Աշխարհագրություն․ Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրությունը ստեղծված է տարբեր ապրանքներից արտադրելու վրա, իսկ ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, և որսորդությունը օգտվում են բնության բարիքներից։

Նյութական արտադրություն ստեղծվել է մոտ մի 3000 տարի առաջ, իսկ ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, և որսորդությունը եղել են նեանդերթալացիների ժամանակներից։

2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը տալիս է փայտանյութ, սղոցանյութ, նաև պտուղներ, հատապտուղներ, սերմեր, վայրի մեղր դեղաբույսեր և տեխնիկական բույսեր և այլն։ Նաև հնարավորեցնում է դեղնաբույսերի և տեխիկական բույսերի մթերումը, գազանների և թրչունների որսը և այլն։

Փայտանյութը և սղոցանյութը օգտագործվում են թղթի արդյունաբերության, կահույքագործության և թեթև արդյունաբերության համար։ Պտուղները, հատապտուղները, վայրի մեղրները, և գազանների ու թռչունների միսը օգտագործվում են սննդարդյունաբերության համար։ Սերմերը օգտագործվում են բուսաբուծության համար։ Դեղնաբույսերը և տեխնիկական բույսերը օգտագործվում են դեղնագործության և քիմիական արդյունաբերության համար։

3. Ի՞նչ հետևանքներ են թողնում ձկնորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձկնորսությունը խիստ կրճատում է ձկների քանակը օվկիանոսում, ծովերում և լճերում, նույնիսկ հանգեցնում է ձկների որոշ տեսակների անհետացման։

Անտառային տնտեսությունը կարող է կրճատել անտառի քանակը, բույսերի ու ծառերի տեսակները, խախտել բնական հավասարակշռությունը։

Որսորդությունը նույնպես կրճատում է կենդանիների և թռչյունների քանակը, իսկ որոշ տեսակներ լայնածավալ որսոդրության պատճառով կանգնած են ոչնչացման եզրին՝ օրինակ ռնգեղջյուրները, փղերը, վագրերը և այլն։

4. Նշել երկրներ, որտեղ տվյալ ճյուղերի զարգացումը համարվում է առաջնային։

Ձկնորսություն՝ Չինաստանը, Պերուն, Չիլին, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան:
Անտառային տնտեսություն՝ Ռուսաստան, Բրազիլիա, ֆինլանդիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա,
Որսորդություն՝ Ռուսաստան, Կանադա, Շվեդիա, Ավստրալիա

Հայոց լեզու․ Գոյականի ճանաչում

1․ Բարի բառը գոյական չէ։
2․ Սենյակ, Ի՞նչ
3․ Հոտառություն
4․ Հեղեղ, հող, բանալի, մահճակալ։
5․ Լճակ բառը գոյական է, ցույց է տալիս՝ իր։
6․ ծղոտե, հսկայական։ Երկուսը գոյական չեն։
7․ Անցնում էր ոսկե ամառը, անցնում էր ունայն ինձ համար: Ինձ պատմել են, որ այնտեղ էլ ոչ մի անիվ չի պտտվում:
8․ միտք, իշխան, գիրք։
9․ Նա վեր կացավ և մոտեցավ անծանոթ մարդուն:
10․ Ընկերները, բարձունքից, դաշտը, բլրաշարքը, մառախուղը, լույսերը:

Գրականություն․ Փաստեր Հեծանիվների մասին

1․ Առաջին հեծանիվը ստեղծվել էր 1817 թվականին գերմանացի Կարլ ֆոն Դրեյսի (Karl von Drais) կողմից, և գերմաներեն կոչվում էր Laufmaschine-ը (“արագավազ”)։ Այդ հեծանիվը ոտնակներ չուներ, և քշողն իր ոտքերով հրում էր այն առաջ։

Դրեիսի Laufmaschine-ի կրկնօրինակը

2. 1923 թ․ Բաստեր Քիթոնը նկարահանում էր «Մեր հյուրընկալությունը» (Our Hospitality) կինոնկարը, որը տեղի էր ունենում 1830թ․ կողմերը։ Կինոնկարի համար Laufmaschine էր հարկավոր, սակայն քանի որ դրանից այլևս չէին վաճառում, նրանք նկարների միջոցով կրկնօրինակ ստեղծեցին։

Բաստեր Քիթոնը «Մեր հյուրընկալությունը» կինոնկարում

3. Առաջին ոտնակով հեծանիվը՝ «Tretkurbelfahrrad»-ը ստեղծվեց 1853 թ․ գերմանացի Ֆիլիպ Մորից Ֆիշերի (Phillip Moritz Fischer) կողմից։

4. Առաջին հեծանիվը, որը մեծ առջևի անիվ ուներ և փոքր հետևի անիվ, ստեղծվել է 1872 թ․ անգլիացի Ջեյմս Ստարլիի (James Starley) կողմից։

5․ Մրցույթների ժամանակ հեծանվորդները կարողանում են զարգացնել 100 կմ/ժ-ից ավելի արագություն։

Ջաննի Ռոդարի․ “Ծեր մորաքույր Ադան”

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Մորաքույր Ադան գիտեր, ինչ էր իրեն պետք կյանքից, և գիտեր կիսվել իր ունեցածով։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Երկու կանայք միայն օգուտ էին ակնկալում կյանքից, և դրա համար ոչ ոքի ոչինչ չէին տալիս առանց օգուտի։

Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Ոչ, մորաքույր Ադան շատ նորմալ ու լավ անձնավորություն էր։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Ո՞ր տեսակետն ես դու պաշտպանում, ինչու՞:

Ադան տալիս է առանց սպասելու, և դրա համար գուցե նրան չէին գնահատում իր զավակները, բայց սիրում էին ծտերը։ Իսկ երկու կանանց ոչ զավակներն էին սիրում, ոչ ծտերը։

Աղայանի դպրոցը մեր դպրոցի հետ համեմատված

Նմանություններ

1․ Թե Աղայանի դպրոցներում (Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին, նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), թե Սեբաստացի կրթահամալիրում կան այգիներ և հողամասեր, ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում են (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ։ Նույնը և զանազան արհեստների ուսուցման հարցում։

2․ Երկու դպրոցներում էլ, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում են կուրորեն ընդօրինակելը, ամեն ինչ հարմարեցնելով մեր ազգի առանձնահատկություններին։

3․ Երկու դպրոցում էլ բարոյական և գեղագիտական ձևով են դաստիարակում, և ծեծը արգելված է։

4․ Երկու դպրոցում էլ ուզում են զարգացնել ուժեղ և խելացի քաղաքացիներ։

5․ Երկու դպրոցներն էլ ունեն իրենց մշակած մայրենի լեզվի ւսուցման մեթոդիկան, իրենց դաագրքերը։

6,․ Երկու դպրոցներում էլ մեծ տեղ են տալիս խաղերին, զբոսանքներին, արշավներին։

Տարբերություններ

1․ Աղայանի դպրոցում առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ էին անում, Սեբաստացի կրթահամալիրում՝ առավոտյան պարեր։

Պատմություն․ Խաչակրաց արշավանքներ

1095թ. ուշ աշնանը Հռոմի պապ Ուրբանոս II-ը կոչ արեց ազատագրել Հիսուս Քրիստոսի գերեզմանը և գրավել Երուսաղեմը անհավատ մուսուլմաններից։  

Նրա կոչին արձագանքեցին հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խաչեր սկսեցին կրել իրենց հագուստներին և կոչվեցին «խաչակիրներ»։ Այսպես սկսվեցին խաչակրաց արշավանքները։ 

Քրիստոնեական սրբավայրերն ազատագրելուն հռչակված նպատակից բացի, արշավանքների առաջնորդներն ու մասնակիցներն ունեին նաև այլ նպատակներ։  

