Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել.

2․ դուրս գրել անծանոթ բառերը և բացատրել։

զրնգալ – զանգի կարճ, հնչեղ ձայն հանել
կուսական – բնական վիճակում գտնվող
զուր – առդյունք չտվող
զիլ – բարձր ու սուր
պատրանք – անիրական երազանք

3․ գրիր  պատրանք, մութ, քաջ և կուսական բարերի հոմանիշները

պատրանք – խաբկանք, խաբերություն
մութ – մթին, խավար
քաջ – քաջարի, խիզախ, համարձակ, արի
կուսական – մաքուր, անաղատ

4․Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:

հեղինակը նկարագրում է մի անիրական միբան, պատրանք։