Իմ կարդացած գիրքը

Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ մի քանի գիրք, բայց գրելու եմ «Չիպոլինոյի արկածների» մասին։

Այս գիրքը գրել է Ջաննի Ռոդարին։ Գիրքը պատմում է Չիպոլինոյի մասին։ Ինձ ամենից շատ դուր եկավ Բալուկը։ Բալուկը մի բալ է, որն ապրում էր մի վայրում, որն ուներ մեծ և բարձր պատեր։ Այդ պատերը արգելք էին գյուղացի երեխաների համար, որովհետև սինյոր Մաղադանոսը չէր ուզում, որ Բալուկը գյուղացի երեխաների հետ խաղա կամ շփվի։ Բայց մի օր Չիպոլինոն և Բողկիկը եկան պատի մոտ և ցանկացան խոսել Բալուկի հետ։ Բալուկը սկզբում չէր ուզում նրանց հետ շփվել։ Բայց հետո համաձայնվեց, ու նրանք սկսեցին զրուցել։ Երկար ժամանակ զրուցում էին իրար հետ, բայց հետո սինյոր Պոմիդորը լսեց նրանց ձայները ու գնաց ներքև Բալուկի մոտ։ Բայց սինյոր Պոմիդորի հասնելուց առաջ Բալուկը զգուշացրեց իր ընկերներին, որ հեռանան։

Ես չեմ ավարտել գիրքը, բայց գիտեմ, որ շատ ծավալուն է գիրքը, և անվերջ կլիներ այս տեքստը, եթե մենակ իմ կարդացածի մասին գրեի։ Սկզբում ես չգիտեի, թե ինչ է այս գիրքը սովորեցնում, բայց հասկացա, որ պատմում է ընկերության կարևորության մասին։

Խորհուրդ կտամ իմ հասակակիցներին կարդալ այս գիրքը, այն միայն ընկերասիրության մասին չէ։