Կաթոլիկ եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, ցանկանում էր Արևելքի քրիստոնյաներին իր ազդեցությանը ենթարկել։ Բյուզանդիան փորձում էր պաշտպանության ստանալ թյուրք-սելջուկների արշավանքներից, որոնք 1070–80-ական թվականներին նվաճել էին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները՝ լուրջ վտանգ դառնալով Կոստանդնուպոլսի համար։ Սնանկացած ավատատեր-ասպետները ցանկանում էին տրանալ մերձավորարևելյան հարուստ երկրների հարստությանը։ Արշավանքները ֆինանսավորող իտալական քաղաքները(մասնավորապես՝ Վենետիկն ու Ջենովան) ձգտում էին իրենց ձեռքը վերցնել Արևելքի հետառևտուրը և դուրս մղել մյուսներին՝ հույներին, հայերին, արաբներին և այլն: 

1096թ. սկսվեց առաջին խաչակրաց արշավանքը, շուրջ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրների մասնակցությամբ։ Նրանց տեղում օգնում էին նաև Կիլիկիայի հայերը։ 

1098թ. խաչակիրները գրավեցին Եդեսիան և ստեղծեցին խաչակրաց առաջին պետությունը Արևելքում Եդեսիայի կոմսությունը: Նույն թվականին գրավելով Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը: 1099թ. խաչակիրները տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնադրած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը: 1099թ., գրավելով Տրիպոլին, խաչակիրներն ստեղծեցին իրենց չորրորդ իշխանությունը: Անտիոքի իշխանությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները կախման մեջ էին  Երուսաղեմի թագավորից:   

1187 թ. Եգիպտոսի Սալահ ադ Դին սուլթանը, իշխանության գալով, սկսեց պայքար և, պարտության մատնելով տեղի խաչակիրներին, գրավեց Երուսաղեմը։  

Սա պատճառ դարձավ խաչակրաց երրորդ արշավանքի, որը սկսվեց 1189թ.։ Այն առաջնորդում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան (1190 թ-ի հունիսին խեղդվեց Կիլիկիայի Սելևկիա գետում), Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը: Նրանց հաջողվեց գրավել Ակրա քաղաքը և Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը. կանխվեց Եգիպտոսի սուլթանի ծրագրած արշավանքը Կիլիկիա:   

Երեք արքաների արշավանքից և ոչ բավարար հաջողությունից հետո խաչակրաց շարժումը սկսեց անկում ապրել։ Հաջորդ հինգ արշավանքները ունեին բացահայտ նվաճողական բնույթ։ 1280-1290-ական թվականներին մուսուլմանները գրավեցին խաչակիրների արևելյան բոլոր տիրույթները:  

Խաչակրաց արշավանքները նաև դրական հետևանքներ ունեցան՝ Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին, զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը:  

Հանրահաշիվ 04․04․22

357-ա,գ․

ա) Երեք դպրոցներում միասին կա 3230 աշակերտ։ Երկրորդ դպրոցի աշակերտների թիվը 420-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից, իսկ երրորդ դպրոցի աշակերտների թիվը 350-ով ավելի է առաջին դպրոցի աշակերտների թվից։ Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր դպրոցում։

Լուծում․
Առաջին դպրոցի աշակերտների թիվ – x
Երկրորդ դպրոցի աշակերտների թիվ – x + 420
Երրորդ դպրոցի աշակերտների թիվ –  x + 350

x + x + 420 + x + 350 = 3230
3x + 420 + 350 = 3230
3x = 3230 — 420 — 350 = 2460
x = 2460 : 3 = 820
x = 820
x + 420 = 820 + 420 = 1240
x + 350 = 820 + 350 = 1170

Ստուգում․
820 + 1240 + 1170 = 3230

Պատ․ Առաջին դպրոցում կա 820 աշակերտ, երկրորդում՝ 1240, իսկ երրորդում՝ 1170։

գ) Եռանկյան պարագիծը 70 սմ է։ Որոշեք եռանկյան կողմերը, եթե նրա առաջին կողմը երեք անգամ մեծ է երկորդից և 7 սմ-ով մեծ է երրորդից։

