Մայրենի

1. Գտի՛ր թաքնված բառերը՝  սեեչղատայբնու, ճեայբմենփյուրայբ, լյունեչռա  :

սեղան, ճամփա, լեռ

Երկու նմանատիպ գլուխկոտրուկ էլ դո՛ւ հորինիր:

կենեչսե (կես), այբթոոռա (աթոռ), դաայբրեայբկեն (դարակ)։ (ուզեցի երեք հատ գրել որ սովորեմ անունները)

2. Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր կանաչով գրված բառերը, ապա գրի՛ր այդ բառերի հոմանիշները, իսկ կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան – իջան
շար եկան – շարվեցին
առավոտ – լուսաբաց
բուք անել – բքել
սուգ անել – սգալ
արև – արեգակ
շող կապել – շողալ
քող – ծածկոց
մաղ տալ – մաղել
շաղ տալ – շաղել
քուն – նիրհ
փախ տալ – փախչել
մշուշ – մառախուղ
կախ տալ – կախել
Քամի – հով
ցիր գալ – ցրվել

3.Բանաստեղծությունը արձակի վերածի՛ր (գրավոր պատմի՛ր):

Սև ամպերը իջան, սարի վրա շարվեցին։ Լույսը բացվեց։

Երկինքը գոռաց, սկսվեց բուքը։ Հեռվում ամպերը դղրդացին։

Արևը թաքնվեց ամպերի հետևում՝ լեռան լանջին։

Անձրև սկսեց տերևների վրա, թռչունները թռան։

Առուն սկսեց վազել և ձորում մշուշ եղավ։

Ամպերը սարի վրա ցրվեցին, աշնան օրը դանդաղ վեռջանում է։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։