Նորմանները Սկանդինավյան թերակղզու բնակիչներն էին (դանիացիները, շվեդները և նորվեգացիները), որոնք ձեռամուխ եղան նվաճումների։ Հին Ռուսիայում նրանց անվանում էին վարյագներ։
Ծովային արշավանքներին մասնակցող նորմանները, որոնց անվանում էին վիկինգներ, իշխանություններ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում, բնակեցրեցին Իսլանդիան և Գրենլանդիան։
Մոտ 1000 թվականին, այսինքն Կոլումբոսից հինգ հարյուր տարի առաջ, վիկինգ Լեյֆ Էրիկսոնը ափ իջավ և գաղութ հիմնեց Հյուսիսային Ամերիկայում։
Եվրոպայի հարավում և արևելքում ապրում էին սլավոնները։ Սլավոնական ժողովուրդներին բաժանում են երեք խմբի՝ արևմտյան, արևելյան և հարավային։
էլբա գետից արևելք տարածքներում բնակվում էին արևմտյան սլավոնները։ Նրանք հիմնեցին Չեխական իշխանությունը և Լեհական պետությունը։
Հարավային սլավոնական ժողովուրդներ են սերբերը, խորվաթները և սլովենները։ 681 թվականին ստեղծվեց Բուլղարական թագավորությունը թուրքալեզու բուլղարների կողմից, որոնք ձուլվելով տեղացիներին, դարձան սլավոնական բուլղար ժողովուրդ։ 9-րդ դարում ստեղծվեց նաև Սերբական պետությունը։
Քոչվոր հունգարները սկզբնապես հունգարները ապրում էին Վոլգա և Ուրալ գետերի արանքում։ սերբիայում։ Իններորդ դարում նրանք հաստատվեցին այժմյան իրենց տարածքում, որտեղ 1001 թվականին հիմնվեց Հունգարական պետությունը։
Կաթոլիկ եկեղեցու՝ Հռոմի Պապի գերագահությունը ընդունեցին չեխերը, լեհերը, սերբերի մի մասը, և հունգարները։
Հունական ուղղափառ ձևով քրիստոնեություն ընդունեցին բուլղարները և սերբերի մյուս մասը։
«Ժամանակի մեքենան» ամենահայտնի գիտաֆանտաստիկ վեպերից է և հայտնի գրող Հերբերտ Ուելսի առաջին գործերից։ Գրվել է 1895 թվականին։ Այն առաջին գիտաֆանտաստիկ գիրքն էր, որը իրականում փորձել է պատկերել ժամանակի մեջ ճանապարհորդությունը: Այն լիովին հակասում է այն սպասելիքներին, որոնք մարդիկ սովորաբար ունենում են՝ պատկերացնելով մարդկության ապագան:
Գրքում հերոսը պատմում է իր ընկերոջ՝ ժամանակի ճանապարհորդի պատմությունը: Ժամանակի ճանապարհորդը, ում անունը երբեք չի բացահայտվում, խելացի, բայց տարօրինակ գիտնական է; Նա հայտնագործել է, որ գոյություն ունեն չորս չափումներ, ինչը իրականում նշանակում է, որ մարդիկ կարող են հեշտությամբ շարժվել ոչ միայն վեր ու վար, ձախ և աջ, առաջ և հետ, այլ նաև տեղաշարժվել ժամանակի միջով: Քանի դեռ դուք ունեք համապատասխան սարք և արագություն, դուք կարող եք կոտրել ժամանակի սահմանափակումները և տեղափոխվել դրանով:
Եվ այսպես, ժամանակի ճանապարհորդը հասնում է 802701 թվական, որը հարյուր հազարավոր տարիներ առաջ է իր ժամանակից: Երբ նա վերջապես հասնում է ապագային, նա գտնում է, որ իր քաղաքը՝ Լոնդոնը, ամբողջովին անհետացել է: Քաղաքը կազմող ոչ մի շենք այլեւս կանգուն չէ։
Այստեղ՝ Լոնդոնի տեղում, նա գտնում է ապագա մարդկային ռասան, ավելի ճիշտ՝ ռասաները, քանի որ մարդկային տեսակը «վերաճել» է երկու ռասայի։ Գետնի վերևում ապրում են Էլոյները՝ նուրբ, հեքիաթային, մանկական արարածներ, որոնց գոյությունը կարծես ազատ է պայքարից և նվիրված է միայն հաճույքներին: Սակայն գոյություն ունի էակների մեկ այլ ռասա՝ Մորլոկները, որոնք ապրում են գետնի տակ, և որսում ու սնվում են թույլ, անպաշտպան Էլոյներով, չնայած մի ժամանակ ենթարկվել են նրանց:
