Աշխարհագրություն․ Տրանսպորտ և կապ

1․ Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը խիստ կարևոր դեր ունի ժամանակակից տնտեսության մեջ, որովհետև դրանով է պայմանավորված առևտուրը, ապրանքների և հումք նյութերի տեղափոխությունը, մարդկանց տեղափոխությունը, զբոսաշրջությունը և բազմաթիվ այլ ճյուղեր։

Տրանսպորտի միջոցով են իրականացվում ներպետական և միջպետական փոխադրումները, որոնք ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման և տեղաբաշխման նախադրյալներից են:

Ժամանակակից տրանսպորտի ուղղություններն են՝ ցամաքային, ջրային, օդային։ Ցամաքային տրանսպորտի տեսակներ են՝ երկաթուղայինը, ավտոմոբիլայինը, խողովակաշարայինը, էլեկտրոնայինը։

Ամենակարևոր ուղղությունը մնում է ծովային տրանսպորտը, որով իրականացվում է միջազգային բեռնափոխադրումների 4/5-ը։ Ժամանակակից աշխարհում շատ արագ են զարգանում նաև ավտոմոբիլային, էլեկտրոնային, և օդային տրանսպորտները։

2․ Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն․

Բեռնաշրջանառությունը բեռների կշիռն է բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով։ Այն չափում են տոննա/կմ-ով։

Ուղևորաշրջանառությունը ուղևորների թիվն է բազմապատկած փոխադրման հեռավորությունով։ Այն չափվում է ուղևոր/կմ-ով։

3․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Հայկական Հանրապետության համար, ավելի կարևոր են ցամաքային և օդային տրանսպորտի տեսակները, որովհետև Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է։

Ամենակարևոր տրանսպորտի միջոցը ավտոմոբիլային տրանսպորտն է։ Երկրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը երկաթուղային տրանսպորտն է։ Դա այդպես է, որովհետև մեր երկիրը Վրաստանի հետ կապված է երկու ավտոմոբիլային կճանապարհով և մեկ երկաթուղով, իսկ Իրանի հետ միայն մեկ ցամաքային ճանապարհով։

Երրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը օդային տրանսպորտն է։ Օդային տրանսպորտով Հայաստանը կապվում է տարբեր տարածաշրջանների հետ (հարավ-արևելյան Եվրոպա, Եվրասիական տարածք, հարավ-արևմտյան Ասիա և Մերձավոր Արևելք)