Լուծում․
Առաջին կողմի երկարություն – 3x
Երկրորդ կողմի երկարություն – x
Երրորդ կողմի երկարություն – 3x — 7

x + 3x — 7 + 3x = 70
7x — 7 = 70
7x = 77
x = 77 : 7 = 11
x = 11
3x = 3 * 11 = 33
3x — 7 = 3 * 11 — 7 = 33 — 7 = 26

Ստուգում․
11 + 33 + 26 = 70

Պատ․ Առաջին կողմը 33 սմ է, երկրորդը՝ 11, իսկ երրորդը 26։

359․ 1000 դրամը պետք է մանրել 20 դրամ և 50 դրամ մետաղադրամներով այնպես, որ բոլոր մետաղադրամների թիվը լինի 26 հատ։ Քանի՞ 20 դրամանոց մետաղադրամ պետք է լինի։

Լուծում․
20 դրամանոց մետաղադրամների քանակ – x
50 դրամանոց մետաղադրամների քանակ – 26 — x

20x + 50(26 — x) = 1000
20x + 1300 — 50x = 1000
1300 – 30x = 1000
30x = 1300 — 1000 = 300
x = 300 : 30 = 10
26 — x = 26 — 10 = 16

պատ․ Կա 10 20 դրամանոց մետաղադրամ, և 16 50 դրամանոց մետաղադրամ։

362-ա․ Ուղղանկյան պարագիծը 20 սմ է։ Գտեք նրա երկարությունը և լայնությունը, եթե երկարությունը 8 սմ-ով մեծ է լայնությունից։

Լուծում․
Երկարություն = x + 8
Լայնություն = x

x + x + 8 = 20
2x + 8 = 20
2x = 20 – 8 = 12
x = 12 : 2 = 6
x = 6
x + 8 = 6 + 8 = 14

Պատ․ Երկարությունը 14 սմ է, իսկ լայնությունը 6 սմ է։

363-ա,գ․

ա) Երկու հաջորդական զույգ թվերի գումարը 38 է։ Գտեք այդ թվերը։

Լուծում․
38 : 2 = 19
19 — 1 = 18
19 + 1 = 20

Պատ․ 18 և 20

գ) Երկու հաջորդական կենտ թվերի գումարը 24 է։ Գտեք այդ թվերը։

Լուծում․
24 : 2 = 12
12 — 1 = 11
12 + 1 = 13

Պատ․ 11 և 13

ՏՆԱՅԻՆ․

356․ Գտեք երկու թվեր, որոնցից մեկը մեծ է մյուսից 12-ով, և նրանց գումարը 86 է։

Լուծում․
փոքր թիվ = x
մեծ թիվ = x + 12

x + x + 12 = 86
2x + 12 = 86
2x = 86 – 12 = 74
x = 74 : 2 = 37
x = 37
x + 12 = 37 + 12 = 49

Պատ․ 37 և 49

357-բ,դ․

բ) Երեք գրադարաներում միասին կա 276 գիրք։ Քանի՞ գիրք կա յուրաքանչյուր գրադարակում, եթե երկրորդում 16-ով ավելի գիրք կան, քան առաջինում, իսկ երրորդում երկու անգամ ավելի գիրք կա, քան առաջինում։

Լուծում․
Առաջին գրադարակի գրքի քանակ = x
Երկրորդ գրադարակի գրքի քանակ = x + 16
Երրորդ գրադարակի գրքի քանակ = 2x

x + x + 16 + 2x = 276
4x + 16 = 276
4x = 276 – 16 = 260
x = 260 : 4 = 65
x = 65
x + 16 = 65 + 16 = 81
2x = 2 * 65 = 130

