Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 6

Վեցերորդ հատված (մինչև «Եվ այդ այդպես էր։ Աստված չի սիրում գժտություն։»)

Առաջադրանքներ. 

Ի՞նչ տրամադրություն էր իշխում այս հատվածում. թվարկիր այն պատճառները, որոնք կարող էին մարդկանց տրամադրությունը փչացնել, բայց չէր ստացվում: 

Տոնական տրամադրություն էր տիրում։ Բոլորը խնջույքի համար էին պատրաստվում՝ Իրար նվերներ էին առնում, խնջույքի սեղան էին դնում։ Տրամադրությունը կարար փչացվեր վատ եղանակից, բայց նրանք ոգևորված էին Սուրբ ծննդյան գալուստով։

Հայոց լեզու — վարժ.

ա) լուսավոր, լուսավորել, լուսավորություն, լուսերես։ լույս – լուս
թունավոր, թունավորել։ թույն – թուն
կենդանություն, կենդանաբար։ կենդանի – կենդան
տերություն/տիրություն, տիրաբար, տիրել, տիրակից։ տեր – տիր
միջակ, միջուկ։ մեջ – միջ
ուղևոր, ուղեկից։ ուղի – ուղե
անրջավոր, անրջել։ անուրջ – անրջ
կամրջել, կամրջակ։ կամուրջ – կամրջ
կատվազգի։ կատու – կատվ

բազկաթոռ – բազուկ/բազկ
ոսկեվառ – ոսկի/ոսկե
կաղնեփայտ – կաղնի/կաղնե
գրկել – գիրկ/գրկ
սրտապատառ – սիրտ/սրտ
ցուցանակ – ցույց/ցուց
սիրառատ – սեր/սիր
գինեվաճառ – գինի/գինե
գերեվաճար – գերի/գերե
բարեգութ – բարի/բարե
մատենագիր – մատյան/մատեն
լուսամուտ – լույս/լուս

Քաջասիրտ – սրտամոտ, սրտիկ, սրտաբուխ, սրտաբաց, սրտալին։
Մանրագիր – գրել, գրավոր, գրափար, գրիչ, գրատախտակ։
Աստղալից – լցնել, լցված, լցոն, լցակայան, լեցուն։
Մանրախնդիր – խնդրել, խնդրանք, խնդրագիր, խնդրող։
Գեղադեմ – դեմք, դիմել, դիմած, դիմակ, դիմում։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 5

Հինգերորդ հատված (մինչև «ապա օրորվելով մոտեցավ անկողնուն, պառկեց ու անմիջապես քնեց։»)

Առաջադրանքներ.

  • —Շատ քիչ բան է պետք այդ հիմար մարդկանց երախտապարտ դարձնելու համար,— ասաց Ոգին։ — Ո՞րն է այդ քիչ բանը:

Մարդկանց հետ լավ լինել, երջանկություն պարգևել մարդկանց, կյանքը դարձնել հաճելի և ուրախ՝ լինի դա գործեր անելով կամ բարի լինելով։

  • Եթե նույնիսկ ասես, որ դա արվում է խոսքով կամ հայացքով, այնպիսի փոքր ու աննշան բաներով, որոնք անհնար է գումարել ու հաշվել, միևնույն է, նրա պարգևած ուրախությունը մի ամբողջ հարստություն արժե։ — Համաձա՞յն ես, թե՝ ոչ. ինչու՞:

Համաձայն եմ։ Ուրախությունը հարստությունից կարևոր է։ Կարող ես աշխարհում ամեն ինչ ունենալ, բայց եթե ուրախ չես, այդքան էլ լավ չի լինի։ Առանց ուրախության, երջանկություն չկա, և ամեն բան կորցնում է իր արժեքը։

  • Աչքերն ագահ ու անհանգիստ փայլ էին ստացել, որից երևում էր այն կիրքը, որն արմատներ էր ձգել նրա հոգում, և որ այդ աճող ծառն իր ստվերով կարող էր ամբողջովին կլանել նրան։ — Այդ ի՞նչ ծառ էր և ինչպե՞ս այն կարող էր կլանել Սքրուջին:

Հոգսերի և ընչաքաղցության ծառն էր, և ընչաքաղցությունն արդեն Սքրուջի կերպարին սկսել էր կլանել, և նա սկսել էր դժբախտ մարդ դառնալ։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 4

Չորրորդ հատված ( մինչև «Սքրուջը կարծես անհարմար զգաց հոգու խորքում և կարճ պատասխանեց. —Այո։»)

Առաջադրանքներ. 

