Բնագիտություն

Դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները:
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող ենք ուսումնասիրել նաև մենք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող ենք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը, իսկ ձմռանը սառչում:
Փորձի միջոցով հետազոտողը կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
    Բնության ուսումնասիրման եղանակներն են դիտումը, փորձը և չափումները։
  2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
    Բնության երևույթներին մենք ծանոթանում ենք դիտման միջոցով։ Օրինակ՝ տաքությունից սառույցը հալչում է։
  3. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
    Փորձի միջոցով մենք կարող ենք միջամտել տեղի ունեցող երևույթներին
  4. Նկարագրեք որևէ փորձ։
    Ես սա կպատմեմ դասարանում
  5. Թվարկեք երկարության ժամանակի, զանվածի չափման միավորները:
    Երկարության․
    Միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, մետր
    Ժամանակի․
    Վայրկյան, րոպե, ժամ, օր,
    Զանգվածի․
    միլիգրամ, գրամ, կիլոգրամ

Մայրենի

 

1.Կարդա՛ , ապա անգիր սովորի՛ր  Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

սողալ – սող տալ

բուսել – աճել, ծլել, բողբոջել

թևավոր – ոգևորված, խանդավառված

անհունի – անսահման, անծայր, անվերջ, անեզր

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները:

ճամփա, ուղի

4. Հականիշ զույգերով նկարագրի՛ր, բնութագրի՛ր, թե ինչպիսին  կարող են լինել ճանապարհները: Օրինակ՝ լայն-նեղ, իրական-երևակայական...

կեղտոտ-մաքուր, կարճ-երկար, ուղիղ-տեք, մեծ-փոքր, տեսանելի-անտեսանիլի

5. Բացատրի՛ր լայն սիրտ արտահայտությունը:

բարի, համբերատար, ներողամիտ, սրտաբաց լինել,