Բլոգային ուսուցումը այն է, որ դպրոցում արած աշխատանքը և տնային աշխատանքը հրապարակում են բլոգում։
Իմ կարծիքով, բլոգային ուսուցումը ունի և առավելություններ, և՜ թերություններ։ Բլոգային ուսուցումը թույլ է տալիս ձեր հին աշխատանքը հեշտ նայել, հին բաց թողած աշխատանքները լրացնել, և նաև ներկայացնել անցած ամսվա լրացված աշխատանքը։
Սակայն, բլոգային ուսուցումը նաև խնդիրներ ունի։ Բլոգային ուսուցման համար դժվար է մաթեմատիկական և բնագիտական աշխատանքները անել։ Մաթեմատիկական, Ֆիզիկական, և քիմիական մեծություններին նշանակված ոչ լատինատառ տառերը գրել չի լինում, և պետք է ինտերնետից վերցնել։ Նաև դժվար է երկրաչափության գծագիրները անել, որովհետև պետք է կողմնակի ծրագիր բացել և գծել։
Ընդհանրապես, իմ կարծիքով, ուսուցիչները չափից ավելի տնային առաջադրանքներ են տալիս, առանց հաշվի առնելու մյուսների տված առաջադրանքները։ Իմ կարծիքով, ավելի օգտակար է դասարանում ավելացնել սովորելու ծավալները, քան թե տանը անել այդքան մեծ չափի, հաճախ անպետք աշխատանք։