Իմ ուսումնական գարունը

Ամեն երեկո քնելուց առաջ ես գիրք եմ կարդում։ Արձակուրդի նախորդ շաբաթվա չորեքշաբթի երեկոյան գիրքը պատահմամբ մտավ աչքս և վնասեց այն։ Սկզբում ինձ թվում էր, որ շուտ կանցնի, սակայն բժիշկն ասաց 1 շաբաթ պետք է բուժում ստանամ։ Ես 3 օր աչքերս չէի կարողանում բացել և ամբողջ օրը պառկած էի։ Մայրիկս էր ինձ կերակրում, ինձ համար գիրք կարդում և իմ ձեռքը բռնում որ ես տեղից տեղ շարժվեմ։ Երբ աչքս վնասվեց, ես զայրացած ասեցի, որ այլևս գիրք չեմ կարդալու։ Բայց երբ աչքս բուժվեց, ես ավարտեցի այն գիրքը, որ իմ աչքը վնասել էր՝ Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» անգլերեն լեզվով։ Շատ հետաքրքիր գիրք էր։

Հետո ես թարգմանեցի ընկեր Հայկուհու ուղարկած հոդվածը անգլերենից հայերեն, մասնակցեցի ընկեր Հայկուհու կազմակերպած հանդիպմանը, որտեղ նա խոսում էր շրջակա միջավայրը մաքրելու մասին։ Լավ ժամանակ անցկացրեցի իմ քույրերի և եղբոր հետ, և արձակուրդի վերջին օրը մենք ընտանիքով դուրս եկանք զբոսնելու, շատ հաճելի օր անցկացրեցինք և իմ համար ամենահաճելին՝ սուշի կերանք։