Սքրուջի մանկությունից ի՞նչ իմացանք:

Նա աղքատ ընտանիքից էր, և նրան ուղարկել էին գիշեր օթիկ դպրոց։ Այնտեղ նա շատ ընկերներ չուներ, հիմնականում մենակ էր մնում, բայց շատ էր սիրում կարդալ ու երազել։ Նա ուներ նաև շատ բարի զարմիկ։

Հայոց լեզու
Վարժ. 102․ Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր։ Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրիր։

Ծովասուն, ձեռամարտ
ծովամարտ – ծովային մարտ
ձեռնասուն – ձեռքից սնվող
Բևեռախույզ, երկրամերձ

բևեռամերձ – բևեռին մոտիկ
երկրախույզ – երկիրը խուզարկող
Ձկնակեր, մարդավաճառ

ձկնավաճառ – ձուկ վաճառող
մարդակեր – մարդ ուտող

Վարժ․ 103․ Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։

Նրա ստեղծած զարդանկարները հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ, զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ, զարդանկար)
Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում։ (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի զարդանախշերում արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ, նախշազարդ)
Նրա գրամեքենա ամբողջ ցերեկը չխկչխկում էր։ (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ։ (Մեքենագիր, գրամեքենա)

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 3

Երրորդ հատված (մինչև «առանց շորերը հանելու նա մտավ անկողին ու վայրկյանապես քնեց»):

Առաջադրանքներ.

  • — Ինչու՞ չես վստահում զգայարաններիդ։
    — Որովհետև ամեն մի չնչին բան ազդում է զգայարաններիս վրա:

    Ի՞նչ բացահայտում կարող ենք անել Սքրուջի վերաբերյալ այս հարց ու պատասխանից:

Նա ուրվականներին չէր հավատում, և մտածում էր, որ ստամոքսի խանգառումների պատճառով պատրանքներն էին տանջում։

  • —Յուրաքանչյուր մարդուց պահանջվում է,— ասաց Ուրվականը,— որ նրա հոգին շփվի ընկերների հետ՝ հետևելով նրանց և մասնակից լինելով նրանց կյանքին։
    Քո կարծիքով իսկապե՞ս պարտադիր պայման է կյանքում ունենալ ընկերներ, թե առանց այդ էլ հնարավոր է լիարժեք կյանք ապրել. հիմնավորիր պատասխանդ:

Երջանկության համար ընկերներ են պետք, որոնց հետ կկիսես քո ուրախ ու դժբախտ ժամանակները։

  • Չես հասկանում, որ ամենախորին զղջումն անգամ չի փոխհատուցի կյանքումդ բարիք գործելու բաց թողած առիթը։ Ես էլ չէի հասկանում։ Ա՜խ, չէի հասկանում։
    Մարլիի ոտքերի յոթմետրանոց շղթան ի՞նչ էր նրան անընդհատ հիշեցնում, և ի՞նչ էր նա հասկացել մահվանից հետո:

Հիշեցնում էր, ինչպես կյանքում ոչ մի օգնություն չի տվել որևե մեկին, ոչ մեկի հոգսը չի կիսել։ Շղթայի ամեն մի օղակը մի կորցրած հնարավորություն էր։ Մահից հետո Մարլիին հասկացել էր, որ կյանքի իմաստը ուրիշներին օգնելն է։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 2

Երկրորդ հատված (մինչև «երկաթե ճարմանդներով ծանր դրամապանակներից»):

Առաջադրանքներ.

  • Եղանակի նկարագրությունը ինչպե՞ս է լրացնում Սքրուջի կերպարին, ի՞նչ նախազգացողություններ են առաջանում ընթերցողի մոտ:

Եղանակը մռայլ էր։ Թանձր մառախուղ կար, շատ մութ էր ու ցուրտ։ Դա շատ նման էր Սքրուջին, նա մի մռայլ մարդ էր, որը երբեք չէր փորձում ընկերներ կամ երջանկություն փնտրել, նա շատ կոպիտ էր։

Եղանակի նկարագրությունը տպավորություն է ստեղծում, որ մի վատ բան կլինի։

  • Սքրուջի տունը ինչո՞վ էր նման իր տիրոջը: Իսկ քո սենյակն ի՞նչ կպատմի քո մասին:

Սքրուջի տունը շատ մռայլ էր, մութ էր և անգույն։ Տունը շատ հին էր, մաշված, ինչպես իր տերը։

Բնագիտություն․ 4․2․ Ջերմային երևույթների բազմազանությունը

1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Մի բանի քայքայվելը, մեծանալը, փոքրանալը, սառելը, հեղուկի եռալը։

2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Վիճակային երևույթներ են։

3. Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Վիճակային երևույթներ են։

Մաթեմատիկա 24․12․20

702. Որտե՞ղ են գտնվում հարթության այն կետերը, որոնց աբսցիսը
հավասար է զրոյի:

իգրեկ-ի առանցքի վրա։

704. Կոորդինատային հարթության վրա տրված են A (–2, 3) և B (1, 0)
կետերը: Կառուցե՛ք AB հատվածը և գտե՛ք օրդինատների առանցքի
հետ նրա հատման կետը:

0,1 կետում է հատվում։

712. AB հատվածը C կետով բաժանվում է AC և CB երկու հատվածների։ CB հատվածի երկարությունը AC հատվածի երկարության 2/3-ն է։Գտե՛ք AB հատվածի երկարությունը, եթե CB հատվածի երկարությունը 24 սմ է։

Լուծում․
1) 24 : 2 * 5 = 60

պատ․ 60 սմ

715. Արույրը 60 % պղնձի և 40 % ցինկի համաձուլվածք է։ Արույր պատրաստելու համար վառարանի մեջ դրել են ցինկ և 210 կգ պղինձ։ Որքա՞ն ցինկ են դրել վառարանի մեջ։ Որքա՞ն արույր կստացվի։

Լուծում․
1) 210 : 3 * 5 = 350
2) 350 – 210 = 140

պատ․ 140 կգ ցինկ, 350 կգ արույր

716. Աղյուսակի առաջին տողում գրված է այն ժամանակը, որի ընթացքում գնացքն անցնում է 120 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, իսկ երկրորդում՝ այն անցնելու արագությունը։ Լրացրե՛ք աղյուսակը և որոշե՛ք, թե ինչ կախում գոյություն ունի գնացքի արագության և ճանապարհահատվածն անցնելու ժամանակի միջև։

Ժամանակը (ժ)32 2/521 1/21
Արագությունը (կմ/ժ)40506080120

ՏՆԱՅԻՆ․

703․Որտե՞ղ են գտնվում հարթության այն կետերը, որոնց օրդինատը
հավասար է զրոյի:

Աբսցիսների առանցքի վրա։

705․ Կոորդինատային հարթության վրա տրված են A (–2, 3) և B (0, 1)
կետերը: Կառուցե՛ք AB հատվածը և գտե՛ք աբսցիսների առանցքի
հետ նրա հատման կետը:

Չի հատվում։

711․ 78-րդ նկարում ցո՛ւյց տվեք այն պատկերները, որոնք համաչափության առանցք ունեն։

ա, գ, ե, զ

714․ Որքա՞ն ժամանակում ժամացույցի ժամի սլաքը կպտտվի ուղիղ
անկյան չափ և որքա՞ն ժամանակում՝ փռված անկյան չափ։Իսկ
րոպեի սլա՞քը։

Ժամի սլաքը 90o է տեքվում երբ 3 ժամ է անցնում։ Րոպեյի սլաքը 90o է տեքվում երբ 15 րոպե է անցնում։

Ժամի սլաքը 180o է տեքվում երբ 6 ժամ է անցնում։ Րոպեյի սլաքը 180o է տեքվում երբ 30 րոպե է անցնում։

Բնագիտություն․ 4.1. Ջերմային հավասարակշռություն

1ժամ. Ջերմային հավասարակշռություն
Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։

3. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

Տարբեր սանդղակներ կան՝ Ցելսիուս, Ֆարենհայտ, Կելվին, Ռեոմյուր։ Մենք օգտագործում ենք Ցելսիուսը։
Ցելսիուսի 0օ-ն ջրի սառելու ջերմաստիճանն է, իսկ 100o-ը՝ ջրի եռման ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը չափվում է ջերմաչափով։ Ջերմաչափի տեսակներ են՝ հեղուկային (օրինակ՝ սպիրտով), մետաղական (օրինակ՝ սնդիկով), էլեկտրական, էլեկտրոնային և այլն։