Այս տարի ես Ստոկհոլմի Միջազգայն դպրոցից տեղափոխվել եմ Մխիթար Սեբաստացի Հյուսիսային դպրոց։ Իմ առաջին ամիսը Հյուսիսային դպրոցում շատ հետաքրքիր անցավ։
Ես անցել եմ մի քանի առարկաներ դպրոցում․ մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և այլն։
Ես հունվարին ընդգրկված էի «Էկո զինվորներ» նախագծային խմբում։ Մենք «Էկո զինվորներս» մաքրել ենք դպրոցի շրջակայքը աղբից, դասավորել ենք ըստ տեսակների աղբը, և բերել ենք աղբի մշակման գործարան։ Այցելել ենք նաև գինե գործարան և գազանանոց։
Դիջիտեք ստուգատեսին ներկայացրել եմ իմ պատրաստած տեսանյութը Գալապագոս կղզու հսկա կրիաների մասին։
Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար փորձ եմ կատարել սև պղպեղով, ջրով և օճառով։
Մարզական ստուգատեսի համար այցելել ենք սահադաշտ երկու անգամ։