Քարանձավի բնակիչները

Ես «Քարանձավի բնակիչները» գիրքը վերջացրել եմ երեկ։ Լավ վիպակ էր մի տղայի մասին, որը ընկել էր քարանձավի մեջ ու 91 օր ապրեց մենակ իր շան հետ։

Քարանձավի բնակիչները

Բայց մի քանի մաս ինձ շատ դուր է եկել։ Դրանցից մեկը այն էր, երբ իր շուն Ղափլանը քարանձավի մեջ գտել էր ձկնառատ լիճ։ Ղափլանը ու Վանիկը Ձուկ ու ջրշուն որսեցին։

Մեկ էլ ինձ դուր եկավ, երբ Վանիկը ու Ղափլանը ազատվեցին և հետո Ղափլանը գնաց գյուղ, որպեսի օգնություն բերի Վանիկին։ Վանիկը թղթի վրա գրել էր այն տեղը, որտեղ իրեն կարող են գտնել, և կպցրել էր շան վրա։

Պինոքիոյի արկածները

Ես քարդացել եմ «Պինոքիոյի արկածները» անգլերեն լեզվով երկու տարի առաջ։ Այդ գիռքը առաջին հաստափոր գիրքն էր, որ կարդացել եմ։ Սա այդ գրքի կազմն է։

Pinocchio

Ինձ ամենաշատը դուր է եկել այն մասը, երբ Պինոքիոյոն գնացել էր Զվարճանքի կղզին և իր հիմարությունների պատճառով դարձավ էշ։ Ի վերջո ինքը սովորեց ու դարձավ իսկական տղա։

Մեկ էլ ինձ դուր էր եկել, երբ Պինոքիոն գնացել էր ծովափ իր ընկերների հետ Մեծ ձկանը տեսնելու, որի փորի մեջ գտավ իր հորը՝ Ջեպետոյին։

Թոմ Սոյերի

Երբ ես կարդացի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը, ես սկիզբ մտածում էի, որ ինձ այն դուր չի գալու, բայց հայրիկս համոզեց ինձ կարդալ այն՝ ասելով, որ գիրքն այնքան հետաքրիր է, որ նա կարդացել է այն 8 անգամ։ Ես կարդացի այն անգլերեն և երբ վերջացրեցի, տխրել էի, որ էլ չեմ կարդալու, չէի ուզում վերջանա։ «Թոմ Սոյերի արկածները» դարձավ իմ ամենասիրած գիրքը։

Բայց շատ հետաքրքիր մասեր կային։ Թոմ Սոյերը վազեց տան , նենց արեց, որ մարդիք մտածեին ինքը մեռել է, ու շատ հետաքրքիր էր։