Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:
Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Լրացուցիչ տեղեկություններ՝ Բջջի մասին
Հարցեր՝
1. Ի՞նչ է բջիջը:
Բջիջները կենդանի օրգանիզմ կազմող միավորներ են։ Բջջային կառուցվածքը ունի 80% ջուր։ Բջջի բաղադրության մեծ մասը (մոտ 98 %) կազմում են թթվածինը, ածխածինը , ջրածինը, ազոտը, Իսկ 1-1․5%ը հանքային աղեր։ Կենդանի բջիջները պարունակում են նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և այլն։ Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը (գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը)։ Ածխաջրերի կենդանի օրգանիզմներին էներգիա են տալիս։
2. Պատրաստել տեսադասեր: