1․ Ինչպե՞ս են որոշում առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժման արագությունը։
v = at
2․ Ո՞րն է հավասարաչափ շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի երկրաչափական իմաստը։
Ուղղանկյուն եռանկյան մակերեսի, որում էջերը v-ն և t-ն են։
3․ Բացատրել՝ ինչպե՞ս կարելի է հավասարաչափ արագացող շարժման արագության գրաֆիկի միջոցով որոշել մարմնի անցած ճանապարհը։
s = vմիջինt
4․ Գրել առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժում կատարող մարմնի անցած ճանապարհի բանաձևը։
s = at2/2
5․ Որ շարժումն են անվանում ազատ անկում։
Ազատ անկումը մարմնի այն անկումն է, որը լինում է երբ մարմինը վակուումում է և մարմինը միայն Երկրի ձգողությամբ ազդեցությամբ է ընկնում։
6. Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը:
s = gt2/2
Ըստ Գալիլեյի օրենքը, ազատ անկումը հավասարաչափ արագացող շարժում։ Հավասարաչափ արագացող շարժման դեպքում, v = at և s = vt/2, որի հետևանքով s = at2/2: Ազատ անկման դեպքում մարմնի վրա միայն ազգում է Երկրի ձգողությունը, որը նշանակում է, որ a = g: Ապա ազատ անկման ժամանակ, s = gt2/2։
7. Ձևակերպել Գալիլեյի օրենքը:
Գալիլեյի օրենքը պնդում է, որ օդի բացակայությամբ, մարմնի անկումը միշտ հավասարաչափ արագացող շարժում է։
8. Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Շրջանագծային հավասարաչափ շարժումը այն շարժումն է, որի հետաձիգը շրջանագիծ է։
9. Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում արագության ուղղությունը նույնն է հետագծի ծանկացած կետից տարած շոշափողին։
10. Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերությունը այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։ Պտտման պարբերությունը նշանակվում է T տառով։
11. Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախությունը միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Պտտման պարբերությունը նշանակվում է n տառով։ Պտտման հաճախության չափման միավորը N/t-ն է, որում N-ը t ժամանակամիջոցում կատարած պտույտներն է։
12. Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
n = 1/T, T = 1/n
13. Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:
Պտտման պարբերությունով՝ v = 2πR/T:
Քանի որ T = 1/n, պտտման հաճախությունով՝ v = 2πRn: