Բնագիտություն․ 6.2. Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջները բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Դիտեք՝ տեսանյութը

Հարցեր՝

1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

բջջաթաղանթ,
ցիտոպլազմ,
կորիզից։

2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են
տալիս։ Գազարի բջիջներում՝ նարնջա գույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝
կարմիր, դեղին պլաստիդներ։

3. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:

Մաթեմատիկա 16․04․21․

1039․ Ինքնաթիռը երկու քաղաքների միջև եղած հեռավորությունն
անցել է 3 ժ 20 ր‐ում։ Եթե ինքնաթիռի արագությունը 200 կմ/ժ‐ով
ավելին լիներ, ապա նույն հեռավորությունը այն կանցներ
2 ժ 30 ր‐ում։ Որքա՞ն էին ինքնաթիռի արագությունը և քաղաքների
հեռավորությունը։

Լուծում․
3 1/3x = 2 1/2(x + 200)
3 1/3x = 2 1/2x + 500
3 1/3x – 2 1/2x = 500
500 = 5/6
500 * 6/5 = 600
600 * 3 1/3 = 2000

պատ․ Արագություն = 600կմ/ժ
հեռավորություն = 2000 կմ

1041․ Մի բանվորը, աշխատելով մենակ, կարող է ավարտել տրված
աշխատանքը 9 օրում, իսկ մյուսը՝ 12 օրում։ Միասին աշխատելով՝
աշխատանքի ո՞ր մասը կկատարեն բանվորները 1 օրում։

լուծում․
1/9 = 4/36
1/12 = 3/36
3/36 + 4/36 = 7/36

1047-ա,գ,ե․ Կատարե՛ք բազմապատկում.

ա) 65,103 ⋅ 10 = 651,03
գ) 7,393 ⋅ 10000 = 73930
ե) –59,32 ⋅ 10 = -593,2

1048-ա,գ,ե․ Ճի՞շտ է, որ`

ա) 75,30 = 75,3
գ) 96 = 96,0
ե) 40,3 = 40,300,

1057․ Քառանիշ բնական թիվը, որի գրառումը վերջանում է 3
թվանշանով, 1013‐ից փոքր է։ Ո՞րն է այդ թիվը։

1003

ՏՆԱՅԻՆ․

1047-բ,դ,զ․ Կատարե՛ք բազմապատկում.

բ) 0,329 ⋅ 1000 = 329
դ) 0,999 ⋅ 100 = 99,9
զ) –0,00018 ⋅ 100 = 0,018

1048-բ,դ,զ․ Ճի՞շտ է, որ`

բ) 1,64 = 1,6400
դ) 10,08 = 10,8
զ) 17 = 170

1058․ Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8
թվանշանները։ Քանի՞ միանիշ, երկնիշ և եռանիշ բնական թվեր
կարող են գրվել այդ երկրում։

2, 8, 22, 28, 88, 82, 222, 228, 288, 282, 888, 882, 822, 828:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14

1059-ա,գ․ Կատարե՛ք գործողությունները.

ա) (228 ։ 19 + 910) ⋅ (728 ։ 182 + 85) = 82058
գ) (522 ։ 18 + 2440) ⋅ (3444 ։ 12 + 78) = 901185