Մայրենի․ Ավետիք Իսահակյան․ Ամենապիտանի բանը

  • Դուրս գրել անծանոթ բառերը և գրել դրանց բացատրությունը բառարանի օգնությամբ:

հրաշագեղ – հրաշալի գեղեցկությամբ
սանձ – ձիու բերանի վրա դրվող մետաղյա ձող, որից ամրացված են փոկերը
վեհ – բարձր նպատակներ ունեցող, հետապնդող
շտեմարան – հացահատիկներ և ալյուր պահելու շենք՝ պահեստ

  • Եթե դու լինեիր հոր փոխարեն, ո՞րը կընտրեիր, ինչու՞:

Գիտության լույսը։ Առանց գիտելիքի մարդիկ ոչ մի բան չեն հասկանալու և ոչ մի բանի չեն հասնելու։

  • Եթե քեզ հանձնարարեին այդ պատասխանատու գործը, ինչո՞վ կլցնեիր ամբարը, ինչու՞:

Եթե երկրի համար է՝ փող։ Փողը հնարավորություն է տալիս մարդկանց ստիպել, որ աշխատեն։
Եթե աշխարհի համար է՝ ջուր։ Առանց ջրի կյանք չկա, Կենդանիները, մարդիկ և բույսերը չեն կարող ապրել։ Մարդիկ ոչ միայն խմում են ջուրը, այլ ջրով մաքրվում են։

Բնագիտություն․ 6.6. Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Բնագիտություն․ 6.5. Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:
Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:
Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկի կառուցվածքըԳրականության հղումը

Հարցեր՝

1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

Ծաղկի կառուցվածքը — Աբովյան Դավիթ

Հղում

2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։
Ծաղիկը, պտուղը և սերմը գեներատիվ օրգաններն են, և բույսի մասեր են։

3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Բույսը հողին ամրացնել, հողից ջուր և հանքային աղեր կլանել։

Մաթեմատիկա 21․03․21․

1053. Տասնորդական կոտորակում ստորակետից առաջ գրված է վեց
թվանշան։ Եթե այդ կոտորակը բաժանենք 1000000‐ի, ապա ինչի՞
հավասար կլինի ստացված կոտորակի ամբողջ մասը։

0:

1055. Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամ: Ի՞նչ կարժենա այդ
գործվածքի 10 մետրը:

10 * 8,5 = 85
85 հազար դրամ:

1066. Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են
80 լ արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթների քանակը
նույնն է, ինչ որ երեքլիտրանոցներինը։ Ընդամենը քանի՞ անոթ է
օգտագործված։

լուծում.
1) 80 : (2 + 3) = 16
2) 16 * 2 = 32

ստուգում․
16 * 2 + 16 * 3 = 80

պատ․ 32

1067. Կոորդինատային հարթության վրա գծե՛ք ABCD քառանկյուն՝
A (–2, +1), B (0,+3), C (+3, 0), D (+1,–2) գագաթներով։

1068. Թեյամանի և երեք բաժակների տարողությունը 1300 գ է։
Թեյամանի տարողությունը 500 գ-ով ավելի է, քան բաժակինը։
Ինչքա՞ն են թեյամանի և բաժակի տարողությունները։

լուծում․
1) (1300 – 500) : 4 = 200
2) 200 + 500 = 700

պատ․
թեյաման = 700 գ
բաժակ = 200 գ

ՏՆԱՅԻՆ․

1054․ Տասնորդական կոտորակում ստորակետից հետո գրված է երեք
թվանշան։ Ո՞րն է այն ամենափոքր կարգային միավորը, որով
պետք է բազմապատկել այդ կոտորակը, որպեսզի ստացվի
ամբողջ թիվ։

1000:

1056․ 100 կգ կոնֆետի համար վճարել են 72,5 հազար դրամ: Ի՞նչ արժե
այդ կոնֆետի 1 կիլոգրամը:

լուծում․
1) 72,5 : 100 = 0,725

պատ․ 0,725 հազար դրամ

1060-ա,գ,ե․ Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների
նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն.

ա) 5 ∗ 2 = 49 ∗ 7

5 + 2 = 49 : 7

գ) 6 ∗ 7 = 24 ∗ 11

6 + 7 = 24 – 11

ե) 18 ∗ 10 = 2 ∗ 4

18 – 10 = 2 * 4