Ես աշխատում եմ բլոգով, նախագծերով

Ես աշխատում եմ բլոգում նախագծերով, ինչպես նաև ստուգում եմ իմ օրվա տնայինը և կատարում այն։ Բլոգն ինձ թույլ է տալիս դասերս անել ավելի արագ և հեշտ։

Որևէ բաժին հատուկ չեմ սիրում։

Մասնակցել եմ և ամենաշատն եմ սիրում էկո-զինվորների նախագիծը։ Աղբի վերամշակումը շատ կարևոր է։ Մենք մեր աղբը տեակավորում ու տանում ենք դպրոց։
Ես նաև մասնակցում եմ բնագիտության և մայրենիի նախագծերի։

Թռչող ոչխարներ

Մենք, Մեղրաձորը և ձորի Մեղր շունը

Ճամփորդական նախագիծ դեպի Մեղրաձոր

 

Թռչող ոչխարներ

Անունս Սևակ է և ես ձեզ ուզում եմ մի արտասովոր պատմություն պատմեմ։ Իսկ երբ ութ տարեկան էի, ապրում և աշխատում էի ֆերմայում հայրիկիս հետ։ Մի օր ես աշխատանքը վերջացնելուց հետո շատ հոգնած էի ու արագ քնեցի։ Գիշերն արթնացա ու նստեցի մահճակալիս մեջ՝ մեր կենդանիների ձայնն էր ինձ արթնացրել։ Մտածեցի, որ սովից են արթնացել ու որոշեցի գնալ կերակրել։ Կովերին կերակրեցի և երբ վերադառնում էի քնելու, տեսա, որ ոչխարները չեն քնել։ Գոմից դուրս եկա և տեսա, որ ոչխարները խոտը բերանին հերթով թռչում էին օդ։ Ես վազեցի հայրիկիս մոտ․

– Պա՜պ։

– Ի՞նչ։

– Ոչխարները օ՜դ են թռչում ։

– Այդպիսի բան չի կարող լինել։

– Արի՛, տե՛ս։

Հայրիկս հոգնած քայլեց գոմ ու գտավ բոլոր ոչխարներին գոմում հանգիստ պառկած։ Հայրիկս ծիծաղեց ու ասաց․

– Բան չի եղել, երևի ամպերի հետ ես խառնել։

Ես ու հայրիկս գնացինք քնելու։ Մյուս օրը վեր կացանք ու առաջին բանը տեսանք, որ կովերը սոված են ու խոտ չկա։ Կերակրեցինք ու նայեցինք ոչխարների մոտ ու տեսանք, որ ոչխարները չեն ուտում, բայց կուշտ ու ուռած նստած էին։ Հետո ես արթնացա, ու մտածեցի, որ երազ էր։ Բայց ոչխարները իսկականում կուշտ էին․․․

Մենք, Մեղրաձորը և ձորի Մեղր շունը

Ես Մեղրաձորի ճամփորդության համար շատ բաներ էի բերել։ Գիտեի, որ այն երկար էր լինելու։ Երբ քշում էինք դեպի Մեղրաձոր, ճանապարհին մի տեղ սխալ գնացինք, ու այլ ճանապարհով հասանք Մեղրաձոր։ Երկար ժամանակ քշեցինք։

Երբ ավտոբուսը կանգնեց, կամուրջի մյուս կողմում տեսա մի մեծ սպիտակ շուն։ Չնայած կամուրջը երկաթից էր, բայց անցնելուց շատ էր շարժվում։ Կամուրջից սկսած, շունը սկսեց հետևել մեզ՝ ողջ դասարանին։ Շունը իմ հետևից եկավ հետ։ Շան նստած տեղի մոտ մենք էլ նստեցինք ուտելու, որ էներգիա ունենայինք Մեղրաձոր բարձրանալու համար։ Երբ ես դեր ուտուրմ էի, ուսուցիչը մեզ ասաց, որ ուտելուց հետո, ձեռնոցով գետնից աղբը հավաքենք ու դնենք ցելոֆանի մեջ։ Այդ ժամանակ մի քանի տղա ցեխից գորտ էին բռնում։ Մենք շանը կերակրեցինք ու բարձրացանք։ Շան անունը դրեցինք Մեղր, որովհետև Մեղրաձորում էինք։

Ճանապարհին մենք մի քանի տեղ թռչում էինք քարից քար, որ ցեխի մեջ չընկնեինք։ Շատ երկար էր ճանապարհը և բոլորս հոգնած էինք, բայց շունը չէր հոգնում, իսկ ուսուցիչն ուզում էր, որ շունը չգար մեր հետևից։ Այնքան հոգնած էի, որ ընկա մի անգամ ու համարյա ցեխի մեջ։ Ճանապարհին ընկեր Ռիման ինձ ասաց, որ հանեմ ժակետը, որովհետև շոգում էի ու դրա համար հոգնած էի և դա մի քիչ օգնեց ինձ։ Երբ տեսա վերևի եկեղեցին, ամբողջ ուժով վազեցի վեր։ Շունը այդպես էլ չհոգնեց։

320px-Թեժառույքի_վանք

Եկեղեցու բակում քարեր կային, նստեցինք դրանց վրա և ճաշեցինք։ Շունը գլուխը իմ ոտքի վրա պառկել էր և ուտում էր իմ ուտելիքից։ Հետո մտանք եկեղեցին իսկ շունն էլ մեր հետևից։ Երգեցինք եկեղացական երգեր, շարականներ՝ շունը ման էր գալիս մեր ոտքերի արանքում։ Երբ դուրս էինք գալիս եկեղեցուց, շունը փորձեց աղջիկներից մեկի ոտքի վրա պառկել, բայց աղջիկը չէր թողում։ Ուսուցչի հետ գնացինք մի ծառի տակ, որտեղ հով էր։ Մենք նստել էինք քարերի վրա։ Ես իմ հեռախոսով խաղեր էի խաղում։ Ուսուցիչը հարցրեց, ով ունի ծածկոց։ Ուզում էինք ծածկոցը փռել խոտի վրա և նստել։ Հետո տեսան, որ երեխաներից մեկը չկա։ Նայեցինք դեպի եկեղեցին և տեսանք երկու երեխա եկեղեցու տանիքի վրա։ Ուսուցիչը բարձրաձայն ասաց նրանց, որ իջնեն տանիքից։ Հետո ուսուցիչն շատ ջղայնացավ ու ասաց հերթով, որ հեռացնեն շանը։ Բոլորը փորձում էին, բայց իմ ընկեր Կարենը հետ էր բերում նրան։ Ես դեռ հեռախոսով խաղում էի և ուզում էի, որ շունը չգնար։ Հետո ռադիոնյութ սարքեցինք ու ես շարունակեցի հեռախոսով խաղալ։ Հետո սկսեցինք իջնել։

ճանապարհին հիշեցի որ հեռախոսս մոտս չէր։ Վազեցի վերև ու չէի գտնում։ Գտա պայուսակի մեջ ու հասա մյուս երեխաներին։ Իջնելուց դժվար էր չընկնել ու դանդաղ քայլել։ Երբ հասանք ամենա ցածր ցեխոտ մասին, ես ու մի քանի ուրիշ երեխա տեսանք մի ուրիշ չոր ճանապարհ ու այդ մասով գնացինք։ Ներքևում տեսանք, որ Կարենն և Արայիկը ամենաշուտն էին հասել։ Շունը ներքևում պառկած էր։ Նստեցինք ավտոբուսի մեջ։ Կարենը փորձեց շանը բերել ավտոբուսի մեջ, որ տանի իրենց տուն, ընկեր Ռիման չթողեց, Շունն էլ էր ամաչում ներս մտնել։ Մենք շարժվեցինք և շունը մնաց Մեղրձորում։ Հավանաբար մյուս խմբերին ուղեկցելու համար։

Նկարներ․

Ես ու շունը․
Me with dog

Բոլորս հոգնած ենք բացի ընկեր Ռիմայից։
մեղրաձորը դժվար է բարձրանալ.jpg

Թեսթ 10 Էքզյուպերի. ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ

Թեսթ 10
Էքզյուպերի. ՓՈՔՐԻԿ  ԻՇԽԱՆ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝     լրացնելով բաց թողած տառերը:

գաղտնիք

վերջը

համարձակ

ջարդելով

2.Ի՞նչ է նշանակում  անհանգիստ  բառը.

ա/հանգիստ չունեցող

բ/անհամբեր

գ/անընդհատ աշխատող

դ/անընդհատ հանգստացող

 

     3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր   անվտանգ

բ/չարություն   լավություն

գ/թույլ  ուժեղ

դ/ տգեղ   սիրուն

 

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/վտանգավոր — ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

 

     5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ     ծաղիկներ

բ/իշխան     իշխաններ

գ/քամի     քամիներ

դ/փուշ     փշեր

 

 6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:  

      Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

 7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

ուտել                                             է ուտում

փորձել                                           փորձում են

նայել                                              նայում էր

ամաչել                                           ամաչեցի

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա      քամին

ստորոգյալ       խաղում էր

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

10. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

 

11.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

 12.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել: