Գրքի շաբաթ 23․12․21․ Հերբերտ ՈՒելս․ “Ժամանակի մեքենան”

«Ժամանակի մեքենան» ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է և հայտնի գրող Հերբերտ Ուելսի առաջին գործերից։ Գրվել է 1895 թվականին։ Այն առաջին գիտաֆանտաստիկ գիրքն էր, որը իրականում փորձել է պատկերել ժամանակի մեջ ճանապարհորդությունը: Այն լիովին հակասում է այն սպասելիքներին, որոնք մարդիկ սովորաբար ունենում են՝ պատկերացնելով մարդկության ապագան:

Գրքում հերոսը պատմում է իր ընկերոջ՝ ժամանակի ճանապարհորդի պատմությունը: Ժամանակի ճանապարհորդը, ում անունը երբեք չի բացահայտվում, խելացի, բայց տարօրինակ գիտնական է; Նա հայտնագործել է, որ գոյություն ունեն չորս չափումներ, ինչը իրականում նշանակում է, որ մարդիկ կարող են հեշտությամբ շարժվել ոչ միայն վեր ու վար, ձախ և աջ, առաջ և հետ, այլ նաև տեղաշարժվել ժամանակի միջով: Քանի դեռ դուք ունեք համապատասխան սարք և արագություն, դուք կարող եք կոտրել ժամանակի սահմանափակումները և տեղափոխվել դրանով:

Եվ այսպես, ժամանակի ճանապարհորդը հասնում է 802701 թվական, որը հարյուր հազարավոր տարիներ առաջ է իր ժամանակից: Երբ նա վերջապես հասնում է ապագային, նա գտնում է, որ իր քաղաքը՝ Լոնդոնը, ամբողջովին անհետացել է: Քաղաքը կազմող ոչ մի շենք այլեւս կանգուն չէ։

Այստեղ՝ Լոնդոնի տեղում, նա գտնում է ապագա մարդկային ռասան, ավելի ճիշտ՝ ռասաները, քանի որ մարդկային տեսակը «վերաճել» է երկու ռասայի։ Գետնի վերևում ապրում են Էլոյները՝ նուրբ, հեքիաթային, մանկական արարածներ, որոնց գոյությունը կարծես ազատ է պայքարից և նվիրված է միայն հաճույքներին: Սակայն գոյություն ունի էակների մեկ այլ ռասա՝ Մորլոկները, որոնք ապրում են գետնի տակ, և որսում ու սնվում են թույլ, անպաշտպան Էլոյներով, չնայած մի ժամանակ ենթարկվել են նրանց:

Սա, ի վերջո, մարդկային ցեղի էվոլյուցիայի մի ուսումնասիրություն է, որտեղ ունևորները և չունևորները, կամ կապիտալիստներն ու աշխատողները մարդկության զարգացման արդյունքում բաժանվել են երկու տարբեր հակառակորդ ռասաների:

Գիրքը շատ հետաքրքիր էր, և այն շատ սիրեցի։ Տպագրվելուց հետո այն ոգեշնչել է բազմաթիվ այլ գրողների։

Հայոց Լեզու․ Փաստեր ժամացույցների մասին

1. Ժամանակը հաշվելու առաջին սարքը արեգակնային ժամացույցն էր։ Հարթ տարածության կենտրոնում ձող էր դրվում, որը ստվեր էր գցում շրջանի վրա գրված թվերին։ Ստվերը տեղաշարժվում էր և դրանով մարդիկ որոշում էին ցերեկվա ժամը։

8 Different Types of Sundials - Home Stratosphere

Արեգակնային ժամացույցները տարածված էին նաև հին Հայաստանում, որտեղ շատ վանքերի վրա կարելի է գտնել դրանցից։ Արեգակնային ժամացույցները ունեն մեկ կարևոր թերություն՝ դրանք չեն աշխատում ամպամած և գիշերային օրերին։

Sundial An Integral Part of Armenian Architecture - Art-A-Tsolum
Զվարթնոցի տաճարի արեգակնային ժամացույցը, 7-րդ դար

2. Ավազի ժամացույցը ավելի ճշգրիտ էր և կարելի էր օգտագործել ցերեկը և գիշերը: Նրանում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ էր լցվում, և ժամանակը կախված էր շթի բարակությունից և ավազի քանակից։ Ավազի ժամացույցները հասել են մինչև մեր օրերը։

