Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 4

Չորրորդ հատված ( մինչև «Սքրուջը կարծես անհարմար զգաց հոգու խորքում և կարճ պատասխանեց. —Այո։»)

Առաջադրանքներ. 

Սքրուջի մանկությունից ի՞նչ իմացանք:

Նա աղքատ ընտանիքից էր, և նրան ուղարկել էին գիշեր օթիկ դպրոց։ Այնտեղ նա շատ ընկերներ չուներ, հիմնականում մենակ էր մնում, բայց շատ էր սիրում կարդալ ու երազել։ Նա ուներ նաև շատ բարի զարմիկ։

Հայոց լեզու
Վարժ. 102․ Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր։ Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրիր։

Ծովասուն, ձեռամարտ
ծովամարտ – ծովային մարտ
ձեռնասուն – ձեռքից սնվող
Բևեռախույզ, երկրամերձ

բևեռամերձ – բևեռին մոտիկ
երկրախույզ – երկիրը խուզարկող
Ձկնակեր, մարդավաճառ

ձկնավաճառ – ձուկ վաճառող
մարդակեր – մարդ ուտող

Վարժ․ 103․ Կետերը փոխարինիր փակագծում տրված բառերից մեկով։

Նրա ստեղծած զարդանկարները հնագույն արվեստն է հիշեցնում։ (Նկարազարդ, զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին։ (Նկարազարդ, զարդանկար)
Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում։ (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի զարդանախշերում արտացոլված է մեր երկրի բնությունը։ (Զարդանախշ, նախշազարդ)
Նրա գրամեքենա ամբողջ ցերեկը չխկչխկում էր։ (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ։ (Մեքենագիր, գրամեքենա)