«Կարմիր փուչիկ» ֆիլմը մի տղայի մասին Է, ով մի կարմիր փուչիկ Է գտնում Է և ընկերանում նրա հետ։ Փուչիկը հետևում Է նրան ամեն տեղ՝ դեպի դպրոց, փողոցում զբոսնելիս և մինչև տուն։ Բոլոր երեխաները ուզում էին վերցնել փուչիկը, բայց փուչիկը միշտ վերադառնում էր տղայի մոտ։ Մի անգամ էլ, երբ մի խումբ տղաներ փորձեցին վերցնել փուչիկը, քարով պայթեցրեցին այն։ Նույնիսկ այդ ժամանակ փուչիկը տղաին մենակ չթողեց։ Ֆիլմի վերջում քաղաքի բոլոր փուչիկները եկան տղայի մոտ ու օդ բարձրացրեցին նրան։
Կարծում եմ, որ այս ֆիլմը իսկական ընկերության մասին է, երբ ընկերները հավատարիմ են մնում իրար մինչև վերջ։