Աշխարհագրություն․ Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը տնտեսության ամենակարևոր ոլորտներից է։ Այն կենտրոնացված է բուսական և կենդանական ռեսուրսների արտադրության և վաճառքի վրա։ Այն ունի շատ ոլորտ, բայց մենք խոսելու ենք երկու ամենակարևոր ոլորտների մասին՝ անասնապահությունը և բուսաբուծությունը։

Գյուղատնտեսությունը բոլոր երկրների համար շատ կարևոր է, որովհետև այն ապահովում է ռեսուրսներ, որոնք հարկավոր են մարդու կյանքի և սնվելու համար։ Ամեն երկիր ունի իր գյուղատնտեսության մասնագիտացումը, օրինակ ֆրանսիայում՝ գինեգործությունը և կաթնարդյունաբերությունը։ Հայաստանում դա բուսաբուծությունն է և այգեգործությունը, Հոլանդիայում՝ անասնապահությունը և ծաղկեբուծությունը։

Անասնապահություն

Անասնապահությունը գյուղատնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկն է։ Այն հիմնված է կենդանիների (կովեր, հավեր, ոչխարներ, խոզեր և այլն) պահելու և վաճառքի վրա, ինչպես նաև կենդանիների արտադրանքների՝ մսի, ձվի, կաթի, կաշվի, բրդի և ապրանքների վաճառքի շուրջ։ Անասնապահության ոլորտներից են կաթնարդյունաբերությունը, մսի արդյունաբերությունը, մեղվապահությունը, բրդի և կաշվի արտադրությունը և այլն։

Բուսաբուծություն

Բուսաբուծությունը գյուղատնտեսության այն ոլորտն է, որը զբաղվում է բույսերի և ծառերի մշակմամբ։ Բուսաբուծության մեջ լինում է մրգերի, բանջարեղենների, սերմերի, ծիլերի, սնկերի, ջրիմուռների, խոտի, և ծառերի մշակումը և վաճառքը։ Մարդիկ և կենդանիները բույսերը օգտագործում են որպես սնունդ (ուտելիք և թթվածնի աղբյուր)։ Բուսաբուծության ոլորտները բաղկացած են այգեգործությունից, բանջարաբուծությունից, անտառաբուծությունից, ծաղկաբուծությունից և այլն։

Հեղինակներ՝ Դավիթ Ապիտոնյան, Յուրա Սահակյան, Արամ Կարապետյան, Մաքսիմ Սահրադյան