Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 3

Երրորդ հատված (մինչև «առանց շորերը հանելու նա մտավ անկողին ու վայրկյանապես քնեց»):

Առաջադրանքներ.

  • — Ինչու՞ չես վստահում զգայարաններիդ։
    — Որովհետև ամեն մի չնչին բան ազդում է զգայարաններիս վրա:

    Ի՞նչ բացահայտում կարող ենք անել Սքրուջի վերաբերյալ այս հարց ու պատասխանից:

Նա ուրվականներին չէր հավատում, և մտածում էր, որ ստամոքսի խանգառումների պատճառով պատրանքներն էին տանջում։

  • —Յուրաքանչյուր մարդուց պահանջվում է,— ասաց Ուրվականը,— որ նրա հոգին շփվի ընկերների հետ՝ հետևելով նրանց և մասնակից լինելով նրանց կյանքին։
    Քո կարծիքով իսկապե՞ս պարտադիր պայման է կյանքում ունենալ ընկերներ, թե առանց այդ էլ հնարավոր է լիարժեք կյանք ապրել. հիմնավորիր պատասխանդ:

Երջանկության համար ընկերներ են պետք, որոնց հետ կկիսես քո ուրախ ու դժբախտ ժամանակները։

  • Չես հասկանում, որ ամենախորին զղջումն անգամ չի փոխհատուցի կյանքումդ բարիք գործելու բաց թողած առիթը։ Ես էլ չէի հասկանում։ Ա՜խ, չէի հասկանում։
    Մարլիի ոտքերի յոթմետրանոց շղթան ի՞նչ էր նրան անընդհատ հիշեցնում, և ի՞նչ էր նա հասկացել մահվանից հետո:

Հիշեցնում էր, ինչպես կյանքում ոչ մի օգնություն չի տվել որևե մեկին, ոչ մեկի հոգսը չի կիսել։ Շղթայի ամեն մի օղակը մի կորցրած հնարավորություն էր։ Մահից հետո Մարլիին հասկացել էր, որ կյանքի իմաստը ուրիշներին օգնելն է։

Չարլզ Դիկենս․ Սուրբ ծննդյան երգ․ Հատված 2

Երկրորդ հատված (մինչև «երկաթե ճարմանդներով ծանր դրամապանակներից»):

Առաջադրանքներ.

  • Եղանակի նկարագրությունը ինչպե՞ս է լրացնում Սքրուջի կերպարին, ի՞նչ նախազգացողություններ են առաջանում ընթերցողի մոտ:

Եղանակը մռայլ էր։ Թանձր մառախուղ կար, շատ մութ էր ու ցուրտ։ Դա շատ նման էր Սքրուջին, նա մի մռայլ մարդ էր, որը երբեք չէր փորձում ընկերներ կամ երջանկություն փնտրել, նա շատ կոպիտ էր։

Եղանակի նկարագրությունը տպավորություն է ստեղծում, որ մի վատ բան կլինի։

  • Սքրուջի տունը ինչո՞վ էր նման իր տիրոջը: Իսկ քո սենյակն ի՞նչ կպատմի քո մասին:

Սքրուջի տունը շատ մռայլ էր, մութ էր և անգույն։ Տունը շատ հին էր, մաշված, ինչպես իր տերը։