1. Ո՞ր մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս։
Մարմնի իմպուլսը այն ֆիզիկական մեծությունն է, որը հաշվում ենք մարմնի զանգվածի և արագության արտադրյալով։
2. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։
Մարմնի իմպուլսը որոշվում է p = mv բանաձևով։
3. Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում։
Մարմնի իմպուլսը ՄՀ-ում չափվում է կգ * մ/վ բանաձևով։
4. Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե՞ սկալյար։
Իմպուլսը վեկտորական մեծություն է, իսկ իմպուլսի վեկտորը և արագության վեկտորը նույնն են։
5. Ի՞նչն են անվանում համակարգի իմպուլս։
Համակարգի իմպուլսը համակարգի բոլոր մարմինների իմպուլսի գումարն է։
6. Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ։
Մարմնի համակարգը փակ է լինում, եթե համակարգի մարմինները արտաքին մարմինների հետ չեն փոխազդում, կամ արտաքին մարմինների հետ փոխազդուցությունը այնքան փոքր է, որ կարող է անտեսել։
7. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը։
Փակ համակարգի իմպուլսը միշտ նույնն է մնում, անկախ այդ համակարգի մարմինների փոխազդեցությունից։
8. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ։
Ռեակտիվ շարժումը այն շարժումն է, որը առաջանում է, երբ մարմնից մի մասը անջատվում է որոշակի արագությամբ, որի հետևանքով մարմնի մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղությունով արագություն։
9. Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը։
Հրթիրը ունի երկու հիմնական մաս՝ պատյանը և վառելանյութը։ Պինդ վառելանյութ3երով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ, իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում՝ կերոսին կամ հեղուկ ջրածին։ Հրթիրի պատյանն ելքի փողակ ունի, որը ունի մեկ կամ մի քանի անցք, որոնցից շատ մեծ՝ մինչև 4 կմ/վ արագությամբ դուրս են նետվում այրման արգասիքները՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը։