Գրականություն․ Շիրվանզադե․ Արտիստը․ 1-ին մաս

Կարդա առաջին մասը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

ստեպ – շտապ, արագ
մին – մի, մեկ
իտալուհի – իտալիայից կին
հուշարար – թատրոնի աշխատակից
կապոց – Թղթի կամ որևե բանի մեջ ծրարված՝ փաթատված իրեր։
շիկահեր – շեկ մազեր ունեցող
փղոսկր – փղի ոսկոր
քով – մոտ
վալս – երգ, որը ստեղծված է մի հատուկ եռատատկ եվրոպական պարի համար։
անդրիավաճար – արձան վաճառող
հեզություն – մեղմ ու հանդարտ բնավարություն ունեցող
հեգնություն – խեղճ լինել
ջութակահար – ջութակ նվագող երաժիշտ

Դուրս գրիր Լևոնին նկարագրող, բնութագրող նախադասությունները։

Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած:

Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ Մայիսի 19

1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ։

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։ Հայտնվեցին իրիկնային միանգամայն յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Քարացած նայում էր տերևների և թփերի իրիկնային տարուբերմանը, կարծես առաջին անգամ էր տեսնում։

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Արահետը դեպի գյուղ էր գնում ոչ թե ուղիղ գծով, այլ ծառերի մեջ շարունակ գալարվելով։

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին և հետ բերեց աղջկան

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք։

2 Կետադրիր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում։ Բացվում են վայրի վարդերը` դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում:

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

«Մանա՜ս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր։ Չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։»

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

— Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում, — ասաց Մանասը —Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել։

Մանաս, իմացիր՝ առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ աղաղակ եղավ, Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։