Պատ․ Առաջին գրադարակում կա 65 գիրք, երկրորդում՝ 81, իսկ երրորդում՝ 130։

դ) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում է 2400 մարդ։ Առաջին արտադրամասում երկու անգամ ավելի բանվոր կա, քան երկրորդում, իսկ երրորդում՝ 200-ով փոքր, քան երկրորդում։ Քանի՞ բանվոր կա յուրաքանչյուր արտադրամասում։

Լուծում․
Առաջին արտադրամասի բանվորների քանակ = 2x
Առաջին արտադրամասի բանվորների քանակ = x
Առաջին արտադրամասի բանվորների քանակ = x — 200

2x + x + x — 200 = 2400
4x – 200 = 2400
4x = 2400 + 200 = 2600
x = 2600 : 4 = 650
x = 650
2x = 2 * 650 = 1300
x – 200 = 650 – 200 = 450

Ստուգում․
1300 + 650 + 450 = 2400

Պատ․ Առաջին արտադրամասում կա 1300 բանվոր, երկրորդում՝ 650, իսկ երրորդում 450:

360․ Երկու նավահանգիստների միջև եղած հեռավորությունը հոսանքի ուղղությամբ ջերմանավն անցնում է 3 ժամում, իսկ հոսանքին հակառակ ուղղությամբ՝ 5 ժամում։ Գետի հոսանքի արագությունը արագությունը 5 կմ/ժ է։ Որքա՞ն է ջերմանավի արագությունը կանգնած ջրում։

Լուծում․
Ջերմանավի արագություն (կմ/ժ) = x

5(x — 5) = 3(x + 5)
5x — 25 = 3x + 15
5x — 3x = 25 + 15
2x = 40
x = 40 : 2 = 20
x = 20

Պատ․ Ջերմանավի արագությունը 20 կմ/ժ է։

Բոնուս․
Նավահանգիստների միջև հեռավորություն = 3x + 15 = 3 * 20 + 15 = 60 + 15 = 75
Նավահանգիստների միջև եղած հեռավորությունը 75 կմ է։

362-բ․ Ուղղանկյան պարագիծը 20 սմ է։ Երկարությունը հինգ անգամ մեծ է լայնությունից։ Գտեք այդ ուղղանկյան երկարությունը և լայնությունը։

Լուծում․
Երկարություն = 5x
Լայնություն = x

x + x + 5x + 5x = 20
12x = 20
x = 20 : 12
x = 5/3
5x = 5 * 5/3 = 25/3

Ստուգում․
25/3 + 25/3 + 5/3 + 5/3 = 60/3 = 20

Պատ․ Երկարությունը 25/3 սմ է, իսկ լայնությունը 5/3 սմ է։

Հանրահաշիվ․ Մարտի ֆլեշմոբ

1. Մտքումս մի թիվ եմ պահել, Եթե այդ թվին ավելացնեմ նրա կրկնապատիկը, այնուհետև փոքրացնեմ 11-ով, ապա կստանամ 7: Ո՞ր թիվն եմ մտապահել։

Լուծում․
մտապահած թիվ = x

x + 2x – 11 = 7
3x – 11 = 7
3x = 18
x = 18 : 6 = 3

Պատ․ Մտապահած թիվը 3 է։

2. Ինչպե՞ս կփոխվի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 3-ով, իսկ մյուսը փոքրացնենք 6-ով։

x + 3 – 6 = x – 3

3. Գտնելով օրինաչափությունը, լրացրո՛ւ դատարկ վանդակը։

50

4. 3 որմնադիր 3 մետր պատը շարում են 3 ժամում։ Քանի՞ որմնադիր կարող է 7 ժամում 7 մետր պատ շարել։

Լուծում․
1 որմնադիրը 3 մետր պատը կշարի 9 ժանում։
1 որմնադիրը 1 մետր պատը կշարի 3 ժամում։
1 որմնադիրը ամեն ժամ 1/3 մետր է շարում։
7 * 1/3 = 7/3
7 : 7/3 = 3