Սա, ի վերջո, մարդկային ցեղի էվոլյուցիայի մի ուսումնասիրություն է, որտեղ ունևորները և չունևորները, կամ կապիտալիստներն ու աշխատողները մարդկության զարգացման արդյունքում բաժանվել են երկու տարբեր հակառակորդ ռասաների:
Գիրքը շատ հետաքրքիր էր, և այն շատ սիրեցի։ Տպագրվելուց հետո այն ոգեշնչել է բազմաթիվ այլ գրողների։
1. Ժամանակը հաշվելու առաջին սարքը արեգակնային ժամացույցն էր։ Հարթ տարածության կենտրոնում ձող էր դրվում, որը ստվեր էր գցում շրջանի վրա գրված թվերին։ Ստվերը տեղաշարժվում էր և դրանով մարդիկ որոշում էին ցերեկվա ժամը։
Արեգակնային ժամացույցները տարածված էին նաև հին Հայաստանում, որտեղ շատ վանքերի վրա կարելի է գտնել դրանցից։ Արեգակնային ժամացույցները ունեն մեկ կարևոր թերություն՝ դրանք չեն աշխատում ամպամած և գիշերային օրերին։
Զվարթնոցի տաճարի արեգակնային ժամացույցը, 7-րդ դար
2. Ավազի ժամացույցը ավելի ճշգրիտ էր և կարելի էր օգտագործել ցերեկը և գիշերը: Նրանում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ էր լցվում, և ժամանակը կախված էր շթի բարակությունից և ավազի քանակից։ Ավազի ժամացույցները հասել են մինչև մեր օրերը։
3․ Առաջին մեխանիկական ժամացույցի մասին հիշատակվում է 578 թվականին բյուզանդական մի ձեռագրում։ Դրանք հիմնականում եկեղեցիների և վանքերի համար եին, որպեսզի ճիշտ ժանանակին հետևեին եկեղեցական ծեսերին։ Այդ ժամացույցները դրվում էին եկեղեցիների և աշտարակների վրա։ Առաջին մեխանիկական ժամացույցները ունեին միայն 1 ժամային սլաք։
Վենետիկ, Իտալիա
4. Առաջին գրպանի ժամացույցը ստեղծվել է Գերմանիայի Նյուրեմբերգ քաղաքում 1504 թվականին գերմանացի ժամագործ Պիտեր Հենլայնի կողմից։ Այն շատ ճշգրիտ չէր։
Առաջին գրպանի ժամացույցը
5․ 1657 թվականին Հոլանդացի գիտնական Հյուգենսը ժամացույցին ճոճանակ ավելացրեց։ Ճոճանակը, որը ծայրին բեռ ունեցող երկար մի ձող էր, համաչափ ճոճվում էր և յուրաքանչյուր տատանում կատարում միևնույն ժամանակահատվածում։ Այժմ ճոճանակավոր ճշգրիտ ժամացույցները օրվա ընթացքում առաջ կամ հետ են ընկնում ոչ ավելի, քան մեկ վայրկյանով։
Հյուգենսը իր ժամացույցով
6. Առաջին քվարցային՝ բարձր ճշգրտության ժամացույցը ստեղծել է կանադացի ինժեներ Ուորեն Մարիսոնը։ Այն հիմնված է էլեկտրական շղթայում քվարցի բյուրեղի կանոնավոր թրթռումների վրա: Քվարցային ժամացույցներում դեռևս սլաքներ են օգտագործում։ Մեխանիկական և քվարցային ժամացույցների տարբերությունը կարելի է տեսնել վայրկյանի սլաքի շարժումից՝ եթե անընդհատ է շարժվում, ուրեմն մեխանիկական է, եթե ընդհատվող, ապա քվարցային է։
7. Առաջին թվային ժամացույցը ստեղծվել է ԱՄՆ-ում 1956 թվականին, այդ առաջին ժամացույցներում թվերը ոչ թե գրվում էին էկրանին, այլ պտտվում էին շրջանակի վրա։ Այժմ ժամերը էլեկտրոնային ձևով գրվում են էկրանի վրա։
1969թ․ Sony ընկերության թվային ժամացույց-զարթուցիչ, ռադիոյով։
1. ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:
Դիտումներով։
2. ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:
Փորձը հնարավորություն է տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումները։
3. Ի՞նչ է վարկածը:
Վարկածը օգտագործվում է երևույթի բացատրության ճշտությունը ստուգելու համար։