Hourglass. Metal hourglass and clock background. digital illustration. |  CanStock

3․ Առաջին մեխանիկական ժամացույցի մասին հիշատակվում է 578 թվականին բյուզանդական մի ձեռագրում։ Դրանք հիմնականում եկեղեցիների և վանքերի համար եին, որպեսզի ճիշտ ժանանակին հետևեին եկեղեցական ծեսերին։ Այդ ժամացույցները դրվում էին եկեղեցիների և աշտարակների վրա։ Առաջին մեխանիկական ժամացույցները ունեին միայն 1 ժամային սլաք։

Unique clock. Old medieval clock with one hand, venice, italy. | CanStock
Վենետիկ, Իտալիա

4. Առաջին գրպանի ժամացույցը ստեղծվել է Գերմանիայի Նյուրեմբերգ քաղաքում 1504 թվականին գերմանացի ժամագործ Պիտեր Հենլայնի կողմից։ Այն շատ ճշգրիտ չէր։

The oldest watch in the world (is maybe from 1505) - Your Watch Hub
Առաջին գրպանի ժամացույցը

5․ 1657 թվականին Հոլանդացի գիտնական Հյուգենսը ժամացույցին ճոճանակ ավելացրեց։ Ճոճանակը, որը ծայրին բեռ ունեցող երկար մի ձող էր, համաչափ ճոճվում էր և յուրաքանչյուր տատանում կատարում միևնույն ժամանակահատվածում։ Այժմ ճոճանակավոր ճշգրիտ ժամացույցները օրվա ընթացքում առաջ կամ հետ են ընկնում ոչ ավելի, քան մեկ վայրկյանով։

Christiaan Huygens, Pendulum Clock Shower Curtain for Sale by Science Source
Հյուգենսը իր ժամացույցով

6. Առաջին քվարցային՝ բարձր ճշգրտության ժամացույցը ստեղծել է կանադացի ինժեներ Ուորեն Մարիսոնը։ Այն հիմնված է էլեկտրական շղթայում քվարցի բյուրեղի կանոնավոր թրթռումների վրա: Քվարցային ժամացույցներում դեռևս սլաքներ են օգտագործում։ Մեխանիկական և քվարցային ժամացույցների տարբերությունը կարելի է տեսնել վայրկյանի սլաքի շարժումից՝ եթե անընդհատ է շարժվում, ուրեմն մեխանիկական է, եթե ընդհատվող, ապա քվարցային է։

7. Առաջին թվային ժամացույցը ստեղծվել է ԱՄՆ-ում 1956 թվականին, այդ առաջին ժամացույցներում թվերը ոչ թե գրվում էին էկրանին, այլ պտտվում էին շրջանակի վրա։ Այժմ ժամերը էլեկտրոնային ձևով գրվում են էկրանի վրա։

1969թ․ Sony ընկերության թվային ժամացույց-զարթուցիչ, ռադիոյով։

———————————
Հղումներ.

“Ինչ է․ Ով է” հանրագիտարան, 2-րդ հատոր

Փաստ 1․ Ինֆորմացիա
Փաստ 1․ Նկար
Փաստ 1․ Նկար

Փաստ 4․ Ինֆորմացիա և նկար

Փաստ 5-7․ Ինֆորմացիա
Փաստ 5․ Նկար

Փաստ 6․ Ինֆորմացիա

Փաստ 7․ Նկար

Ֆիզիկա․ Ֆիզիկական մեծություններ, Ֆիզիկական մեծությունների չափումը։ Չափման սխալ

1. ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:

Դիտումներով։

2. ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:

Փորձը հնարավորություն է տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումները։

3. Ի՞նչ է վարկածը:

Վարկածը օգտագործվում է երևույթի բացատրության ճշտությունը ստուգելու համար։

4. Ի՞նչ է օրենքը:

Օրենքները բնության տարբեր երևությների միջև կապերն են բացահայտում։

5. Ի՞նչ է  ֆիզիկական տեսությունը:

Ֆիզիկական տեսությունը բացատրում է հայտնի երևույթները և կանխատեսում է անհայտ երևույթները և դրանց հետևանքները։

6. Ֆիզիկական մեծությունների չափումներ, չափումների դերը գիտության մեջ:

Բարձրությունը, զանգվածը, արագությունը, անկման ժամանակը ֆիզիկական մեծություններ են։ Ֆիզիկական մեծությունների չափումներն անհրաժեշտ են պարզելու համար այդ մեծությունների միջև եղած կապերը և ֆիզիկայի օրենքները։

7. Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։

8. Երկարության հիմնական և այլ միավորները: Չափման գործիք:

մմ, սմ, դմ, մ, կմ

9. Ինչ չափիչ սարքեր եք ճանաչում: Թվարկեք.

Չափաքանոն, չափերիզ, չափագլան, վայրկենաչափ, ջերմաչափ, կշեռք։

10. Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում:

չափաքանոն, չափերիզ – երկարություն
չափագլան – ծավալ
վայրկենաչափ – ժամանակ
ջերմաչափ – ջերմություն
կշեռք – զանգված

11. Ինչ է չափիչ սարքի սանդղակ:

Սանդղակը չափիչ գործիքի գծիկներն է, որոնք օգտագործվում են չափիչ սարքով որոշ ֆիզիկական մեծություն չափել։

12. Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ գործիքի սանդղակի ամենամեծ արժեքը։

13. Ինչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:

Սանդղակի բաժանման արժեքը չափիչ սարքի հարևան գծերի հեռավորությունն է։

14. Ինչից է կախված չափման սխալը:

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և սովորաբար ընդունված է համարել, որ հավասար է բաժանման արժեքի կեսին․

Առաջադրանքներ

Է.Ղազարյանի դասագրքից՝կատարել էջ166-ի1-ից-20 վարժությունները

1․ Ո՞րն է բնական գիտություն։

2) Ֆիզիկան։

2. Ո՞րն է ֆիզիկական մարմին։

1) Ինքնաթիռ։

3․ Ո՞րն է նյութ։

2) Նավթը։

4․ Ո՞րն է ֆիզիկական երևույթ։

3) Թռիչքը։

5․ Ո՞րն է մեխանիկական երևույթ։

3) Ճոճանակի տատանվելը։

6․ Ո՞րն է ջերմային երևույթ։

1) Կապարի հալվելը:

7. Ո՞րն է ձայնային երևույթ։

3) Տերևների սոսափյուն։

8․ Ո՞րն է էլեկտրական երևույթ։

2) Էլեկտրասալիկի տաքանալը։

9․ Ո՞րն է լուսային երևույթ։

3) Աստղերի առկայծումը։

10․ Ի՞նչ չափիչ սարք են օգտագործում հեղուկի ծավալը չափելու համար։

4) Չափագլան։

11․ Ի՞նչ երկարություն ունի նկարում պատկերված չորսուն։

13,8 սմ — 10 սմ = 3,8 սմ

12․ Որքա՞ն է նկարում պատկերված քանոնի բաժանման արժեքը:

0,1

13. Մետաղալարի 30 գալարանող փաթույթի երկարությունն 30 մմ է։ Որքա՞ն է մետաղալարի տրամագիծը։

30 ։ 30 = 1 մմ

14.

40 – 30 = 10
10 : 5 = 2
30 + 3 * 2 = 30 + 6 = 36
36սմ3

15.

50սմ3

16.

50 ։ 10 = 5
5սմ3

17․

1․ Ջուրը լցնել չափանոթի մեջ և որոշել ջրի ծավալը։
2․ Կոտորակի հատիկը դնել ջրի մեջ և հաշվել ընդհանուր ծավալը։
3․ Ընդհանուր ծավալից հանել ջրի ծավալը։

18․

2,5լ, 450սմ3, 30մլ, 0,3դմ3

19․

Բաժանման արժեք = 100 : 10 = 10
Բաժանման արժեք = 10սմ3
Մարմնի ծավալ = 400 + 5 * 10 = 400 + 50 = 450
Մարմնի ծավալ = 450սմ3

20․

Բաժանման արժեք = 10 : 10 = 1
Բաժանման արժեք = 1Co
Ջերմաչափի ցուցմունք = 20 + 4 * 1 = 20 + 4 = 24
Ջերմաչափի ցուցմունք = 24Co

Ֆիզիկա․ Գործիքների բաժանման արժեքի և չափման սխալի որոշում

1. Ինչ է ծավալը։

Ծավալը մարմնի երկրաչափական չափն է արտահայտված միավորներով։

2. Ինչ միավորներով է չափվում ծավալը(հիմնական և օգտագործվող)։

մլ, լ, սմ3, դմ3, մ3

3. Ինչ է 1լ-ը,1մլ-ը(արտահայտել դմ3-ով,մ3-ով,սմ3-ով)։

մլ = 1սմ3
մլ = 0․001դմ3
մլ = 0․00000մ3
լ = 1000սմ3
լ = 1դմ3
լ = 0․001մ3

4. Ինչ է տարողականությունը։

Տարողականությունը չափագլանի կամ մարմնի լրիվ ներկայացված միավորներով։

5. Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք։

Սանդղակի բաժանման արժեքը երկու հարևան գծերի հեռավորությունն է։

6. Ինչից է կախված չափման սխալը։

Չափման սխալ կախված է բաժանման արժեքից և հավասար է բաժանման արժեքի կեսին։

7. Ինչպես պետք է որոշել  կանոնավոր և անկանոն ձև ունեցող մարմինների ծավալները։

Կանոնավոր մարմնի ծավալը կարող ենք որոշել երկրաչափական հաշվարկներով, իսկ անկանոնավոր մարմինների ծավալը՝ չափագլանով։

Առաջադրանքներ

Լուծել․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ29-ից մինչև էջ30:

8․ Հեղուկի ծավալի որոշումը չափագլանի միջոցով։

Տարբերակ 1

I.

2․ 100մլ

II.

Բաժանման արժեք = 10 : 5 = 2
2․ 2մլ

III.

Հեղուկի ծավալ = 70 + 3 * 2 = 76
4․ 76մլ

Տարբերակ 2

I.

3. 250մլ

II.

Բաժանման արժեք = 50 : 10 = 5
1․ 5մլ

III.

Հեղուկ ծավալ = 150 + 3 * 5 = 150 + 15 = 165
2. 165մլ

Տարբերակ 3

I.

2. 100մլ

II.

Բաժանման արժեք = 10 ։ 2 = 5
1․ 5մլ

III.

Հեղուկի ծավալ = 60
1․ 60մլ

Տարբերակ 4

I.

1․ 1000մլ

II.

Բաժանման արժեք = 100 : 10 = 10
3․ 10մլ

III.

Հեղուկի ծավալ = 900 + 4 * 10 = 900 + 40 = 940
3. 940մլ

Հանրահաշիվ 17․12․21

144-ա․ Տրված արտահայտություններից որո՞նք են ամբողջ։

ա) 7(2 1/2 − 5 · 24)

145-ա,գ․ Պարզեցրեք արտահայտությունը․

ա) 2 (x − 1) + 3 (2 − x) =
2x – 2 + 6 − 3x =
−x + 4
գ) 7m (m − n) − 3n (n + m) =
7m2 − 7mn − 3n2 − 3nm =
7m2 − 3n2 − 10mn

147-ա,գ,ե․ Պարզեցրեք արտահայտությունը․

ա) (5ab2 + 4b3)(3ab3 − 4a2) − 18a2b3 =
15a2b5 − 20a3b2 + 12ab6 − 16a2b3 − 18a2b3 =
15a2b5 − 20a3b2 + 12ab6 − 34a2b3
գ) (x3 + x2y + xy2 + y3)(x − y) − x2y(x − y) =
x4 − x3y + x3y − x2y2 + x2y2 − xy3 + xy3 −- y4 − x3y − x2y2 =
x4 − x3y – x2y2 − y4
ե) 2 − (−4x + 1)(x − 1) + 2(6x − 4)(x + 3) =
2 – -4x2 – -4x + x – 1 + 2(6x2 – 18x – 4x – 12) =
2 + 4x2 + 4x + x – 1 + 12x2 – 36x – 8x – 24 =
16x2 – 39x – 23

