահայտած ուժը քանդում է նրա մեծ երազանքները, և հասցնում նրան խելագարության և սպանությունների։

գրքի առաջին հրատարակությունը, 1897 թ․

Գիրքը սկսվում է Արևմտյան Սասեքսում: Մի հանելուկային մարդ՝ Գրիֆին անունով, ժամանում է մի քաղաք, որտեղ նրան ոչ ոք չի ճանաչում։ Նա փաթաթված է վիրակապով, հագած է երկար վերարկու, ձեռնոցներ, լայնեզր գլխարկ և մուգ ակնոցներ: Հաստատվելով միստր և միսիս Հոլի պանդոկում՝ նա շարունակում է աշխատել իր սենյակում ցերեկը, միայն գիշերը հեռանալով։

Գրիֆինի յուրօրինակ սովորությունները նրան արագորեն դարձնում են քաղաքի խոսակցությունների առարկա: Վիճաբանության ժամանակ նրան ստիպում են հեռանալ պանդոկից՝ առանց իր գիտական ​​սարքավորումների և նոթատետրերի։ Գրիֆինը չի կարողանում վերականգնել իր տեսանելիությունը, որի պատճառով աստիճանաբար ավելի է հեռանում հասարակությունից։

Ես չեմ ուզում պատմությունն ավելին պատմել՝ այն կարդալ ցանկացողների հաճույքը չփչացնելու համար: Որպես գիտաֆանտաստիկ գրականության լավագույն պատմություններից մեկը՝ «Անտեսանելի մարդը» նույնքան հետաքրքիր է և ժամանակակից այսօր, որքան հարյուր տարի առաջ:

Պատմության խրատն այն է, որ շատ մարդիկ մեծ բաների մասին են երազում, բայց երբեմն դրանք միշտ չէ, որ լավն են: Գրիֆինի՝ անտեսանելի դառնալու գաղափարը երկար ժամանակ մշակված գաղափար էր, բայց երբ նրան վերջապես հաջողվեց դառնալ անտեսանելի, իրականում դա այնքան էլ դուր չեկավ: Պատմությունը նաև ցույց է տալիս, որ գիտական ​​առաջընթացը կարող է դժբախտության աղբյուր դառնալ գիտնականի համար և ողբերգություն պատճառել մարդկանց:

«Անտեսանելի մարդը» վեպով նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմեր և հեռուստասերիալներ, ստեղծվել կոմիքսներ։ Շատ գրողներ և կինոռեժիսորներ ստեղծել են նաև վեպի շարունակություններ: Անտեսանելիության գաղափարը, որը սկիզբ է առել հունական լեգենդներից, նոր կյանք է ստացել այս գրքով, որը շատերին ոգեշնչել է ավելի զարգացնել գաղափարը և ստեղծել նոր ստեղծագործություններ։

Amazon.com: The Invisible Man (1933) [DVD] : Claude Rains, Gloria Stuart,  William Harrigan, Dudley Digges, Una O'Connor, Henry Travers, Forrester  Harvey, James Whale, Carl Laemmle, Jr., R.C. Sherriff: Movies & TV
գրքից ներշնչված ամենահայտնի ֆիլմը, նկարահանված 1933 թ․

Գիտական ​​ճշգրտություն

Գիտնականները նշել են, որ գիտական ​​տեսանկյունից Գրիֆինի մեթոդով անտեսանելի դարձած մարդը պետք է կույր լիներ, քանի որ մարդու աչքը աշխատում է կլանելով մտնող մտնող լույսը, ոչ թե թողելով, որ այն ամբողջությամբ անցնի: Ուելսը, կարծես, որոշակիորեն գիտակցում է այս խնդրի մասին և գրքում անտեսանելի դարձած կատվի աչքերը պահպանում են տեսանելի ցանցաթաղանթները: Այնուամենայնիվ, դա անբավարար կլինի, քանի որ ցանցաթաղանթը ողողված կլինի լույսով (բոլոր կողմերից), որը սովորաբար արգելափակվում է ակնագնդի անթափանց սպիտակուցով:

Ֆիզիկա․ Ուժ: Տիեզերական ձգողության ուժ: Ծանրության ուժ:

  1. Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժով կարող ենք քանակապես բնութագրել տվյալ մարմնի ազդեցությունը այլ մարմինների վրա։

2. Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով:

3. Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը վեկտորական մեծություն է, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը։

4. Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝ սկալյար։

Վեկտորական մեծությունները այն մեծություններն են, որոնք ուղղություն ունեն։ Օրինակ՝ Ուժը, արագություն, արագացում, և այլն։

Սկալյար մեծությունները այն մեծություններն են, որոնք ուղղություն չունեն։ Օրինակ՝ զանգվածը, խտությունը, ծավալը, և այլն։

5. Ուժի ազդեցության արդյունքը ի՞նչ մեծություններից է կախված։

Այն կախված է ուժից և ազդվող մարմնի զանգվածից։

6. Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով։

Աստղերը, մոլորակները և մեծ արբանյակները։

7. Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը։

Տիեզերական ձգողության ուժը կախված է մարմնի ծավալից։

8. Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը։

Fծ = mg

Խնդիրներ

  1. Որքա՞ն է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

2տ = 2000 կգ
g = 9,8Ն/կգ
Fծ = mg = 2000 * 9,8 = 19600Ն

2․ Հաշվել ջրի զանգվածը, եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

m = Fծ : g = 90 : 9,8 = 9,18 կգ

Հանրահաշիվ 18․02․22

236-ա,գ,ե,է․ Հանդիսանո՞ւմ է, արդյոք, արտահայտությունը գումարի լրիվ կամ թերի քառակուսի։

ա) x2 + x + 1 – թերի

գ) a2 + 6ab + 9b2 – լրիվ

ե) 1/4m2 + 1/2m + 1 – թերի

է) 0,25m2 + mn + n2 – լրիվ

237-ա,դ,ե․ Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով․

ա) (x − y)(x2 + xy + y2) = x3 – y3

դ) (7p + q)(49p2 − 7pq + q2) = 343p3 + q3

ե) (1/2x – 1/3y)(1/4x2 + 1/6xy + 1/9y2) = 1/8x3 – 1/27y3

238-ա,գ,ե․ Պարզեցրեք արտահայտությունը․

ա) (3p − 10q)(100q2 + 30pq + 9p2) = 27p3 – 1000q3

գ) (ab − 3)(a2b2 + 3ab + 9) = a3b3 – 27

ե) (4y2 – xy + 1/4x2)(1/2x + 2y) = 8y3 + 1/8x3

ՏՆԱՅԻՆ

236-բ,դ,զ․ Հանդիսանո՞ւմ է, արդյոք, արտահայտությունը գումարի լրիվ կամ թերի քառակուսի։

բ) 4 + 4x + x2 – լրիվ

դ) 100 + 10x + x2 – թերի

զ) 4p + 1 + 4p2 – լրիվ

237-բ,զ․ Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով․

բ) (5 − a)(a2 + 5a + 25) =
125 – a3

զ) (0,1a − 0,2b)(0,04b2 + 0,02ab + 0,01a2) =
0,001a3 – 0,008b3

238-բ,դ․ Պարզեցրեք արտահայտությունը․

բ) (7m + 2n)(4n2 − 14mn + 49m2) =
343m3 + 8n3

դ) (km − n2)(k2m2 + kmn2 + n4) =
k3m3 – n6

Պատմություն․ Իսլամ և Քրիստոնեություն

1․ Իսլամը ունի հինգ հավատի սյուններ՝ հավատի դավանում, աղոթք, որը պարտադիր է օրական հինգ անգամ, բարեգործություն, ուխտագնածություն դեպի Մեքքա (կյանքում գոնե 1 անգամ), իսկ ծոմապահություն։

2․ Իսլամի թվարկության սկսվում է այն տարուց՝ 622 թ․, երբ Մուհամմադը Մեքքայից գաղթել է Մեդինա քաղաք։ Այդ տարվա անվանումը հիջրա է։

3․ Իսլամում ընդունված է բազմակնությունը։ Տղամարդը կարող է ունենալ մինչև չորս կին։

4․ Ղուրանը համարվում է Իսլամի սուրբ գիրքը։

5. Աղոթքից առաջ մուսուլմանը պարտադիր ծիսական լվացում է կատարում։

6․ Շարիաթը իսլամական կրոնական օրենքն է, որը կարգավորում է մուսուլմանի կյանքի բոլոր ոլորտները։

7․ Իսլամում չկան հոգևորականներ՝ որպես աստծու հետ կապ հաստատող միջնորդներ։

8․ Բոլոր մուսուլմանները աղոթում են արաբերենով արտասանվող Ղուրանի հատվածներով, դեմքը ուղելով դեպի Քաաբա, որը մուսուլմանների գլխավոր սրբավայրն է, գտնվում է Մեքքայում։

9․ Մուսուլմանները Ռամադան ամսվա ընթածքում ծոմ են պահում և արևածագից մինչև մայրամուտ հրաժարվում են ուտելիքից և խմիչքից։

10․ Իսլամում ընդունված է սրբազան պատերազմի՝ Ջիհադի գաղափարը։ «Փոքր ջիհադը» թույլ է տալիս մուսուլմաններին պատերազմ մղել անհավատների դեմ։ «Ավելի մեծ ջիհադը» պայքար է սեփական անձի դեմ՝ ձգտելով կրոնական և բարոյական կատարելության։

Քրիստոնեության մեջ Հիսուսը համարվում է աստծո որդին և սրբացվում, իսկ իսլամում Հիսուսը համարվում է ընդամենը մարգարե։

Իսլամում խոզ ուտելն ու ալկոհոլ խմելն արգելված է իսկ Քրիստոնեության մեջ՝ ոչ։

Քրիստոնեությունը ընդունում է Սուրբ երրորդության գաղափարը՝ Հայր աստված, Որդին` Հիսուսը, և Սուրբ հոգին։

Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: 

Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:

Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն:

Քրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը:

Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ 

Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ երկաբնակ):

