Պատմություն․ Բյուզանդական կայսրությունը

Հռոմեական կայսրությունը 395 թվականին բաժանվել էր երկու մասի։ Արևելյան Հռոմեական կայսրությունը անվանվում էր նաև Բյուզանդիա Բոսֆորի նեղուցի ափին գտնվող՝ նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից, որտեղ էլ կառուցվել էր Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը։

No photo description available.

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բյուզանդիայի կայսեր իշխանությունը ժառանգական չէր։ Կայսրին ընտրում էին Ծերակույտը (սենատ) և զորքը։

Կայսրն ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Նրան էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը:

Հուստինիանոս կայսեր հրամանով 534թ․ հավաքվեց և կարգավորվեց հռոմեական կայսրերի մինչև այդ հրապարակած օրենքները: Այդպես հավաքվեց միասնական օրենքների՝ «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:

ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Code of Justinian | Definition & Creation | Britannica

Բյուզանդական կայսր Հուստինիանոս I–ը (527–565) որոշեց վերականգնել միասնական Հռոմեական կայսրությունը:

Նա ծնվել էր չքավոր գյուղացու ընտանիքում: Նրա հորեղբայրը զինվորից հասել էր զորավարի աստիճանի, ապա դարձել Բյուզանդիայի կայսր: Հորեղբոր մահից հետո նա դարձավ կայսր:

Կրթված և աշխատասեր կայսրը, որ «երբեք չէր քնում», նաև լավ դիվանագետ էր և տաղանդավոր զորավար: Կայսրության կառավարմանը մասնակցում էր նաև նրա կինը՝ խելացի և գեղեցիկ կայսրուհի Թեոդորան։

Theodora (wife of Justinian I) - Wikipedia

Կայսրությունը վերականգնելու նպատակով Հուստինիանոս I–ը նախ գրավեց Հյուսիսային Աֆրիկայում գտնվող վանդալների թագավորությունը: 555 թ. Բյուզանդական զորքը հայազգի Նարսես զորավարի գլխավորությամբ գրավեց Իտալիան: Բյուզանդացիները նվաճեցին նաև Իսպանիայի հարավ-արևելքը: Այսպիսով Հուստինիանոսը գրեթե վերականգնեց Հռոմեական կայսրության սահմանները և Միջերկրական ծովն անցավ Բյուզանդիայի վերահսկողության տակ: Այդ պատճառով նրան անվանել են «վերջին հռոմեացի կայսր»:

Հուստինիանոսի օրոք կուտակված վիթխարի հարստություններով կառուցվում էին տաճարներ, եկեղեցիներ, պալատներ և ամրոցներ։ Ամենանաշանավոր կառույցը Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը (537 թ.), որը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից է։ 10-րդ դարում նրա գմբեթը ավերվել է երկրաշարժից և այն վերականգնել է հայ ճարտարապետ Տրդատը։

490 Hagia Sophia ideas | hagia sophia, byzantine, history

Հուստինիանոսի մահից հետո կայսրության հզորությունը կարճ տևեց և նրա տարածքները կրճատվեցին հատկապես արաբական նվաճումներից հետո:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s