Պատ․ 7 ժամում 7 մետր պատը շարելու համար հարկավոր է 3 որմնադիր։

5. Տրված CD հատվածի վրա N և M կետերն նշված են այնպես, որ CD=13սմ, ND=10սմ, CM=7սմ։ Գտի՛ր NM հատվածի երկարությունը։

Լուծում․
13 – 10 = 3
13 – 7 = 6
13 – 6 – 3 = 4

Պատ․ NM = 4 սմ

6. 3, 4, 5, 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկական անգամ օգտագործելով՝ կազմիր 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ քառանիշ թիվը։

5436

7. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 48 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

Լուծում․
48 : 3 = 16
16 – 2 = 14
16 + 2 = 18

Պատ․ ամենամեծ թիվը 18-ն է։

8. 2 վարդն ու 1 մեխակն արժեն 250 դրամ, իսկ 3 վարդն ու 2 մեխակը՝ 400 դրամ։ Գտի՛ր յուրաքանչյուր ծաղիկի արժեքը։

Լուծում․
Վարդի գին = x
մեխակի գին = y

2x + y = 250
3x + 2y = 400
x + y = 150
250 – 100 = 2x + y – x + y = x
x = 100
150 – 100 = 50
y = 50

Պատ․ 1 վարդի գինը 100 դրամ է իսկ 1 մեխակի գինը 50 դրամ է։

9. Ի՞նչ թվանշանով է վերջանում բոլոր երկնիշ զույգ թվերի արտադրյալի և բոլոր երկնիշ կենտ թվերի արտադրյալի գումարը:

5

10. Առաջին խողովակով 1 ժամում ջրավազան է լցվում 24լ ջուր, իսկ երկրորդ խողովակով՝ 42լ։ Երկու խողովակի համատեղ գործելու դեպքում, դատարկ ջրավազանը լցվում է 25 ժամում։ Սկզբում բացեցին միայն երկրորդ խողովակը, 29 ժամ հետո այն փակեցին և բացեցին առաջին խողովակը: Դրանից քանի՞ ժամ հետո լցվեց ամբողջ ջրավազանը:

Լուծում․
24 + 42 = 66
66 * 25 = 1750
29 * 24 = 696
1750 – 696 = 1054
1054 : 42 = ~25-26

պատ․ 26 ժամում կլցվի։

Աշխարհագրություն․ Անասնապահություն

1․ Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Անասնապահության զարգացումը պայմանավորված է կերային բազայով՝ կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով։

2․ Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բուսաբուծությունը խոտակեր կենդանիների համար ուտելիք է ապահովում։ Անասնապահությունից ստացվում է շատ նյութեր (կաթ, միս, ձու, կաշի, բուրդ, փետուր, գոմաղբ և այլն), որոնք օգտագործվում են տնտեսության այլ ճյուղերի մեջ։ Օրինակ՝ կաթը, միսը և ձուն օգտագործում են սննդարդյունաբերության մեջ։ Կաշվից հագուստ և տարբեր իրեր (պայուսակ, աթոռ, և այլն) են պատրաստում, բրդից՝ հագուստներ, գորգեր, գործվածքներ են պատրաստում։ Գոմաղբից ստանում են պարարտանյութ:

3․ Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն երկները, որոնք առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերով՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անասնապահություն, ձիաբուծություն, ձկնորսություն: 

ոչխարաբուծություն – Չինաստան
խոզաբուծություն – Չինաստան
խոշոր եղջերավոր անասնապահություն – Հնդկաստան
ձիաբուծություն – Ա․Մ․Ն․
ձկնորսություն – Չինաստան

Հանրահաշիվ 31․03․21

346․ Երկու հոգի 15000 դրամը պետք է բաժանեն այնպես, որ մեկին մյուսից 4 անգամ շատ հասներ։ Քանի՞ դրամ կհասնի յուրաքանչյուրին։

Լուծում․
4 անգամ քիչ ստացող = x
4 անգամ շատ ստացող = 4x
x + 4x = 15000
5x = 15000
x = 15000 : 5
x = 3000
4x = 3000 * 4 = 12000

