Մի օր որսորդները բռնեցին եղնիկի հետքը և սկսեցին հետապնդել նրան: Եղնիկը ճարահատյալ այս ու այն կողմ էր վազվզում, երբ նկատեց խաղողի խիտ թ(ու)փերը: Նա շտապեց թաքնվել դրանց մեջ, որպեսզի աննկատ մնա:
Եվ իրապես որսորդներն անցան ճանապարհի այդ հատվածով ու չնկատեցին եղնիկին: Եղնիկը զգաց, որ վտանգն անցել է, կարող է շունչ քաշել: Պատրաստվում էր հեռանալ, սակայն, չգիտես ինչու, կանգ առավ և ցանկացավ մի պատառ ուտել խաղողեն(ի)ուց: Խաղողի թ(ու)փերին դիպչելիս այնպիսի՜ աղմուկ հանեց, որ որսորդներն իսկույն լսեցին ու շարանով հետ եկան: Եղնիկը միանգամից բացականչեց․
– Ի՜նչ արեցի։ Ես վիրավորեցի ինձ փրկածին՝ մոռանալով նրա մատուցած ծառայությունը։
Օր, որսորդ (3x), եղնիկ (5x), հետք, խաղող (2x), թուփ (2x), ճանապարհ, հատված, վտանգ, շունչ, պատառ, խաղողենի, աղմուկ, շարան, ծառայություն