Մաթեմ բ․ Ֆինանսական կրթություն

  1. Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:

150000+100000+125000=375000
150000 / 375000 = 150 / 375 = 2/5
100000 / 375000 = 4/15
125000 / 375000 = 1/3

105000 * 2/5 = 42,000
105000 * 4/15 = 28,000
105000 * 1/3 = 35,000

2. Խանութում ապրանքի գինը նախ իջեցրին 10%-ով, իսկ հետո նոր գինը
բարձրացրին 10%-ով: Արդյունքում թանկացա՞վ, թե՞ էժանացավ ապրանքը:
Դիտարկեք նաև հակառակ դեպքը, երբ սկզբում գինը բարձրացնում են,
հետո` իջեցնում: Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություններ արեք:

Նույնն է՝ դառնում է նախնական գնի 99%-ը

3.Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:

3,000,000 : 100 * 14 = 420,000
420,000 – 42,000 = 378,000

4. Խանութում ապառիկ, առանց կանխավճարի վաճառվում է 279 000
դրամ արժողությամբ համակարգիչ՝ պայմանով, որ պարտքը պետք է
փակվի 9 ամսվա ընթացքում: Շուշանը գիտեր, որ խելամիտ կլինի, եթե
պարտքը չգերազանցի եկամուտի 30%-ը: Հարմա՞ր է նրան գնել այդ
համակարգիչը, եթե իր եկամուտը ամսական կազմում է 110000դրամ:

279,000 : 9 = 31,000
110,000 : 10 * 3 = 33,000
33,000 > 31,000

5. Անհատ ձեռներեցին հարկավոր էր մեկ տարով 5 միլիոն դրամ վարկ
վերցնել: Նա պարզեց, որ «Ա» բանկը կարող է ցանկացած չափի վարկ
տալ տարեկան 18% տոկոսադրույքով, իսկ «Բ» բանկը վարկ է տալիս՝
մինչև 2 միլիոն դրամի դեպքում 17%, իսկ 2 միլիոն դրամից ավելիի
դեպքում 19% տոկոսադրույքով:
Ինչպիսի՞ ընտրություն կատարի ձեռներեցը, որպեսզի վարկի համար
վճարելիք ծախսը լինի նվազագույն: Հաշվել այդ ծախսը:

5,000,000 : 100 * 18 = 900,000
2,000,000 : 100 * 17 = 340,000
3,000,000 : 100 * 19 = 570,000
570,000 + 340,000 = 910,000
910,000 > 900,000

Բանկ Ա-ն։

6. Հիմնարկի հաստիքացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Պաշտոն Աշխատավարձ
Տնօրեն 400 000 դրամ
Հաշվապահ 270 000 դրամ
Բաժնի վարիչ 250 000 դրամ
Գլխավոր մասնագետ 200 000 դրամ
Մասնագետ 150 000 դրամ
Գործավար 100 000 դրամ
Տնօրենը Ձեզ առաջարկում է նոր հաստիք՝ խորհրդատու, որի աշխատավարձի չափը որոշվում է բոլոր աշխատողների աշխատավարձերի բնութագրիչ ցուցանիշներից մեկով՝ կա՛մ ըստ միջին թվաբանականի, կա՛մ ըստ մոդայի, կա՛մ ըստ միջնաթվի: Դուք ո՞ր ցուցանիշն եք ընտրում բարձր աշխատավարձ ունենալու համար:

100,000 + 150,000 + 200,000 + 250,000 + 270,000 + 400,000 = 1,370,000
1,370,000 : 6 230,000
(400,000 + 100,000) : 2 = 250,000
250,000 > 230,000
միջնաթիվը։

Մայրենի․ Ռոդարիական օրեր․ «Երիտասարդ խեցգետինը»

  • դուրս բերել այն արտահայտությունը, որը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:

-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:

Այս մասը ինձ համար պատմության մեխն է, որովհետև այս մասում ծեր խեցգետինը զգուշացրեց երիտասարդ խեցգետնին, և երիտասարդ խեցգետինը տեսավ իր հնարավոր ձախողումը, բայց իրեն հավատալով շարունակեց իր ճանապարհը։

  • բնութագրիր ծեր խեցգետնին. ինչքանո՞վ է այն իրական:

Երիտասարդ խեցգետնի նման փոփոխությունների ձգտող էր, բայց կյանքը նրա նկատմամբ դաժան էր եղել և նա հանձնվել էր ու փոշմանել։

  • վերջաբանը համոզե՞ց ձեզ. ինչու՞:

Իմ համար համոզիչ չէր։ Կարծում եմ կմեծանա և կդառնա ծեր խեցգետնի նման։ խեցգետինները սովորել են այդպես քայլել, և մի խեցգետին այդ չի կարող փոխել։ Եվ ընդհանրապես անկապ բան է, որովհետև որևե փոփոխություն պետք է զարգացման համար լինի։

Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Արևի մոտ

  • Բացատրիր հետևյալ բառերը՝ ցնցոտի, գունատ, գուրգուրող, ճրագ, վայել, անգութ, որոճալ։

ցնցոտի – մաշված և քրքրված շոր
գունատ – գույնը զգած, դժգույն
գուրգուրող – փայփայող, փաղաքշող, սիրող
ճրագ – նավթով կամ ձեթով լցված անոթ
վայել – վայ անել, ավաղել
անգութ – գութ չունեցող, անխիղճ
որոճալ – ոչխարի ծամել

  • Ինչպիսի՞ն էին այդ քաղաքի մարդիկ․ ինչով ես դու նման նրանց։ Պատմիր՝ ինչ ես զգում կամ ինչ ես անում, երբ փողոցում խեղճ ու անտուն երեխա ես տեսնում։

Անխիղճ էին և գուցե հոգնած։ Ես երբեք անտուն երեխա չեմ տեսել, բայց տեսել եմ անտուն տղամարդիք և կանայք։ Ես իրենց համար վատ եմ զգում, բայց բան չեմ անում։ Երևի սխալ եմ անում։

  • Դու ե՞րբ ես քեզ զգում «արևի մոտ»։

Երբ մայրիկիս կամ հայրիկիս գրկում եմ։

Մաթեմատիկա 28․04․21

1101-ա,գ,ե․ Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64
գ) 0,382 < 0,45
ե) 78832,91 > 78732,91

1102-ա,գ,ե․ Համեմատե՛ք կոտորակները.

ա) –6,73 > –6,81
գ) –11,2 > –11,21
ե) –0,38 > –1,001,

1103-ա,գ,ե․ Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական
կոտորակների միջև.

ա) 5,68 և 6,7
6
գ) 7,2 և 8,2
8
ե) 2,833 և 4,11
3, 4

1104-ա,գ․ Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի
ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 7,21 > 7,2
գ) 55,3 < 56,4

1111․ Եռանկյան մի կողմը 2,6 սմ է։ Երկրորդ կողմը 1,5 սմ‐ով մեծ է
առաջինից, իսկ երրորդ կողմը 1,8 սմ-ով մեծ է երկրորդից։ Գտե՛ք
եռանկյան պարագիծը։

լուծում․
1) 2,6 + 1,5 = 4,1
2) 4,1 + 1,8 = 5,9
3) 2,6 + 4,1 + 5,9 = 12,6

1113-ա,գ․ Անկանոն կոտորակը ներկայացրե՛ք խառը թվի տեսքով.

ա) 25/7 = 3 4/7
գ) 627 = 313 1/2

ՏՆԱՅԻՆ․

1101-բ,դ,զ․ Համեմատե՛ք կոտորակները.

բ) 72,93 > 73,851
դ) 15,899 > 14,9
զ) 663,0001 < 663,0002

1102-բ,դ,զ․ Համեմատե՛ք կոտորակները.

բ) –0,432 > –1,431
դ) –3,756 < –3,706
զ) –5,555 < –4,999

1103-բ,դ,զ․ Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական
կոտորակների միջև.

բ) 2,001 և 3,5
3
դ) 1,5 և 3,5
2, 3
զ) 7,1 և 10,2
8, 9, 10

1104-բ,դ․ Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշանը, որպեսզի
ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

բ) 99,2 > 98,9
դ) 3,285 > 3,185

1112-ա․ Կատարե՛ք գործողությունները.

