Մայրենի․ 6 փաստ Հովհաննես Թումանյանի մասին

1․ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ․ փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։

Դսեղ գյուղը

2․ Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը «Հոգուս հատորն» էր։ Այն գրել է 12 տարեկանում՝ նվիրելով իր դասընկերուհուն։

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,

Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։

3․ Հովհաննես Թումանյանը հաճախել է իր հորեղբոր Գրիշկա բիձու դպրոցը, բայց քանի որ դպրոցի կրթությունը շատ անկանոն էր, նա դուրս է եկել այդ դպրոցից և գնացել Սահակ վարժապետի դպրոց։ Սրանից հետո դպրոցը հաճախ է փոխել։

4․ Հովհաննես Թումանյանի 4 որդիներն էլ զոհվել են երիտասարդ տարիքում։ Մեկը զինվոր է եղել և զոհվել Հայ-Թուրքական պատերազմի ժամանակ 1918 թվականին։ Մյուս 3 որդիները զոհվել են Ստալինյան բռնությունների ժամանակ։

5․ Հովհաննես Թումանյանը ամենաշատ տպագրված և թարգմանված Հայ հեղինակն է։

6․ Հովհաննես Թումանյանի վերջին բանաստեղծությունը «Վերջին խոսք»-ն էր։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։

Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։

Գնա՛, հանգիր այն դաշտերում,

Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով։

Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ

Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն։

Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՛վ քուրդերի լուծը տանել,

Ե՛վ քեզ օրհնել, փառաբանել։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով։

———————————————————————————————

Վիքիպեդիա
blognews.am