1․ Որոշիր, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները:
Փողից, ձեռքով, փշին, սրտում, աչքի:
Փողից – բացառական
Ձեռքով – գործիական
Փշին – տրական
Սրտում – ներգոյական
Աչքի – սեռական
2․ Որոշիր՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից (բացառական) հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից (բացառական) հեռու բլրի (սեռական) վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին (տրական) տղան փայտով (գործիական) ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի (սեռական) մեջ:
Երկնքի (սեռական) կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, (հայցական) որոնք ավետում էին պայծառ օր:
3․ Հոլովիր հետևյալ բառերը՝ քար, մարդ, քույր, օր, մայր, աշուն, գլուխ, բնություն:
ուղղական | սեռական | տրական | հայցական | բացառական | գործիական | ներգոյական | |
քար | քար | քարի | քարի(ն) | քարը | քարից | քարով | քարում |
մարդ | մարդ | մարդու | մարդու(ն) | մարդուն | մարդուց | մարդով | մարդու մեջ |
քույր | քույր(ը) | քրոջ | քրոջ(ը) | քույր(ը) | քրոջից | քրոջով | քրոջ մեջ |
օր | օր(ը) | օրվա | օրվա(ն) | օր(ը) | օրվանից | օրով | օրվա մեջ |
մայր | մայր | մոր | մոր(ը) | մորը | մորից | մորով | մոր մեջ |
աշուն | աշուն | աշնան | աշնան(ը) | աշունը | աշնանից | աշնանով | աշնան մեջ |
գլուխ | գլուխ | գլխի | գլխի(ն) | գլուխը | գլխից | գլխով | գլխում |
բնություն | բնություն | բնության | բնության(ը) | բնությունը | բնությունից | բնությամբ | բնության մեջ |
4․Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպիտով սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ հաճախորդին ողջունելուց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
* Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:
Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականի Սպիտակ տանը մի ընդունելության ժամանակ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:
5․ Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերից (ջրեր)՝ ալիքների (ալիք) կապտականաչավուն լուսարձակման (լուսարձակում) տեսքով(տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի (բույսեր), այնպես էլ կենդանիների (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայի (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ (արտադրություն):