149-ա․ Պարզեցրեք արտահայտությունը․

ա) (x2 + y2 + x + y)(x + y + xy) =
x3 + x2y + x3y + x2y + y3 + xy + xy2 + x2 + xy + x2y + xy + y2 + xy2 =
2xy2 + 3xy + 3x2y + x3 + x2 + y3 + y2

ՏՆԱՅԻՆ․

144-բ․ Տրված արտահայտություններից որո՞նք են ամբողջ։

բ) (2a2bc − 3b2c − 7bc2)(a2c − b3c2 + 3bc3 − 8c2)

145-բ․ Պարզեցրեք արտահայտությունը․

բ) 2ab (3 − 2a) + 4b (3a − 7a2) =
6ab − 4a2b + 12ba − 28a2b =
18ab − 32a2b

147-բ,դ,զ․ Պարզեցրեք արտահայտությունը․

բ) (7x3y2 − xy)(−2x2y2 + 5xy3) + 12x5y4 =
−14x5y4 + 35x4y5 + 2x3y3 − 5x2y4 + 12x5y4 =
2x5y4 + 35x4y5 + 2x3y3 − 5x2y4

դ) a2 (a2 − b2) − (a3 − a2b + ab2 − b3)(a + b) =
a4 − a2b2 + a4 – a3b + a3b – a2b2 – a2b2 – ab3 + ab3 – b4 =
2a4 – 3a2b2 – b4

զ) 6 (x + 1)(x + 1) + 2(x − 1)(x2 + x + 1) − 2(x + 1) =
6(x2 + x + x + 1) + 2(x3 + x2 + 1 – x2 – x – 1) – 2x – 2 =
6(x2 + 2x + 1) + 2(x3 – x) – 2x – 2 =
6x2 + 12x + 6 + 2x3 – 2x – 2x – 2 =
6x2 + 8x + 2x3 + 4

149-բ․ Պարզեցրեք արտահայտությունը․

բ) (2a2bc − 3b2c − 7bc2)(a2c − b3c2 + 3bc3 − 8c2) =
2a4bc2 – 2a2b4c3 + 6a2b2c4 – 16a2bc3 – 3a2b2c2 + 3b5c3 – 3b3c4 + 24b2c3 – 7a2bc2 + 7b4c3 – 9b3c4 + 56bc4 =
2a4bc2 – 2a2b4c3 + 6a2b2c4 – 16a2bc3 – 3a2b2c2 + 3b5c3 -12b3c4 + 24b2c3 – 7a2bc2 + 7b4c3 + 56bc4

Պատմություն․ Բյուզանդական կայսրությունը

Հռոմեական կայսրությունը 395 թվականին բաժանվել էր երկու մասի։ Արևելյան Հռոմեական կայսրությունը անվանվում էր նաև Բյուզանդիա Բոսֆորի նեղուցի ափին գտնվող՝ նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից, որտեղ էլ կառուցվել էր Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը։

No photo description available.

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բյուզանդիայի կայսեր իշխանությունը ժառանգական չէր։ Կայսրին ընտրում էին Ծերակույտը (սենատ) և զորքը։

Կայսրն ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Նրան էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը:

Հուստինիանոս կայսեր հրամանով 534թ․ հավաքվեց և կարգավորվեց հռոմեական կայսրերի մինչև այդ հրապարակած օրենքները: Այդպես հավաքվեց միասնական օրենքների՝ «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:

ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Code of Justinian | Definition & Creation | Britannica

Բյուզանդական կայսր Հուստինիանոս I–ը (527–565) որոշեց վերականգնել միասնական Հռոմեական կայսրությունը:

Նա ծնվել էր չքավոր գյուղացու ընտանիքում: Նրա հորեղբայրը զինվորից հասել էր զորավարի աստիճանի, ապա դարձել Բյուզանդիայի կայսր: Հորեղբոր մահից հետո նա դարձավ կայսր:

Կրթված և աշխատասեր կայսրը, որ «երբեք չէր քնում», նաև լավ դիվանագետ էր և տաղանդավոր զորավար: Կայսրության կառավարմանը մասնակցում էր նաև նրա կինը՝ խելացի և գեղեցիկ կայսրուհի Թեոդորան։

Theodora (wife of Justinian I) - Wikipedia

Կայսրությունը վերականգնելու նպատակով Հուստինիանոս I–ը նախ գրավեց Հյուսիսային Աֆրիկայում գտնվող վանդալների թագավորությունը: 555 թ. Բյուզանդական զորքը հայազգի Նարսես զորավարի գլխավորությամբ գրավեց Իտալիան: Բյուզանդացիները նվաճեցին նաև Իսպանիայի հարավ-արևելքը: Այսպիսով Հուստինիանոսը գրեթե վերականգնեց Հռոմեական կայսրության սահմանները և Միջերկրական ծովն անցավ Բյուզանդիայի վերահսկողության տակ: Այդ պատճառով նրան անվանել են «վերջին հռոմեացի կայսր»:

Հուստինիանոսի օրոք կուտակված վիթխարի հարստություններով կառուցվում էին տաճարներ, եկեղեցիներ, պալատներ և ամրոցներ։ Ամենանաշանավոր կառույցը Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը (537 թ.), որը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից է։ 10-րդ դարում նրա գմբեթը ավերվել է երկրաշարժից և այն վերականգնել է հայ ճարտարապետ Տրդատը։

490 Hagia Sophia ideas | hagia sophia, byzantine, history

Հուստինիանոսի մահից հետո կայսրության հզորությունը կարճ տևեց և նրա տարածքները կրճատվեցին հատկապես արաբական նվաճումներից հետո:

Հանրահաշիվ 16․12․21

138-ա,գ,ե․ Բազմանդամը վերլուծեք արտադրիչների․

ա) 2a + 4b = 2(a + 2b)
գ) 6x – 2 = 2(3x – 1)
ե) 3a – 12b = 3(a – 4b)

139-ա,գ,թ․ Բազմանդամը վերլուծեք արտադրիչների․

ա) x (a + b) + y (a + b) = (a + b)(x + y)
գ) m (n − 3) − 2 (n − 3) = (n – 3)(m – 2)
թ) 2x (x + 2y) + 3y (x + 2y) = (x + 2y)(2x + 3y)

140-ա,գ․ Վերլուծեք արտադրիչների․

ա) a (x − y) + b (y − x) =
a(x − y) − b(x − y) =
(x – y)(a – b)
գ) 3 (m − n) − a (n − m) =
3(m − n) + a(m − n) =
(m – n)(3 + a)

141-ա․ Վերլուծեք արտադրիչների․

ա) a (b − 1) − (1 − b) =
a(b − 1) + (b − 1) =
(b – 1)(a + 1)

ՏՆԱՅԻՆ․

138-բ,դ,զ․ Բազմանդամը վերլուծեք արտադրիչների․

բ) ba − b = b(a − 1)
դ) yx + 2y = y(x + 2)
զ) 7x − 28xy = 7x(1 − 4y)

139-բ,դ,ը․ Բազմանդամը վերլուծեք արտադրիչների․

բ) (a + b)a − b(a + b) = (a + b)(a − b)
դ) (x − y)3 − a(x + b) չի լինում
ը) a (a + b) + (a + b) = (a + b)(a + 1)

140-բ,դ․ Վերլուծեք արտադրիչների․

բ) x(a − b) + y(b − a) =
x(a − b) − y(a − b)
(a – b)(x – y)
դ) 7a(a − b) − 5(b − a) =
7a(a − b) + 5(a − b) =
(a – b)(7a + 5)

141-բ․ Վերլուծեք արտադրիչների․

բ)(a + b) + 3a(a + b) =
(a + b)(1 + 3a)

Աշխարհագրություն․ Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները։

Երկրի բնական ռեսուրսները,
Երկրի բնակլիմայական պայմանները,
Երկրի աշխարհագրական դիրքը և տրանսպորտային ճանապարհները,
Բնակչության կրթվածության մակարդակը,
Բնակչության թիվը

2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը.

