Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:
Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:
վար եկան – իջան
շար եկան – շարվեցին
առավոտ – լուսաբաց, լուսածագ, այգ, արևաբաց
բուք անել – բքել
սուգ անել – սգալ
արև – արեգակ, արեգ
շող կապել – շողալ
քող – ծածկոց, վարագույր, պարտակ
մաղ տալ – մաղել
շաղ տալ – շաղել
քուն – նիրհ, նինջ, ննջյուն
փախ տալ – փախչել
մշուշ – մառախուղ
կախ տալ – կախել
Քամի – հով, հովիկ, փոթորիկ, հողմ
ցիր գալ – ցրվել
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։