Քամին (Եղիշե Չարենց)
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Առաջադրանքներ
Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
նժույգ – հեծնելու ընտիր ձի
հոգեվարք – Մահվան տագնապ, հոգին ավանդելու՝ մեռնելու րոպեները
վիթխար – չափազանց խոշոր՝ մեծ, հսկայական
հռնդալ – Դռնդացնել
դեզ – իրար վրա ածած իրերի կույտ
նախիր – խոշոր եղջերավոր կենդանիների խումբ
գորշ – սպիտակի և սևի խառնուրդից ստացված գույն
զառանցանք – զառանցելու ժամանակ ասածը
մեգ – երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ
Պատկերացրու՝ այս բանաստեղծությունը նկար է. ինչ ես տեսնում այդ նկարում, պատմիր:
Պատկերացնում եմ քաղաք, որը ունի երկու գույն՝ դեղին և մոխրագույն։ Պատկերները կարծես թափանցիկ լինեն, քամու բերանն ընկած։
Եթե այս բանաստեղծության քամին մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ (բնութագրիր)
Եթե քամին մարդ լիներ, կլիներ չար, դաժան, և Դիկենսի հերոս Մարլիի նման իր շղթաները շատ կապեր կունենային։
Առանձնացրու ամենամռայլ տեսարանը, հիմնավորիր:
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Այս հատվածը մռայլ է, որովհետև բնութագրում է բնության վերջին շունչը։