4. Ի՞նչ է օրենքը:
Օրենքները բնության տարբեր երևությների միջև կապերն են բացահայտում։
5. Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը:
Ֆիզիկական տեսությունը բացատրում է հայտնի երևույթները և կանխատեսում է անհայտ երևույթները և դրանց հետևանքները։
6. Ֆիզիկական մեծությունների չափումներ, չափումների դերը գիտության մեջ:
Բարձրությունը, զանգվածը, արագությունը, անկման ժամանակը ֆիզիկական մեծություններ են։ Ֆիզիկական մեծությունների չափումներն անհրաժեշտ են պարզելու համար այդ մեծությունների միջև եղած կապերը և ֆիզիկայի օրենքները։
7. Ի՞նչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։
8. Երկարության հիմնական և այլ միավորները: Չափման գործիք:
Հռոմեական կայսրությունը 395 թվականին բաժանվել էր երկու մասի։ Արևելյան Հռոմեական կայսրությունը անվանվում էր նաև Բյուզանդիա Բոսֆորի նեղուցի ափին գտնվող՝ նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից, որտեղ էլ կառուցվել էր Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը։
ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բյուզանդիայի կայսեր իշխանությունը ժառանգական չէր։ Կայսրին ընտրում էին Ծերակույտը (սենատ) և զորքը։
Կայսրն ուներ և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանություն: Նրան էր պատկանում օրենսդիր, դատական և ռազմական բարձրագույն իշխանությունը:
Հուստինիանոս կայսեր հրամանով 534թ․ հավաքվեց և կարգավորվեց հռոմեական կայսրերի մինչև այդ հրապարակած օրենքները: Այդպես հավաքվեց միասնական օրենքների՝ «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:
ՀՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բյուզանդական կայսր Հուստինիանոս I–ը (527–565) որոշեց վերականգնել միասնական Հռոմեական կայսրությունը:
Նա ծնվել էր չքավոր գյուղացու ընտանիքում: Նրա հորեղբայրը զինվորից հասել էր զորավարի աստիճանի, ապա դարձել Բյուզանդիայի կայսր: Հորեղբոր մահից հետո նա դարձավ կայսր:
Կրթված և աշխատասեր կայսրը, որ «երբեք չէր քնում», նաև լավ դիվանագետ էր և տաղանդավոր զորավար: Կայսրության կառավարմանը մասնակցում էր նաև նրա կինը՝ խելացի և գեղեցիկ կայսրուհի Թեոդորան։
Կայսրությունը վերականգնելու նպատակով Հուստինիանոս I–ը նախ գրավեց Հյուսիսային Աֆրիկայում գտնվող վանդալների թագավորությունը: 555 թ. Բյուզանդական զորքը հայազգի Նարսես զորավարի գլխավորությամբ գրավեց Իտալիան: Բյուզանդացիները նվաճեցին նաև Իսպանիայի հարավ-արևելքը: Այսպիսով Հուստինիանոսը գրեթե վերականգնեց Հռոմեական կայսրության սահմանները և Միջերկրական ծովն անցավ Բյուզանդիայի վերահսկողության տակ: Այդ պատճառով նրան անվանել են «վերջին հռոմեացի կայսր»:
Հուստինիանոսի օրոք կուտակված վիթխարի հարստություններով կառուցվում էին տաճարներ, եկեղեցիներ, պալատներ և ամրոցներ։ Ամենանաշանավոր կառույցը Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը (537 թ.), որը համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից է։ 10-րդ դարում նրա գմբեթը ավերվել է երկրաշարժից և այն վերականգնել է հայ ճարտարապետ Տրդատը։
Հուստինիանոսի մահից հետո կայսրության հզորությունը կարճ տևեց և նրա տարածքները կրճատվեցին հատկապես արաբական նվաճումներից հետո: