Շփման ուժ: Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում: Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

1․ Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Եթե շփման ուժ չլիներ, շարժվող մարմինների թափը երկրագնդի վրա անսահման կլիներ և նրանք երբեք չեին կանգ առնի։

2. Ինչով է պայմանավորված շփումը։

Շփման ուժը պայմանավորված է հպվող մարմինների մակերևույթների միջև առաջացող և իրար նկատմամբ նրանց շարժումը խողընդոտող ուժով։

3. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Դադարի շփման ուժ – երբ մարմնի վրա ազդող հորիզոնական ուժը շփման ուժից քիչ է։
Սահքի շփման ուժ – երբ մարմնի վրա ազդող հորիզոնական ուժը շփման ուժից շատ է։

4. Օրինակներով ցույց տալ, որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Երբ կլոր մարմինը հպվում է հենարանի հետ, այդ մարմնի շփման մակերեսը ավելի փոքր է, որի հետևանքով շփման ուժը քիչ է։

5. Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ։

Առանց շփման ուժի, հնարավոր չէր լինի քայլել։ Մենք անընդհատ կընկնեինք։
Առանց շփման ուժի, հնարավոր չէր լինի որևէ իր բռնել։ Ամեն ինչ կսահեր և կընկներ մեր ձեռքերից։
Առանց շփման ուժի, հնարավոր չէր լինի բարձրանալ կամ մագլցել որևէ տեղ։

6. Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ։օ-

Շփման ուժի հետևանքով, ավելի դժվար է ծանր իրերը հրել և տեղափոխել։
Շփման ուժի հետևանքով, մեքենաների մեջ շարժվող մասերը տաքանում են, հալվում կամ ջարդվում։

7. Ինչպես կարելի է մեծացնել շփումը։

Խիտ հեղուկներով (մեղր, բևեկնախեժ, և այլն), ավազով, հղկաթուղթով, և այլն։

8. Ինչպես կարելի է փոքրացնել շփումը։

Նոսր հեղուկներով (ջուր, յուղ, և այլն), և այլն։

9. Բերեք օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ։

Երբ մարմինը հարթ տարածքի վրա, նրա վրա ազդում է դադարի շփման ուժ, ծանրության ուժ, և առաձգականության ուժ։

10. Որ ուժն է կոչվում համազոր:

Համազոր ուժը այն ուժն է, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս։

11. Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Համազորը ուղղված է այդ ուժերի նույն կողմը, և նրա մոդուլը որոշվում է F = F1 + F2 բանաձևով։

12. Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը, և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Համազորը ուղղված է ավելի մեծ ուժի ուղղությամբ, և նրա մոդուլը որոշվում է F = Fմեծ – Fփոքր բանաձևով։

13. Ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված, մոդուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Այդ մարմինը մնում է տեղում կամ շարժվում է նույն արագությամբ ինչպես մինչև ուժերի կիռարումը։