Հանրահաշիվ 17․02․22

 226-ա,գ,ե,է․ Արտահայտությունը ներկայացրեք 3 ցուցիչով աստիճանի տեսքով․

ա) 125 = 53

գ) 27x3 = (3x)3

ե) m3y3 = (ym)3

է) x3y6 = (xy2)3

228-ա,դ,ե,է․ Երկանդամը վերլուծեք արտադրիչների․

ա) m3 + n3 = (m + n)(m2 – mn + n2)

դ) x3 + y6 = (x + y)(x2 – y2x + y4)

ե) p6 + q6 = (p2 + p2)(p4 – p2q2 + q4)

է) 27a3 + b3 = (3a + b)(9a2 – 6ab + b2)

230-ա,գ․ Պարզեցրեք արտահայտությունը․

ա) (x + 1)(x2 − x + 1) − (x2 − 1) =
x3 + 1 – x2 + 1 =
x + 2

գ) (3 + m)(m2 − 3m + 9) − m (m − 2)2 =
m3 + 33 – m(m2 – 4m + 22) =
m3 + 27 – m(m2 – 4m + 4) =
m3 + 27 – m3 – 4m2 + 4m =
27 + 4m – 4m2

231-ա,գ․ Ապացուցեք նույնությունը.

ա) (a3 + 1)(a − 1) = (a2 − a + 1)(a2 − 1)
(a3 + 1)(a − 1) =
a4 – a3 + a – 1
(a2 − a + 1)(a2 − 1) =
a4 – a2 – a3 + a + a2 – 1 =
a4 – a3 + a – 1

գ) (a + 2)(a2 − 2a + 4) − a (a − 3)(3 + a) = 9a + 8
(a + 2)(a2 − 2a + 4) − a (a − 3)(3 + a) =
a3 + 23 – a(a2 – 32) =
a3 + 8 – a(a2 – 9) =
a3 + 8 – a3 + 9a =
9a + 8

ՏՆԱՅԻՆ․

226-բ,դ,զ․ Արտահայտությունը ներկայացրեք խորանարդների գումարի տեսքով․

բ) 8 = 23

դ) 64y3 = (4y)3

զ) a6b3 = (a2b)3

228-բ,զ․ Երկանդամը վերլուծեք արտադրիչների․

բ) a3 + 1 = (a + 1)(a2 – a + 1)

զ) m6 + n15 = (m2 + n5)(m4 – m2n5 + n10)

230-բ,դ․ Պարզեցրեք արտահայտությունը․

բ) (a3 − b3)(a3 + b3) + (a2 + b2)(a4 − a2b2 + b4) =
a6 – b6 + a6 + b6 =
2a6

դ) (p6 − q3)(p6 + q3) − (p8 − p4q2 + q4)(p4 + q2) =
p12 – q6 – p12 + q6 =
0

231-բ,դ․ Ապացուցեք նույնությունը․

բ) m3 + 1 = m(m + 1) + (1 − m)(1 − m2)
m(m + 1) + (1 − m)(1 − m2) =
m2 + m + 1 – m2 – m + m3 =
m3 + 1

դ) m (m + n)(m − n) − (n + m)(m2 − mn + n2) = −n2(m + n)
m (m + n)(m − n) − (n + m)(m2 − mn + n2) =
= m (m2 – n2) − (n3 + m3) =
= m3 – mn2 – n3 – m3 =
= −mn2 − n3 =
= −n2(m + n)

Պատմություն․ Իսլամ

1․ Արաբական ցեղերն ապրում էին արաբական թերակղզում։ Նրանք միավորվում էին միայն, երբ արտաքին վտանգ կար։ Սակայն 7-րդ դարում, երբ ստեղծվեց իսլամը և դարձավ միասնական կրոն նրանք վերջապես միավորվեցին։

2․ Մուսուլմական թվարկության սկիզբ է համարվում 622 թվականը, երբ Մուհամեդը Մեքքայից գաղթել կամ փախել էր Մեդինա։

3․ Մուհամեդը իր ստեղծած կրոնն անվանեց իսլամ։ Մուսուլմանների սուրբ գիրքը Ղուրանն էր։

4․ Խալիֆան այն մարդն էր, որը պետք էր լինել Մուհամեդի փոխանորդը։ Առաջին խալիֆան Աբու-Բաքրն էր:

5․ Արաբական պետությունը Պիրենեյան թերակղզին գրավեցին 718 թ․։ Մինչ այդ նրանց նվաճումների մեջ էին Բյուզանդիայի մի մասը, Ասորիքը, Պարսկաստանը, Եգիպտոսը և Հայաստանը։

Աբբասյան խալիֆայություն.png

6. Մուավիան էր հիմք դրել Օմայան հարստությունը։ Խալիֆայությունը իր հզորության գագաթակետն հասավ Աբբասյան արքայատոհմի օրոք։

7․ 756 թ․ խալիֆայությունից անջատվեց Կորդովայի խալիֆայությունը, և հետո Եգիպտոսը և Հայաստանը։ 1258 թ․ մոնղոլների կողմից Բաղդադը գրավելուց հետո Արաբական խալիֆայությունը անհետացավ։