պատ․ 3000 դրամ, 12000 դրամ

347-ա․ Կոնֆետի համար վժարել են 3 անգամ ավելի կամ 600 դրամով ավելի, քան թխվածքի համար: Որքա՞ն են վճարել թխվածքի համար։

Լուծում․
թխվածքի գին = x
Կոնֆետի գին = 3x
3x – x = 600
2x = 600
x = 600 : 2
x = 300

պատ․ 300 դրամ

348-բ․ Մայրը 6 անգամ մեծ է որդուց, իսկ որդին 25 տարով փոքր է մորից։ Քանի՞ տարեկան է մայրը։

Լուծում․
Որդու տարիք = x
Մոր տարիք = 6x
6x – x = 25
5x = 25
x = 25 : 5 = 5
x = 5
6x = 5 * 6 = 30

պատ․ Մայրը 30 տարեկանը է։

350․ Ընդհանուր քանակով 10 շուն ու կատու կերակրվեցին 56 պաքսիմատով։ Ամեն շան հասավ 6, իսկ ամեն կատվի՝ 5 պաքսիմատ։ Քանի՞ շուն ու քանի՞ կատու կերակրվեցին։

Լուծում․
շների քանակ = x
կատուների քանակ = 10 – x
56 = 6x + 5(10 – x) = 56
6x + 50 – 5x = 56
6x – 5x + 50 = 56
x + 50 = 56
x = 56 – 50
x = 6
10 – x = 10 – 6 = 4

պատ․ 6 շուն և 4 կատու են կերակրել։

355․

Լուծում․
Աշակերտների քանակ = x
1/2 = 14/28
1/4 = 7/28
1/7 = 4/28
1/2 + 1/4 + 1/7 = 25/28x
3 = 3/28x
x = 3 : 3 * 28 = 1 * 28 = 28

Պատ․ Փիլիսոփան ունի 28 աշակերտ

ՏՆԱՅԻՆ․

347-բ․ Տետրերի համար վճարել են 4 անգամ ավելի, կամ 720 դրամով ավելի, քան քանոնների համար։ Որքա՞ն են վճարել քանոնների համար։

Լուծում
x = 1 քանոնի գին
4x = x + 720
3x = 720
x = 720 : 3 = 240
x = 240
Պատ․ Քանոնների համար վճարել են 240 դրամ։

348-ա․ Հայրը 8 անգամ մեծ է աղջկանից, իսկ աղջիկը 28 տարով փոքր է հորից։ Քանի՞ տարեկան է հայրը։

Լուծում․
Աղջկա տարեկան = x
Հայրի տարեկան = 8x
8x – x = 28
7x = 28
x = 28 : 7 = 4
8x = 8 * 4 = 32

Պատ․ Հայրը 32 տարեկան է։

349․ Արևի տակ տաքանում էին մի քանի կատու։ Նրանք միասին 10 թաթ ավելի ունեին, քան ականջ։ Քանի՞ կատու էին տաքանում արևի տակ։

Լուծում
x = կատուների քանակ
կատուն ունի 4 թաթ և 2 ականջ
4 – 2 = 2
x = 10 : 2 = 5
x = 5
Պատ․ Արևի տակ 5 կատու կա։

352․ Ընդհանուր քանակով 15 եռանկյուն և քառանկյուն միասին ունեն 53 անկյուն։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կար։

Լուծում․
x = եռանկյունների քանակ
3x + 4(15 – x) = 53
3x + 60 – 4x = 53
60 – x = 53
x = 60 – 53
x = 7
քառանկյունների քանակ = 15 – 7 = 8
Պատ․ Կա 7 եռանկյուն և 8 քառանկյուն։

354․

Լուծում․
x = աշակերտների քանակ
x + x + 0,5x + 0,25x + 1 = 100
2,75x = 99
x = 99 : 2,75
x = 36
Պատ․ Ուսուցիչը ունի 36 աշակերտ։