1. Ժամանակը հաշվելու առաջին սարքը արեգակնային ժամացույցն էր։ Հարթ տարածության կենտրոնում ձող էր դրվում, որը ստվեր էր գցում շրջանի վրա գրված թվերին։ Ստվերը տեղաշարժվում էր և դրանով մարդիկ որոշում էին ցերեկվա ժամը։

Արեգակնային ժամացույցները տարածված էին նաև հին Հայաստանում, որտեղ շատ վանքերի վրա կարելի է գտնել դրանցից։ Արեգակնային ժամացույցները ունեն մեկ կարևոր թերություն՝ դրանք չեն աշխատում ամպամած և գիշերային օրերին։

2. Ավազի ժամացույցը ավելի ճշգրիտ էր և կարելի էր օգտագործել ցերեկը և գիշերը: Նրանում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ էր լցվում, և ժամանակը կախված էր շթի բարակությունից և ավազի քանակից։ Ավազի ժամացույցները հասել են մինչև մեր օրերը։

3․ Առաջին մեխանիկական ժամացույցի մասին հիշատակվում է 578 թվականին բյուզանդական մի ձեռագրում։ Դրանք հիմնականում եկեղեցիների և վանքերի համար եին, որպեսզի ճիշտ ժանանակին հետևեին եկեղեցական ծեսերին։ Այդ ժամացույցները դրվում էին եկեղեցիների և աշտարակների վրա։ Առաջին մեխանիկական ժամացույցները ունեին միայն 1 ժամային սլաք։

4. Առաջին գրպանի ժամացույցը ստեղծվել է Գերմանիայի Նյուրեմբերգ քաղաքում 1504 թվականին գերմանացի ժամագործ Պիտեր Հենլայնի կողմից։ Այն շատ ճշգրիտ չէր։

5․ 1657 թվականին Հոլանդացի գիտնական Հյուգենսը ժամացույցին ճոճանակ ավելացրեց։ Ճոճանակը, որը ծայրին բեռ ունեցող երկար մի ձող էր, համաչափ ճոճվում էր և յուրաքանչյուր տատանում կատարում միևնույն ժամանակահատվածում։ Այժմ ճոճանակավոր ճշգրիտ ժամացույցները օրվա ընթացքում առաջ կամ հետ են ընկնում ոչ ավելի, քան մեկ վայրկյանով։

6. Առաջին քվարցային՝ բարձր ճշգրտության ժամացույցը ստեղծել է կանադացի ինժեներ Ուորեն Մարիսոնը։ Այն հիմնված է էլեկտրական շղթայում քվարցի բյուրեղի կանոնավոր թրթռումների վրա: Քվարցային ժամացույցներում դեռևս սլաքներ են օգտագործում։ Մեխանիկական և քվարցային ժամացույցների տարբերությունը կարելի է տեսնել վայրկյանի սլաքի շարժումից՝ եթե անընդհատ է շարժվում, ուրեմն մեխանիկական է, եթե ընդհատվող, ապա քվարցային է։
7. Առաջին թվային ժամացույցը ստեղծվել է ԱՄՆ-ում 1956 թվականին, այդ առաջին ժամացույցներում թվերը ոչ թե գրվում էին էկրանին, այլ պտտվում էին շրջանակի վրա։ Այժմ ժամերը էլեկտրոնային ձևով գրվում են էկրանի վրա։

———————————
Հղումներ.
“Ինչ է․ Ով է” հանրագիտարան, 2-րդ հատոր
Փաստ 1․ Ինֆորմացիա
Փաստ 1․ Նկար
Փաստ 1․ Նկար