ա) գյուղատնտեսությունն է

Սիերա Լեոնե, Սոմալի, Չադ, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Նիգեր

բ) արդյունաբերությունն է

Անգոլա, Քուվեյթ, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա

գ) սպասարկման ոլորտն է

Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Բելգիա

3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Օրինակ՝ Եգիպտոսը և Թուրքիան, գտնվում են տարբեր մայրցամաքները միացնող խաչմերուկում, որի պատճառով զարգացած է առևտուրը և տրանսպորտը։ Դա նաև թույլ է տալիս արդյունաբերական գործարաններ հիմնել այդ երկրներում և էժան տրանսպորտի պատճառով վաճառել այլ երկրներին։

Մյուս կողմից՝ Հայաստանը շրջապատված է թշնամական երկրներով և չունի ելք դեպի ծով։ Այդ պատճառով հայաստանի ապրանքները ավելի թանկ է վաճառել արտասահմանում։

4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող երկրներում զարգգացած է զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը (Հունաստան, Խորվաթիա, Իտալիա, Ֆրանսիա)։ Ավելի ցուրտ երկրներում գյուղատնտեսությունը թույլ է զարգացած բացառությամբ անասնապահության և ավելի շատ ուշադրություն է դարձվում արդյունաբերության վրա (Ֆինլանդիա, Շվեդիա, Կանադա):

Երկաթի և պղնձի հանքաքարով հարուստ երկրներում զարգացած է մետալուրգիան և մեքենաշինությունը, անտառներով հարուստ երկրներում` փայտամշակումը և թղթի արդյունաբերություն, իսկ ջրային հարուստ ռեսուրսներ ունեցող երկրներում՝ ձկնարդյունաբերությունը։

5․ Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Կարող է լինել բացասական և դրական։ Օրինակ՝ Հայաստանի պարագայում հարևն Ադրբեջանի և Թուրքիայի սահմանի փակելը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության և առևտրի զարգացման վրա։ Շատ հաճախ, երբ հարևան երկիրը մեծ է, կարողանում է ճնշել իր հարևան երկրի տնտեսության վրա։ Օրինակ՝ արտադրել ավելի էժան ապրանք և վաճառել այդ երկրում ինչը թույլ չի տալիս փոքր երկրի ձեռնարկություններին եկամուտ ունենալ։

Միևնույն ժամանակ եթե հարևանները միմյանց հանդեպ բարեկամաբար են տրամադրված, կարող են օգտվել միմյանց շուկաներից։

Երկրաչափություն 10․12․21

130․

DC = DE
AB = BC
<A = <E
<ACB = <DCE (հակադիր)
<E = <BCA (համապատասխան)
<E = <A = <ACB = <DCE
<D = <B

133.

ա)
Քանի որ BD-ն (AC հիմքով) ABC եռանկյան միջնագիծն է, հետևաբար նաև ABC եռանկյան կիսորդն է, ուստի <ABD = <CBD
AB = BC, իսկ AE = CF, հետևաբար BE = BF, որովհետև AB – BE = BC – BF
Հետևաբար, △BDE = △BDF, որովհետև հավասար են նրանց երկու կողմերը և դրանց կազմած անկյունները
բ)
AD = DC որովհետև BD-ն միջնագիծ է: AE = CF: <EAD = <FCD, որովհետև նրանք հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններն են։
Հետևաբար, △EAD = △DCF, որովհետև հավասար են երկու կողմերը և դրանց կազմած անկյունը

ՏՆԱՅԻՆ․

131.

ա)
AB = AC որովհետև հավասարասրուն եռանկյան սրունքներ են:
BM = CN
<ABM = <ACN որովհետև նրանք հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններն են։
Հետևաբար, △BAM = △CAN , որովհետև հավասար են նրանց երկու կողմերը և դրանց կազմած անկյունը
բ)
քանի որ ապացուցեցինք որ △BAM = △CAN, իսկ AB = AC և BM = CN, հետևաբար AM = AN, որը նշանակում է △AMN հավասարասրուն է MN հիմքով։

132.

Քանի որ EF հավասարասրուն եռանկյան կիսորդը նաև միջնագիծն է իսկ DK հիմքը 16 սմ է,
KF = 16 : 2 = 8 սմ
Քանի որ EF-ը <E-ի կիսորդն է , <DEF = <DEK : 2 = 43: Հետևաբար <DEK = 43 * 2 = 86o
Քանի որ հավասարասրուն եռանկյան EF կիսորդը նաև ուղղաձիգն է, հետևաբար <EFD = 90o

Հայոց լեզու․ Ջ-Ճ-Չ ուղղագրություն

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ:

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք), կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել:

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաջկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան,