Բնագիտություն․ 4.4. Մարմինների էլեկտրականացում

1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը:

Էլեկտրականացված մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում։ Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում:

Մարմինների էլեկտրացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով։ Այն կազմված է ձողից և դրան փակցված երկու թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը կպցնում են ձողին, թերթիկները, նույնը լիցքերով լիցքավորվելով, հեռանում են միմյանցից:

2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված:

Եթե այդ մարմինը շփելուց հետո այլ մարմիններին ձգում է, այդ մարմինը էլեկտրականացված է՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:

3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական:

Թղթով կամ մետաքսով շփելուց ստացված լիցքերը պայմանականորեն անվանել են դրական (+)

Իսկ բրդով կամ մորթիով շփելուց ստացված լիցքերը՝ են բացասական (-)

4. Տեսանյութ պատրաստիր և կատարիր փորձ մարմինների էլեկտրականացման մասին:

Բնագիտություն․ 4.3. Ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նավթ, բնական գազ, քարածուխ, տորֆ, փայտ:

2. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:

Որովհետև առանց ջերմային էներգիայի, կենդանի օրգանիզմները չեն աճում։

3. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Բնագիտություն․ 4.5. Էլեկտրական հոսանք

1. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Լիցքի տեղափոխությունը կոչվում է էլեկտրական հոսանք:

2. Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս: Կարող ես պատմել տեսանյութի տեսքով:

Ջրի մոտ էլեկտրական հոսանքից օգտվելուց զգույշ լինել։
Չկպնել մետաղներին, որոնց միջով էլեկտրականություն է անցնում։

3. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ:

էլեկտրականության հաղորդիչով անցնում է լիցքը։
էլեկտրական հաղորդիչներ են՝ մետաղները, կենդանիների մարմինները, խոնավ գետինը, գրաֆիտը։