ա) 370783 ։ 1081 + (24591 – 1824) ⋅ 5 = 343 + 113835 = 114178

370783|1081
3243 |343
4648
4324
3243

1113-բ,դ․ Անկանոն կոտորակը ներկայացրե՛ք խառը թվի տեսքով.

բ) 321/18 = 16 1/2
դ) 111/5 = 22 1/5

Մաթեմատիկա ընտրություն․ 27․04․21

Խնդիր 1: A և B քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 264 կմ է, իրար ընդառաջ շարժվեցին բեռնատար և մարդատար ավտոմեքենան և հանդիպեցին 2 ժամ անց: Գտնել մարդատար մեքենայի արագությունը, եթե բեռնատարի արագությունը 55 կմ/ժ է:

(264 – 55 * 2) : 2 = 77

Խնդիր 2Զբոսաշրջիկները 4 ժամ ավտոմեքենայով և 7 ժամ գնացքով անցան 640 կմ: Գտնել գնացքի արագությունը, եթե նրա արագությունը 5 կմ/ժ-ով ավելի մեծ էր ավտոմեքենայի արագությունից:

լուծում.

640 – 7 * 5 = 605
605 : (7 + 4) = 55կմ/ժ (ավտոմեքենայի արագություն)
(640 – 55 * 4) : 7 = 60կմ/ժ (գնացքի արագություն)

լուծում2.

640 – 7 * 5 = 605
605 : (7 + 4) = 55կմ/ժ (ավտոմեքենայի արագություն)
55 + 5 = 60կմ/ժ

Խնդիր 3Բեռնատար ու մարդատար մեքենաները միաժանամանակ Երևանից ուղևորվեցին դեպի Փարիզ, ընդ որում բեռնատարի արագությունը 60կմ/ժ էր: Շարժումը սկսելուց երեք ժամ անց պարզվեց, որ մարդատար մեքենան բեռնատարից առաջ է անցել 75կմ-ով: Գտնել մարդատար մեքենայի արագությունը:

60 + 75 : 3 = 85

Խնդիր 4Ուղղի վրա նշված են մի քանի կետեր։ Արամը յուրաքանչյուր հարևան երկու կետերի միջև դրեց մեկական կետ և ստացավ ընդամենը 47 կետ։ Սկզբում քանի՞ կետ էր նշված ուղղի վրա։

24

Խնդիր 5: Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

16 + 4 * 3 = 28

Խնդիր 6: Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

4

Խնդիր 7: Մեծ ուղղանկյունից ABCD ուղղանկյունը կտրելուց հետո նրա պարագիծը մեծացավ 6-ով, իսկ մակերեսը փոքրացավ 6-ով։ Ինչի՞ է հավասար AB-ն:

AB = 2
AD/BC = 3

Մաթեմատիկա 26․04․21

1081․ Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու
կողմը մեծացվի 10 անգամ, ինչի՞ հավասար կլինի ստացված
քառակուսու պարագիծը։

լուծում․
1) 37,2 սմ * 10 = 372 սմ
2) 372 * 4 = 1488 սմ

պատ․ 1488 սմ

1083․ Քառակուսու կողմի երկարությունը 7,16 դմ է։ Եթե նրա
պարագիծը մեծացնենք 100 անգամ, որքա՞ն կլինի ստացված
քառակուսու կողմի երկարությունը։

լուծում․
1) 71,6 սմ * 4 = 286,4
2) 286,4 * 100 = 28640
3) 28640 : 4 = 7160

լուծում2․
1) 71,6 * 100 = 7160

պատ․ 716 դմ

1092-ա,գ,ե․ Համեմատե՛ք.

ա) |–2| < |2|
գ) |–100| < |0|,
ե) |3/8| > |-1/5|

1093․ Գնել են կոնֆետի 12 մեծ և փոքր տուփեր։ Մեծ տուփի
կոնֆետների զանգվածը 800 գ է, իսկ փոքրինը՝ 500 գ։
Կոնֆետների ընդհանուր զանգվածը 6 կգ 900 գ է։ Քանի՞ մեծ և
քանի՞ փոքր տուփ կոնֆետ են գնել։

լուծում.
1) (6900 – 500 * 12) : (800 – 500) = 3

պատ․ 3 մեծ, 9 փոքր

1095-գ․ Քանի՞ անգամ պակասեց ապրանքի գինը, եթե գինը իջավ՝

գ) 90 %-ով
100 : (100 – 90) = 10
10 անգամ կպակասի գինը։

ՏՆԱՅԻՆ․

1082․ Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։
Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվի, իսկ լայնությունը 10
անգամ փոքրացվի, որքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը։

լուծում․
1) 36,6 * 20 + 24,2 : 5 =
732 + 4,84 = 736,84 սմ

1092-բ,դ,զ․ Համեմատե՛ք.

բ) |3 1/4| > |–4|
դ) |–12,9| > |–13|
զ) |-7 2/3| < |20/3|

1094․ Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը
վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր
բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

լուծում․
1) 2000 : 5 * 2 = 800
2) 800 : 5 = 160
800 > 160
3) 800 : 160 = 5

պատ․ ավելի շատ վաճառեցին կաղամբից՝ 5 անգամ շատ։

1095-ա․Քանի՞ անգամ պակասեց ապրանքի գինը, եթե գինը իջավ՝

ա) 50 %-ով
100 : 100 – 50 = 2
2 անգամ պակասեց։

Մայրենի․ Ռոդարիական օրեր․ «Կապույտ լուսակիրը», «Մեկ և Յոթ»

«Կապույտ լուսակիրը»

  • Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:

Կապույտը խորհրդանշում է ազատություն և թռիչք։

  • Քո կարծիքով, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք:

Որովհետև երկնքում ազատություն է՝ միայն բաց տարածություն և արգելքներ չկան։

  • Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:

Զուգահեռներ չեմ տեսնում։

«Մեկ և Յոթ»

  • Ես մի երեխա եմ, որը յոթ երեխա է։ — Ինչով եք նման աշխարհի մյուս երեխաներին։

Դպրոց եմ գնում, ընկերներ ունեմ, սիրում եմ խաղալ, երբեմն իջնում եմ բակ։

  • ․․․ բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում․․․ — Բացատրիր այս միտքը։

Բոլորը ուզում են ուրախ և երջանիկ լինել։

  • Ի՞նչ պատգամ կա այս ստեղծագործությունում։

Պետք է բոլոր երեխաները ունենան անհոգ մանկություն։

  • Երբ կդադարենք պատերազմել (6-8 նախադասություն)։

Երբ իրար հասկանանք, խնդիրները խոսելով և համաձայնվելով լուծենք և ոչ կռվելով։

Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ

  • 3-5 նախադասությամբ փոխադրիր առակը:

Մի դերվիշ կար, որը մայթի վրա պառկած էր, երբ հանկարծ քաղաքապետը սկսեց ճանապարհով քայլել։ Բոլորը ճանապարհ էին տալիս, բայց դերվիշը պառկած մնում էր։ Դերվիշը ճանապարհ չտվեց ասելով, որ միայն իրանից բարձր մարդկանց համար ճանապարհ կտա։

  • դերվիշի պատասխանը

…ինձ դուր եկավ, որովհետև…

Դերվիշը շատ ավելի խելոք էր և կարողացավ տակից դուրս գալ։

…ինձ դուր չեկավ, որովհետև…

  • բնութագրիր քաղաքապետին և դերվիշին՝ հիմնավորելով պատասխանդ:

Քաղաքապետը իշխանատենչ է։
Դերվիշը խելոք և իմաստուն է։

  • որ հատվածից կփոխես առակի սյուժեն և ինչպես:

ես չէի փոխի։

Պատմությունը մուլտֆիլմից լավ էր։

Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Երջանիկ խրճիթը

Կազմիր տրված բառերի հոմանիշների շարք՝ շավիղ, շնորհալի, թափառել, վերջալույս

շավիղ․ արահետ, կածան
շնորհալի․ շնորհավետ, շնորհառատ
թափառել․ շրջել, հածել
վերջալույս․ մայրամուտ, արևամուտ

Բացատրիր «թևին տալ» դարձվածքը, գրիր թև բառով ուրիշ դարձվածքներ

թևին տալ – թռչել

թևեր առնել, թև քաշել, թև չափել։

Հեքիաթն այն մասին է, որ ․․․

Մանուկը կորչում է իր տնից և ծնողներից և ամեն օր երազում հիշում է իր մանկության տունը։ Չնայած, որ նա մեծանում և հարուստի որդի է դառնում, նա վերադառնում է և գտնում իր աղքատ ծնողներին։

Նշվածներից որի՞ց կհրաժարվես հանուն գումարի՝ ընկերներ, դպրոց, քաղաք, սիրած աշխատանք, ընտանիք, բարեկամներ, սեփական ձեռքերով ստեղծած (տուն, այգի, այլ իրեր). բացատրիր ընտրությունդ։

Ես ոչ մեկից չէի հրաժարվելու: Առանց ընկերների, ընտանիքի, և քաղաքի չեմ կարող ապրել։ Առանց դպրոցի ես ընկերներիս շատ քիչ եմ տեսնելու։

Մաթեմատիկա 23․04․21

1076-ա․ Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100 = 80,1 + 2098,4 = 2178,5

1078-ա,գ,ե․ Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,99 = 0,01
0,01 + 0,99 = 1
x = 1
գ) x – 8,64 = 0,
0 + 8,64 = 8,64
x = 8,64
ե) x – 0,3 = 1,

0,3 + 1 = 1,3
x = 1,3

1079․ Եռանկյան կողմերի երկարություններն են` 4,11 սմ, 2,65 սմ, 3,8 սմ: Գտե՛ք եռանկյան պարագիծը:

4,11 + 2,65 + 3,8 = 10,56

1080-ա,գ,ե․ Տասնորդական կոտորակը գրե՛ք դիրքային գրառումով և կատարե՛ք
գումարումը.

ա) 4,88 + 9/10 = 5,78
գ) 65,3 + 11/10 = 66,4
ե) 0,3 + 7/10 + 8,6 = 9,6

1088-ա,գ․ Լուծե՛ք հավասարումը.

ա) x + 1/3 = 1
1 – 1/3 = 2/3
x = 2/3
գ) 5 ⋅ x + 2 = 12
(12 – 2) : 5 = 2
x = 2

1090․ Համեմատե՛ք մեծ եռանկյան պարագիծը փոքր եռանկյունների
պարագծերի գումարի հետ (տե՛ս նկ. 106)։

Հավասար են։

ՏՆԱՅԻՆ․

1076-բ․ Կատարե՛ք գործողությունները.

բ) (39,63 + 5,7) ⋅ 100 + (3,565 + 15,001) ⋅ 10 = 4533 + 185,66 = 4718,66

1078-բ,դ,զ․ Լուծե՛ք հավասարումը.

բ) 4,52 = x – 10,48
4,52 + 10,48 = 15
x = 15
դ) 20,3 = x – 0,45
20,3 + 0,45 = 20,75
x = 20,75
զ) 17,4 = x – 11,2։
11,2 + 17,4 = 28,6
x = 28,6

1080-բ,դ,զ․ Տասնորդական կոտորակը գրե՛ք դիրքային գրառումով և կատարե՛ք
գումարումը.

բ) 27/100 + 5,03 = 5,3
դ) 121/100 + 9,85 = 11,06
զ) 0,94 + 219/100 + 1,2 = 4,33

1088-բ,դ․ Լուծե՛ք հավասարումը.

բ) 2 ⋅ x = 3,
3 : 2 = 1,5
x = 1,5
դ) 4/5 + x = 2։

2 – 4/5 = 6/5
x = 6/5

1089․ Գրե՛ք 24 թվի բոլոր բաժանարարները։ Քանի՞սն են դրանք։

1, 2, 3, 4, 6, 8, 12, 24
8 բաժանարարներ։