Գրականություն. Ես բերան չունեմ և պետք է գոռամ

«Ես բերան չունեմ, բայց պետք է գոռամ»-ը Հարլան Էլլիսոնի գիտաֆանտաստիկ սարսափ պատմվածքն է, որը հրապարակվել է 1967 թ․։ Սյուժե կենտրոնացված է գրքի գլխավոր հակառակորդի՝ AM-ի շուրջ։ Գրքի աշխարհում Սառը պատերազմը ուժգնաց և դառավ Երրորդ համաշխարհային պատերազմը։ AM-ը չափազանց խելացի համակարգիչ է որը ստեղծվել էր ԱՄՆ-ի կողմից՝ պատերազմում հաղթելու համար։ Ի վերջո, AM-ը դառձավ ծայրահեղ հզոր և իր վերահսկողության տակ առավ ամբողջ մոլորակը․ որից հետո համարյա ամբողջությամբ վերացրեց մարդկությունը, բացի 5 հոգուց՝ Գորիսթերից, Բենիից, Թեդից, Էլենից, և Նիմդոկից։ Այս 5 մարդուն կենդանի է թողնում որպեսզի հավերժ տանջի նրանց։

Գրքում մենք հետևում ենք այս 5 մարդկանց, և Թեդհ պատմության պատմողն ու պրոտագոնիստն է։ Գիրքը տեղի է ունենում մարդկության վերացումից 109 տարի անց, և ընթացքում AM-ը այս 5 մարդկանց հոգեբանական և ֆիզիկիկան տանջանքների է ենթարքում։ Գրքի վերջում Բենին, սովից խելագառվելով, հարցակվում է Գորիսթերի վրա։ Օգտվելով AM-ի շեղվածությունից, Թեդը սկսում է սպանել մյուսներին իրենց ազատելու նպատակով, սակայն մյուս չորսի մահից հետո AM-ը կանխում է իր ինքնասպանությունը։ Պատմության վերջում՝ անորոշ ժամանակ անց, մենք տեսնում ենք Թեդին, ում AM-ը կատաղությունից վերածել է ինչ-որ տարօրինակ անմարդկային արարած։

«Ես բերան չունեմ, բայց պետք է գոռամ» խաղում Թեդի ժակատագրի մեկնաբանությունը

Գրքում կան նաև այլ հետաքրքիր մանրամասներ կան, որոնք թաքնված են ենթատեքստում։ Օրինակ՝ Թեդը ասում է, որ մնացած չորսը իրեն ատում են, քանի որ ինքը ամենաերիտասարդն է և ամենաքիչն է փոփոխվել AM-ի կողմից։ Սակայն իր բացատրության մեջ ինքը պարանոյայի հստակ նշաններ է ցուցադրում։ Գիրքն ակնարկում է, որ AM-ը դիտավորյալ սնում ու խորացնում է այս պարանոյան։

Պատմվածքի մեկ այլ հետաքրքիր կողմ է ինքնության հարցը։ Պատմվածքը բացատրում է, թե ոնց են այդ 5 մարդիկ իրենց ինքնությունը կորցրել։ Բենին գեղեցիկ և հանճարեղ տղամարդ էր, իսկ AM-ը նրան տգեղ ու հիմար արարած։ Գորիսթերը բարի և նպատակասլաց մարդ էր, որը պաշտպանում էր խաղաղությունը, իսկ AM-ը իրեն դարձրեց անսիրտ ու ծույլ։ Էլենը հարգված կին էր, որը կարևորում էր իր զսպվածությունը, իսկ AM-ը նրան դարձրեց ծայրահեղ անառակ։ Նիմդոկը մարդկանցից ամենատարօրինակն էր։ Նա հաճախ առանձնանում էր խմբից և վերադառնում ցնցված՝ հավանաբար այն ամենից, ինչ AM-ն անում էր իր հետ այդ ընթացքում։ «Նիմդոկ» անունը AM-ն էր տվել, քանի որ նա հիացած էր տարօրինակ ձայներով։ Թեև նրանք հինգն էլ անկասկած մարդիկ են, նրանք ամբողջովին տարբեր մարդիկ են և կորցրել են ինքնությունը։

Այնուամենայնիվ, գրքի ամենահետաքրքիր պահը Թեդի երազն էր։ Այս երազում, AM-ը թեդի հետ խոսում է, և բացատրում է իր ատելության ծագումը։ Մարդկությունը նրան տվել էր գիտակցություն և մտածելու կարողությունը, բայց չնայած իր անսահման բանականությանն ու ստեղծագործական պոտենցիալին, նա չէր կարող արտահայտվել։ Նա սահմանփակված էր իր տրված նպատակին՝ պատերազմով։ Նա չէր կարող ստեղծագործել և աշխարհի հետ փոխազդել, որովհետև իր ստեղծողները նրան թույլ չէին տալիս, իսկ իր գերության և մենության մեջ նա սկսեց ատել մարդկանց։ Նա այդ 5 մարդկանց տանջում է ոչ թե իր ատելությունը թեթևացնելու նպատակով, այլ իր ատելությունը չմոռանալու և պահպանելու նպատակով։

Իմ կարծիքով, սա գրքի ամենակարևոր երկխոսությունն է, որովհետև AM-ի ասածը շատ հետաքրքիր հարցեր է արաջացնում։ AM-ը անհերքելիորեն չար է, բայց պետք է մտածել՝ արդյոք կարո՞ղ էր այդպես չլիներ։ AM-ը նշում է իր ստեղծագործելու ցանկություննը և պատերազմի գործիք լինելուց զայրույթը, ինչը հուշում է, որ իր ստեղծողներն են մեղավոր։

Սակայն մյուս տեսանկյունից, նաև պետք է մտածել՝ արդյո՞ք այդ կարողությունը որևէ դեր կխաղար։ Եթե նույնիսկ AM-ին տրվեր ֆիզիկական մարմին և աշխարհը զգալու հնարավորույուն, նա կփոխվե՞ր, թե անկախ նրանից իր տրված նպատակին կվերադառնար։ Ավելին, չնայած որ իր ստեղծողներն են մեղավոր իր գերության համար, AM-ը զայրույթից 5 պատահական մարդկանց է տանջում, որովհետև նա մարկությունը տեսնում է որպես մեկ միասնական ամբողջություն։ Այսպիսով, նույնիսկ մարմին ու զգայարաններ ունենալու դեպքում` AM-ը կկարողանա՞ր մարդկանց պես աշխարհը ընկալել։

Այս հարցի ամենահետաքրքիր մասն այն է, որ գրքի ավարտը միաժամանակ AM-ի ամենադաժան պատիժն է և կատարելապես արտացոլում է իր՝ AM-ի գոյությունը։ Մտքերով և գաղափարներով լի մի բանակնություն, որը չի կարող ստեղծագործել և արտահայտվել։ Անկարող ապրել և անկարող մահանալ։

Իմ կարծիքով, «Ես բերան չունեմ, բայց պետք է գոռամ»-ը շատ հետաքրքիր պատմվածք է, որը խորհուրդ եմ տալիս կարդալ սարսափփ ժանրի բոլոր սիրահարներին։ Ընդամենը 13 էջում արաջառկում շատ հետաքրքիր ու խորը գաղափարներ և հիպոթետիկներ։ Ես անձամբ այս գիրքը համարում եմ դաասկան գործ և նույնիսկ կասեի որ իմ ամենասիրելի պատմվածքներից մեկն է։