Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:
Մորաքույր Ադան գիտեր, ինչ էր իրեն պետք կյանքից, և գիտեր կիսվել իր ունեցածով։
… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:
Երկու կանայք միայն օգուտ էին ակնկալում կյանքից, և դրա համար ոչ ոքի ոչինչ չէին տալիս առանց օգուտի։
…Ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:
Ոչ, մորաքույր Ադան շատ նորմալ ու լավ անձնավորություն էր։
…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Ո՞ր տեսակետն ես դու պաշտպանում, ինչու՞:
Ադան տալիս է առանց սպասելու, և դրա համար գուցե նրան չէին գնահատում իր զավակները, բայց սիրում էին ծտերը։ Իսկ երկու կանանց ոչ զավակներն էին սիրում, ոչ ծտերը։